17.7 C
Yerevan

ՌԴ֊ը Հայաստա­նը Կնվի­րի Թուրքե­րին

Մեզ կարող է խանգա­րել Ռուսաստա­նը ամեն կերպ փորձում է խանգա­րել ու չեզո­քացնել հայկա­կան բոլոր հնա­րա­վո­րություննե­րը։ Առայժմ շատ հակա­դարձե­լու բան չունեն, բայց եթե տեսնեն, որ կարող են ՀՀ անկա­խությունը կործա­նել ու դրա դիմաց ոչ մի պատիժ չկրել, ապա դա կանի անկասկած։

Դավիթ Ստե­փանյան

Civic.am‑ը զրուցել է քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտա­քին ու ներքին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք երև­ույթներ։

Դավիթ Ստե­փանյա­նը խորհուրդ է տվել առանձնա­պես չկենտրո­նա­նալ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի ճառի վրա և առանձնացնել այն, թե նա արտասանե՞լ է Ցեղասպա­նություն բառը, թե ոչ։ Ավե­լի կարև­որ է Թրամփի այն արտա­հայտությունը, որով նա հույս է հայտնել հայ֊ամերիկյան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության զարգացման մասին։ Սա արդեն լուրջ է ու էական նշա­նա­կություն ունե­ցող։

Իհարկե շահարկումներ կան այն առումով, որ հայ֊ամերիկյան համա­գործակցությունը ստո­րագրել է Բայդե­նը, ոչ թե Թրամփը, ուստի Թրամփը լուրջ չի վերա­բերվե­լու, բայց ԱՄՆ֊ը լուրջ երկիր է և այնտեղ բոլոր կարև­ո­րա­գույն համա­ձայնագրե­րը նախա­պես համա­ձայնեցված են վարչա­կարգե­րի միջև։

Հայ֊ամերիկյան համա­գործակցությունը զարգա­նա­լու շանսեր ունի։ Այստեղ արդեն կարև­որ է իշխա­նության կամքն ու լրջությունը։ Թրամփն ինքն է իր բերա­նով ասում, որ սպա­սում է հայկա­կան կողմի պատասխա­նին։ Այստեղ մեզ կարող է խանգա­րել Ռուսաստա­նը ամեն կերպ փորձում է խանգա­րել ու չեզո­քացնել հայկա­կան բոլոր հնա­րա­վո­րություննե­րը։ Առայժմ շատ հակա­դարձե­լու բան չունեն, բայց եթե տեսնեն, որ կարող են ՀՀ անկա­խությունը կործա­նել ու դրա դիմաց ոչ մի պատիժ չկրել, ապա դա կանի անկասկած։

Դավիթ Ստե­փանյա­նը համոզմունք հայտնեց, որ եթե 2026֊ին Հայաստա­նում ռուսա­մետ ուժեր գան, ապա դրա գինը կարող է լինել Հայաստա­նի անկա­խությունը։ Իսկ այն հասա­րակ մարդիկ, ովքեր հույս ունեն, որ Հայաստա­նը դառնա­լու է ՌԴ մարզ, սպա նրանց ևս վատ անակնկալ է սպասվում։ Եթե Հայաստա­նը դառնա Ռուսաստա­նի մարզ, ապա Ռուսաստա­նը Հայաստա­նը վաճա­ռե­լու է թուրքե­րին, որովհետև Ռուդաստանն այժմ թույլ պետություն է։ Հայաստա­նը Ռուսաստա­նի կազմում նշա­նա­կում է թուրքա­կան վիլա­յեթ։

Առնչվող Հոդվածներ