26.1 C
Yerevan

Ուկրաի­նան Ռուս-Ամե­րիկյան Առուծա­խի Առարկա

Եվրո­պա­ցի դիվա­նա­գետնե­րի տվյալնե­րով՝ Ուկրաի­նան մերժել է ԱՄՆ‑ի առա­ջարկը։ Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի և Գերմա­նիա­յի հետ միա­սին, ուկրաի­նա­կան կողմը ներկա­յացրել է այլընտրանքա­յին պլան, որն փոխանցվել է Թրամփի հատուկ դեսպան Քիթ Քելլո­գի միջո­ցով։

Axios-ը տեղե­կացնում է, որ ուրբաթ օրը Սպի­տակ տան հատուկ ներկա­յա­ցուցիչ Սթիվ Ուիթքոֆը հանդի­պում է ունե­ցել Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ Կրեմլում։
Սա արդեն Ուիթքոֆի և Պուտի­նի չորրորդ հանդի­պումն է։ Այն տեղի է ունե­ցել ընդա­մե­նը մեկ օր անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հրա­պա­րա­կայնո­րեն պահանջեց Ռուսաստա­նից դադա­րեցնել հրթի­ռա­յին և անօ­դա­չու հարվածնե­րը Ուկրաի­նա­յի վրա և կենտրո­նա­նալ խաղաղ համա­ձայնագրի շուրջ բանակցություննե­րի վրա։
«Վլա­դի­միր, ԲԱՎԱԿԱՆ Է։ Եկեք ԱՎԱՐՏԵՆՔ խաղաղ համա­ձայնա­գի­րը», – հինգշաբթի գրել է Թրամփը իր Truth Social հարթա­կում։
Հանդիպմա­նը ներկա են եղել նաև Պուտի­նի խորհրդա­կաննե­րը՝ Յուրի Ուշա­կո­վը և Կիրիլ Դմիտրիևը։ Թրամփը Ռուսաստա­նին և Ուկրաի­նա­յին ներկա­յացրել է «վերջնա­կան առա­ջարկ»՝ ռազմա­կան հակա­մարտությունը ավարտե­լու վերա­բերյալ։ Առա­ջարկը ներա­ռում է ԱՄՆ‑ի կողմից Ղրի­մի թերակղզու՝ որպես Ռուսաստա­նի մաս ճանա­չում և ոչ պաշտո­նա­կան ճանա­չում Ռուսաստա­նի վերահսկո­ղության՝ 2022 թ․ ներխուժումից հետո գրա­ված գրե­թե բոլոր տարածքնե­րի նկատմամբ։
Եվրո­պա­ցի դիվա­նա­գետնե­րի տվյալնե­րով՝ Ուկրաի­նան մերժել է ԱՄՆ‑ի առա­ջարկը։ Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի և Գերմա­նիա­յի հետ միա­սին, ուկրաի­նա­կան կողմը ներկա­յացրել է այլընտրանքա­յին պլան, որն փոխանցվել է Թրամփի հատուկ դեսպան Քիթ Քելլո­գի միջո­ցով։
TIME ամսագրին տված հարցազրույցում, որը հրա­պա­րակվել է ուրբաթ օրը, Թրամփը նշել է, որ, իր կարծի­քով, Պուտի­նը կցանկա­նար գրա­վել ամբողջ Ուկրաի­նան, սակայն հենց իր դիվա­նա­գի­տա­կան ճնշումն է ստի­պել Ռուսաստա­նի նախա­գա­հին վերա­դառնալ բանակցություննե­րին։ Նա նաև պնդել է, որ Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկին ցանկա­նում է կնքել խաղաղ համա­ձայնա­գիր.
«Մենք շատ մոտ ենք գործարքին», – հայտա­րա­րել է Թրամփը։
Հարցին՝ ինչպես է մեկնա­բա­նում իր նախընտրա­կան խոստումը՝ առա­ջին իսկ օրը դադա­րեցնել Ուկրաի­նա­յում պատե­րազմը, Թրամփը պատասխա­նել է. «Ես դա ասել եմ փոխա­բե­րա­կան իմաստով… որպես չափա­զանցություն՝ շեշտե­լու համար գաղա­փա­րը»։
Նա նաև հավե­լել է, որ Ուկրաի­նան «երբեք չի կարող անդա­մակցել ՆԱՏՕ-ին» և պնդել է, որ հենց ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու խոսակցություններն են «պատե­րազմի մեկնարկի պատճա­ռը»։ Բացի այդ, Թրամփը ընդգծել է. «Ղրի­մը կմնա Ռուսաստա­նի կազմում։ Եվ, որքան հասկա­նում եմ, Զելենսկին էլ դա գիտակցում է»։
Գործնա­կա­նում պայմա­նա­վորվա­ծությունը դեռևս շատ հեռու է ավարտից՝ չնա­յած Թրամփի հայտա­րա­րություննե­րին։
Զելենսկին վճռա­կա­նո­րեն մերժել է Թրամփի առա­ջարկի հիմնա­կան կետե­րը, ներառյալ Ղրի­մի՝ որպես Ռուսաստա­նի մաս ճանա­չումը։ Միևնույն ժամա­նակ, Ռուսաստա­նի ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրո­վը հայտա­րա­րել է, որ Մոսկվան պատրաստ է համա­ձայնագրի կնքմա­նը, եթե առանձին տարրեր «վերամշակվեն»։

Աղբյուրը՝
https://www.axios.com/2025/04/24/trump-putin-stop-attack-kiev

Առնչվող Հոդվածներ