17.7 C
Yerevan

ԱՄՆ֊ը Վերա­հաստա­տում Է


2024թ. ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում կայա­ցած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդա­կի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը պետք է դառնան այս գործընթա­ցի հիմնա­կան հենասյունե­րից մեկը։


Արման Բաբա­ջանյան

English⬇️

Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպա­նության 110-րդ տարե­լի­ցի առթիվ արված հայտա­րա­րությունը, որտեղ վերա­հաստատվում է ԱՄՆ-Հայաստան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հանձնա­ռությունը, նոր որա­կի քաղա­քա­կան ուղերձ է՝ մեկտե­ղե­լով պատմա­կան հիշո­ղության ճանա­չումը և ժամա­նա­կա­կից աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­կա­նություննե­րը։ Սա հստակ ազդակ է բոլոր տարա­ծաշրջա­նա­յին և գլո­բալ դերա­կա­տարնե­րին, որ Հայաստա­նը վերարժև­որվում է ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության ռազմա­վա­րա­կան քարտե­զում՝ որպես գործընկեր, որի հետ ԱՄՆ‑ն պատրաստ է կառուցել երկա­րա­ժամկետ անվտանգա­յին և տնտե­սա­կան համա­գործակցություն։

Հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիան, որն ստո­րագրվել է նախորդ վարչա­կազմի օրոք՝ 2025‑ի հունվա­րի 14-ին, պետք է դիտարկվի որպես Հայաստա­նի արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նության գործո­ղություննե­րի ուղե­ցույց։ Այս համա­տեքստում Թրամփի վարչա­կազմի այս վերա­հաստա­տումը ցույց է տալիս, որ Վաշինգտո­նում կա շարունա­կա­կա­նություն՝ անկախ ներպե­տա­կան քաղա­քա­կան փոփո­խություննե­րից։ Սա արժե­քա­յին, ռազմա­վա­րա­կան և ինստի­տուցիո­նալ հիմք է, որից Հայաստա­նը պարտա­վոր է լիարժեք օգտվել։

Հայաստա­նի համար այս գործընկե­րության առանցքա­յին նշա­նա­կությունը կայա­նում է հետևյա­լում.

  1. Անվտանգա­յին բաղադրիչ՝ ԱՄՆ‑ի հետ համա­գործակցությունը պետք է դուրս բերվի խորհրդատվա­կան մակարդա­կից և վերածվի կոնկրետ պաշտպա­նության ոլորտի ծրագրե­րի՝ ներառյալ բանա­կի արդիա­կա­նա­ցում, հետա­խուզա­կան փոխա­նա­կում, կիբեր անվտանգության համա­կարգե­րի ներդրում և սահմաննե­րի կառա­վարման կարո­ղություննե­րի զարգա­ցում։
  2. Կենսա­կան ենթա­կա­ռուցվածքներ՝ նոր ատո­մա­յին կայա­նի կառուցումը, էներգե­տիկ անվտանգության ամրապնդումը, տրանսպորտա­յին ու հաղորդակցա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի համա­տեղ նախագծե­րը պետք է դառնան հայ-ամե­րիկյան գործընկե­րության առանցքա­յին ճյուղե­րը։ Սրանք ոչ միայն տնտե­սա­կան ծրագրեր են, այլև անվտանգա­յին նշա­նա­կության։
  3. Տնտե­սա­կան ինտեգրում և ներդրումներ՝ ամե­րիկյան կապի­տա­լի ներգրա­վումը Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում, տեխնո­լո­գիա­կան գործընկե­րության խորա­ցումը, ինչպես նաև ՀՀ տնտե­սության դիրքա­վո­րումը որպես տարա­ծաշրջա­նա­յին հարթակ՝ ամե­րիկյան բիզնե­սի համար։
  4. Դիվա­նա­գի­տա­կան պաշտպա­նություն՝ ԱՄՆ‑ի հստակ ներգրավվա­ծությունը ՀՀ‑ի շուրջ անվտանգա­յին և քաղա­քա­կան գործընթացնե­րում ուժե­ղացնե­լու է Հայաստա­նի դիրքե­րը թե՛ տարա­ծաշրջա­նում, թե՛ միջազգա­յին կազմա­կերպություննե­րում։ Սա զսպող մեխա­նիզմ է՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր ձգտում են Հայաստա­նին ուժա­յին լուծումներ պարտադրել։

2024թ. ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում կայա­ցած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդա­կի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը պետք է դառնան այս գործընթա­ցի հիմնա­կան հենասյունե­րից մեկը։ Այդ ձևա­չա­փում ամրագրված է ոչ միայն աջակցություն, այլև կոնկրետ հանձնա­ռություններ՝ Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ կայունության, ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացման, էներգե­տիկ անվտանգության և տնտե­սա­կան դիմադրո­ղա­կա­նության ապա­հովման ուղղությամբ։

