26.1 C
Yerevan

Ալիևի Թեզե­րի Պաշտպաննե­րը

Եթե Գեղամ Մանուկյա­նը կարծում է, որ Բաքվում իր ելույթը չեն լսում և ենթա­տեքստը չեն հասկա­նում այնպես, ինչպես ինքն է ասել, ապա նա սխալվում է: Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն կամ Միլլի մեջլի­սը, իհարկե, այդ կապակցությամբ հայտա­րա­րություն հազիվ թե անեն: Բայց կարե­լի է համոզված լինել, Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության «դատա­վա­րության» մի փուլում նրա ելույթի տեսագրությունը հրա­պա­րակվե­լու է: Եվ ալիևյան «պետա­կան մեղադրո­ղը» դա ներկա­յացնե­լու է որպես «անհերքե­լի ապա­ցույց, որ Հայաստա­նում ադրբե­ջանցի­նե­րը ենթարկվել են էթնիկ զտման»:

Վահրամ Աթա­նեսյան

Ինչպե՞ս չնպաստել «Արևմտյան Ադրբե­ջա­նին»

Մամուլը փոխանցում է Ազգա­յին ժողո­վի «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգա­մա­վոր Գեղամ Մանուկյա­նի ելույթը, ըստ որի՝ արցախյան շարժման կարև­ո­րա­գույն արդյունքը ՀՀ իշխա­նության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր ՀՀ իշխա­նա­վորնե­րը հանգիստ մեկնում են Վարդե­նիս, Վայք, Մասիս, պարտա­կան են արցախյան շարժմա­նը։

Ակնարկը, ինչպես ասում են, շա՜տ թափանցիկ է: Բայց ով հետև­ում է Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության «դատա­վա­րությա­նը», եթե փոքր-ինչ դիտո­ղա­կա­նություն ունի, հասկա­նում է, թե ինչ կանխա­վարկա­ծով է այն կազմա­կերպվել: Հայաստանն իր տարածքում իրա­կա­նացրել է ադրբե­ջանցի­նե­րի էթնիկ զտում, ապա Ադրբե­ջա­նի դեմ ագրե­սիվ պատե­րազմ ծրագրել, նախ իրա­կա­նացրել Խոջա­լուի ցեղասպա­նությունը, ապա օկուպացրել ադրբե­ջա­նա­կան յոթ շրջաններ և բռնա­տե­ղա­հա­նել մեկ միլիոն խաղաղ բնակչի:

Ազգա­յին ժողո­վի ամբիո­նից հայտա­րա­րել, որ Վարդե­նի­սը, Վայքը, Մասի­սը «ենթարկվել են մաքրա­գործման»՝ նշա­նա­կում է լեգի­տի­մացնել Հայաստա­նում ադրբե­ջանցի­նե­րի «էթնիկ զտման» ադրբե­ջա­նա­կան թեզը: Իսկ դա իր հերթին ուղիղ գծով տանում է «Արևմտյան Ադրբե­ջան» պրո­յեկտի ակտուա­լացմա­նը:

Եթե Հայաստանն ադրբե­ջանցի­նե­րից «մաքրա­գործվել է», ուրեմն տեղի է ունե­ցել «մարդկության դեմ հանցա­գործություն», այդ մարդիկ բռնությամբ վտարվել են իրենց հայրե­նի­քից, հետև­ա­բար այնտեղ վերա­դառնա­լու իրա­վունք ունեն:

Ադրբե­ջա­նից բռնա­տե­ղա­հանվել է կես միլիոն հայ, 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 19-ին Իլհամ Ալիևը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության դեմ ահա­բեկչա­կան պատե­րազմ է սանձա­զերծել, իրա­կա­նացրել էթնիկ զտում, բայց ադրբե­ջանցի ոչ մի քաղա­քա­կան գործիչ, անգամ Իլհամ Ալիևի ամե­նա­մո­լե­ռանդ քննա­դատնե­րը, Սումգա­յի­թի և Բաքվի ջարդե­րի կազմա­կերպիչնե­րը երբեք և ոչ մի ամբիո­նից չեն հպարտա­ցել, որ Բաքուն «հայկա­կան օկուպա­ցիա­յից փրկել են» կամ Գետա­շե­նը և Շահումյա­նը բռնա­տե­ղա­հա­նե­լով՝ լուծել են Կիրո­վա­բադ-Գյանջա­յի պաշտպա­նության հարցը:

Բաքվում այդ թեման տաբու է: Իսկ եթե 90-ական թվա­կաննե­րին ինչ-որ մեկը համարձակվել է Սումգա­յի­թի և Բաքվի ջարդե­րի, Գետա­շե­նի բռնա­տե­ղա­հա­նության մասին կեսբե­րան ճշմարտություն ասել, հետա­գա տարի­նե­րին ենթարկվել է «մշակման». ոմանք հրա­պա­րա­կավ ներո­ղություն են խնդրել «սխալվե­լու» համար, մյուսներն իրենց դատա­պարտել են լռության, իսկ գրող Այլիսլին արդեն տասը տարուց ավե­լի է, տնա­յին կալանքի մեջ է:

Հայաստա­նը, իհարկե, ժողովրդա­վա­րա­կան երկիր է, իշխա­նությա­նը ոչ միայն կարե­լի է, այլև պետք է քննա­դա­տել, այդ թվում՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի, հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցով: Բայց իշխա­նությունը և Հայաստա­նը նույնա­կան չեն: Բողո­քել Նիկոլ Փաշինյա­նի դեմ, որ բացա­ռում է ղարա­բաղյան նոր շարժումը, չի նշա­նա­կում աշխարհով մեկ հայտա­րա­րել, որ այսօրվա «թուրքա­զերծված» Հայաստա­նը ղարա­բաղյան շարժման արդյունքն է, և ԱԺ նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը դրան է պարտա­կան, որ կարո­ղա­նում է հանգիստ այցե­լել Վարդե­նիս, Վայք, Մասիս:

Եթե Գեղամ Մանուկյա­նը կարծում է, որ Բաքվում իր ելույթը չեն լսում և ենթա­տեքստը չեն հասկա­նում այնպես, ինչպես ինքն է ասել, ապա նա սխալվում է: Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն կամ Միլլի մեջլի­սը, իհարկե, այդ կապակցությամբ հայտա­րա­րություն հազիվ թե անեն: Բայց կարե­լի է համոզված լինել, Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության «դատա­վա­րության» մի փուլում նրա ելույթի տեսագրությունը հրա­պա­րակվե­լու է: Եվ ալիևյան «պետա­կան մեղադրո­ղը» դա ներկա­յացնե­լու է որպես «անհերքե­լի ապա­ցույց, որ Հայաստա­նում ադրբե­ջանցի­նե­րը ենթարկվել են էթնիկ զտման»:

Նույն կերպ դա օգտա­գործե­լու է «Արևմտյան Ադրբե­ջան» ՀԿ‑ն, երբ Ալիևի աշխա­տա­կազմից միջազգա­յին հանրությա­նը դիմե­լու հերթա­կան հրա­հանգն ստա­նա: Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նին, վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին, ՔՊ-ական պատգա­մա­վորնե­րին «կսմթե­լու» ուրիշ առիթ և ռեսուրս չկա՞ր, անպայման ղարա­բաղյան շարժման «գլխա­վոր ձեռքբերո՞ւմը» պիտի փաստարկ բերվեր:

Առնչվող Հոդվածներ