Մեզ կարող է խանգարել Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խանգարել ու չեզոքացնել հայկական բոլոր հնարավորությունները։ Առայժմ շատ հակադարձելու բան չունեն, բայց եթե տեսնեն, որ կարող են ՀՀ անկախությունը կործանել ու դրա դիմաց ոչ մի պատիժ չկրել, ապա դա կանի անկասկած։
Դավիթ Ստեփանյան
Civic.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք երևույթներ։
Դավիթ Ստեփանյանը խորհուրդ է տվել առանձնապես չկենտրոնանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճառի վրա և առանձնացնել այն, թե նա արտասանե՞լ է Ցեղասպանություն բառը, թե ոչ։ Ավելի կարևոր է Թրամփի այն արտահայտությունը, որով նա հույս է հայտնել հայ֊ամերիկյան ռազմավարական համագործակցության զարգացման մասին։ Սա արդեն լուրջ է ու էական նշանակություն ունեցող։
Իհարկե շահարկումներ կան այն առումով, որ հայ֊ամերիկյան համագործակցությունը ստորագրել է Բայդենը, ոչ թե Թրամփը, ուստի Թրամփը լուրջ չի վերաբերվելու, բայց ԱՄՆ֊ը լուրջ երկիր է և այնտեղ բոլոր կարևորագույն համաձայնագրերը նախապես համաձայնեցված են վարչակարգերի միջև։
Հայ֊ամերիկյան համագործակցությունը զարգանալու շանսեր ունի։ Այստեղ արդեն կարևոր է իշխանության կամքն ու լրջությունը։ Թրամփն ինքն է իր բերանով ասում, որ սպասում է հայկական կողմի պատասխանին։ Այստեղ մեզ կարող է խանգարել Ռուսաստանը ամեն կերպ փորձում է խանգարել ու չեզոքացնել հայկական բոլոր հնարավորությունները։ Առայժմ շատ հակադարձելու բան չունեն, բայց եթե տեսնեն, որ կարող են ՀՀ անկախությունը կործանել ու դրա դիմաց ոչ մի պատիժ չկրել, ապա դա կանի անկասկած։
Դավիթ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ եթե 2026֊ին Հայաստանում ռուսամետ ուժեր գան, ապա դրա գինը կարող է լինել Հայաստանի անկախությունը։ Իսկ այն հասարակ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ Հայաստանը դառնալու է ՌԴ մարզ, սպա նրանց ևս վատ անակնկալ է սպասվում։ Եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի մարզ, ապա Ռուսաստանը Հայաստանը վաճառելու է թուրքերին, որովհետև Ռուդաստանն այժմ թույլ պետություն է։ Հայաստանը Ռուսաստանի կազմում նշանակում է թուրքական վիլայեթ։