Այսօրվա աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում, հատկա­պես ուկրաի­նա­կան պատե­րազմի ֆոնին, Հայաստա­նը պետք է գիտակցի, որ պատուհաննե­րը հավիտյան չեն բաց մնա­լու։ Թրամփի վարչա­կազմի ուղերձը ուղիղ հրա­վեր է Հայաստա­նի համար՝ չուշա­նալ և չկորցնել պատմա­կան հնա­րա­վո­րությունը։ Պետք է աշխա­տել ոչ թե արձա­գանքո­ղի, այլ նախա­ձեռնո­ղի ռեժի­մում՝ Վաշինգտո­նում, Բրյուսե­լում և Փարի­զում ներկա­յացնե­լով կոնկրետ ճանա­պարհա­յին քարտեզ՝ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խարտիա­յի բոլոր դրույթնե­րի իրա­գործման համար։

Այս գործընկե­րության հաջո­ղությունը կախված է Հայաստա­նի քաղա­քա­կան կամքից և արա­գությունից։ Մեր ամե­րիկյան դաշնա­կիցնե­րը պատրաստ են ներդնել ռեսուրս և անվտանգա­յին հովա­նա­վո­րություն, բայց նրանք երբեք չեն անի ավե­լին, քան մենք պատրաստ ենք անել մեր երկրի համար։

Այսօր արդեն պարզ է՝ Հայաստա­նի իրա­կան անվտանգությունն ու բարգա­վա­ճումը հնա­րա­վոր են միայն այն պայմաննե­րում, որտեղ մեր գործընկերնե­րը դառնում են նաև մեր կենսա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի, պաշտպա­նության և տնտե­սության մասնա­կի­ցը։ Եվ երբ այդ գործընկե­րը ԱՄՆ‑ն է՝ իր հնա­րա­վո­րություննե­րով և ազդե­ցությամբ, ապա այստեղ խոսքը գնում է ոչ թե զուտ համա­գործակցության, այլ Հայաստա­նի միջազգա­յին սուբյեկտայնության ամրապնդման մասին։

Ցեղասպա­նության ճանա­չումն ու ոգե­կո­չումը, որն այսպի­սի ուղերձնե­րի հիմքում է, այլևս միայն պատմա­կան արդա­րության հարց չէ։ Դա ներկա­յիս Հայաստա­նի պետա­կա­նության պաշտպանվա­ծության, հարատև­ության, ապա­գա­յի հարցն է։

President Donald Trump’s statement on the 110th anniversary of the Armenian Genocide, reaffirming the U.S.-Armenia Strategic Partnership, is more than a commemorative message — it is a high-level political signal that bridges historical recognition with modern geopolitical realities. This is a clear message to regional and global actors that Armenia is being redefined on the U.S. strategic map as a partner with whom America is ready to build long-term security and economic cooperation.

The U.S.-Armenia Strategic Partnership Charter, signed on January 14, 2025, under the previous administration, must now serve as a roadmap for Armenia’s foreign and security policy. President Trump’s reaffirmation demonstrates that there is continuity in Washington’s approach, regardless of domestic political changes. This is a value-based, strategic, and institutional foundation from which Armenia is obliged to fully benefit.

For Armenia, the core significance of this partnership lies in:

  1. Security Cooperation — Moving beyond advisory support to concrete defense programs, including military modernization, intelligence sharing, cyber defense systems, and enhanced border management capabilities.
  2. Critical Infrastructure Development — The construction of a new nuclear power plant, strengthening energy security, and joint transport and communication infrastructure projects should become pillars of the U.S.-Armenia partnership. These are not merely economic initiatives but vital components of national security.
  3. Economic Integration and Investment — Attracting American capital into Armenia’s strategic sectors, deepening technological cooperation, and positioning Armenia as a regional hub for U.S. businesses.
  4. Diplomatic Protection — Clear U.S. engagement in Armenia’s security and political processes will strengthen Yerevan’s position both regionally and within international organizations. This serves as a deterrent against those seeking to impose forceful solutions on Armenia.

The agreements reached during the high-level Armenia‑U.S.-EU meeting in Brussels on April 5, 2024, must serve as a cornerstone in this process—ensuring institutional stability, infrastructure development, energy security, and economic resilience.

In today’s geopolitical climate, especially amidst the ongoing war in Ukraine, Armenia must understand that strategic windows of opportunity will not remain open indefinitely. President Trump’s message is a direct invitation for Armenia to act decisively and seize this historic moment. Armenia must shift from a reactive to a proactive stance, presenting clear roadmaps in Washington, Brussels, and Paris to implement every provision of the Strategic Partnership Charter.

The success of this partnership depends entirely on Armenia’s political will and swift action. Our American allies are ready to invest resources and offer security guarantees, but they will not do more than what Armenia is willing to undertake for its own future.

It is now evident that Armenia’s true security and prosperity can only be achieved when our partners are directly involved in developing our critical infrastructure, defense, and economy. When that partner is the United States—with its unparalleled capabilities and influence—this partnership transcends cooperation and becomes a foundation for Armenia’s strengthened international sovereignty.

Recognition and commemoration of the Armenian Genocide, as reflected in such messages, is no longer solely about historical justice. It is about safeguarding Armenia’s statehood, ensuring its longevity, and securing its future.

Առնչվող Հոդվածներ