14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 57

Սամվել Բաբա­յա­նի հրա­վի­րած հանրա­հա­վա­քի տեսագրությունից պարզվում է, որ հարթա­կում նրա հետ էր Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: Նա այդ պաշտո­նում ընտրվել էր որպես «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի, այսինքն՝ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի թեկնա­ծու:

Վահրամ Աթա­նեսյան

2023 թվա­կա­նի մայի­սի 18-ին, ավե­լի քան երկամսյա ներքին քննարկումնե­րից, հանրության տարբեր խավե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի, առանձին խոշոր համայնքնե­րի բնակչության հետ Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» խմբակցություննե­րի պատգա­մա­վորնե­րի մասնակցությամբ հանդի­պումնե­րից հետո «Արցա­խի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժումը հրա­պա­րա­կեց իր «Հռչա­կա­գի­րը»:

Այդ փաստա­թուղթը ստեղծված իրա­վի­ճա­կում գերխնդիր առա­ջադրեց «Արցա­խի հայկա­կա­նության, սուբյեկտայնության եւ ամբողջա­կա­նության պահպա­նումը», իսկ նպա­տա­կին հասնե­լու միջոց՝ «հայության բոլոր հատվածնե­րի, առա­ջին հերթին Արցա­խի հանրա­յին, քաղա­քա­կան, մտա­վո­րա­կան, մասնա­գի­տա­կան եւ այլ շրջա­նակնե­րի համախմբումը»:
Շարժումը հանրայնացրեց, որ մարտ-ապրիլ ամիսնե­րին աշխա­տանքա­յին խումբը մշա­կել է Արցա­խի անվտանգության ու զարգացման ռազմա­վա­րության հիմնա­կան դրույթնե­րը եւ ներկա­յացրել իշխա­նություննե­րին, բայց եւ միա­ժա­մա­նակ նշեց, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո ձեւա­վորվել է անվստա­հության մթնո­լորտ, իսկ վատթա­րա­ցող պայմաննե­րը հուշում են, որ առանց հանրա­յին լայն համախմբման «անհնար է լինե­լու Արցա­խի ժողովրդի առջեւ ծառա­ցած գոյա­բա­նա­կան խնդիրնե­րի լուծումը»:

Շարժման ուժե­րը, որոնց քաղա­քա­կան միջուկը կազմում էին ՀՅԴ Արցա­խի կառույցը, «Արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսակցություննե­րը, քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո առա­ջին անգամ հստակ ձեւա­կերպե­ցին, որ Արցա­խի անվտանգության եւ զարգացման իրենց տեսլա­կա­նի շուրջ հանրա­յին լայն համախմբվա­ծությա­նը «մեծա­պես խոչընդո­տում է Արցա­խի հարցում Հայաստա­նի Հանրա­պե­տության գործող իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումը»:
Շարժումն, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան՝ «խորքա­յին կառա­վա­րություն», որ ձեւա­վորվել էր նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի շուրջ՝ նրա մարդկա­յին կերպա­րի, հեղի­նա­կության եւ այլ ռեսուրսնե­րի շուրջ: Կարճ ժամա­նակ անց հայտնի դարձավ, որ Շարժումը ձեւա­վո­րել է նաեւ «գործա­դիր մարմին», որի անդամնե­րի ինքնությունը, սակայն, հանրությա­նը չներկա­յացվեց:

Փաստա­ցի այդ «Հռչա­կա­գի­րը» հակադրվում էր Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի առա­ջարկած պրագմա­տիկ ծրագրին: Ամե­նեւին էլ պատա­հա­կան չէ, որ Շարժումը մամուլի ասուլիս հրա­վի­րեց եւ մոտե­ցումնե­րը հնչեցրեց Վերածննդի հրա­պա­րա­կում Սամվել Բաբա­յա­նի կազմա­կերպած հանրա­հա­վա­քից ընդա­մե­նը երեք օր հետո:
Չնա­յած հորդա­ռատ անձրեւին եւ իշխա­նության ստեղծած խոչընդոտնե­րին, այդ օրը մոտ երեք հազար մարդ ներկա­յա­ցել էր Բաբա­յա­նի հանրա­հա­վա­քին: Հանդես գալով որպես խորհրդա­րա­նա­կան երկրորդ ուժի՝ «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության առաջնորդ, Սամվել Բաբա­յա­նը հակիրճ ներկա­յացրեց ստեղծված էքզիստենցիալ իրա­վի­ճա­կը, անդրա­դարձավ պատճառնե­րին, իշխա­նության կողմից պատասխա­նատվությունից խուսա­փե­լու հանգա­մանքին եւ ամփո­փեց, որ Արցա­խը հայկա­կան պահե­լու միակ հնա­րա­վո­րությունը Բաքվի հետ երկխո­սությունն է: «Հակա­ռակ դեպքում պետք է կապել ճամպրուկնե­րը եւ գնչուա­կան թափա­ռախմբի բախտին արժա­նա­նա­լու պատրաստ լինել»,- կոշտ հայտա­րա­րեց Բաբա­յա­նը՝ վստա­հեցնե­լով, որ պատասխա­նատվություն վերցնե­լու դեպքում կարո­ղա­նա­լու է Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ նրա հայ բնակչության համար անվտանգություն եւ քաղա­քա­ցիա­կան ու քաղա­քա­կան իրա­վունքներ ապա­հո­վել:

Սամվել Բաբա­յա­նի հրա­վի­րած հանրա­հա­վա­քի տեսագրությունից պարզվում է, որ հարթա­կում նրա հետ էր Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: Նա այդ պաշտո­նում ընտրվել էր որպես «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի, այսինքն՝ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի թեկնա­ծու: Այդուհանդերձ, խորհրդա­րա­նի թվա­քա­նա­կով ամե­նա­մեծ խմբակցությունը չպաշտպա­նեց ԼՂ կարգա­վորման այն ծրա­գի­րը, որ ներկա­յացնում էր Սամվել Բաբա­յա­նը:

Դա քաղա­քա­կան համոզմունքի դրսեւորու՞մ էր, թե՞ Արա­յիկ Հարությունյա­նը ենթարկվում էր ՀՅԴ-«Արդարություն»-«Արցախի ժողովրդա­վա­րա­կան կուսակցություն» եռյա­կի ճնշումնե­րին՝ բարդ է ասել: Իրա­կա­նություն է, որ Ռուբեն Վարդանյա­նի նախա­ձեռնած, նրա հովա­նա­վո­րությամբ ձեւա­վորված՝ «Արցա­խի անվտանգության եւ զարգացման ճակա­տի» դիրքո­րոշմա­նը սատա­րում էին նաեւ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյանն ու Բակո Սահակյա­նը, պաշտո­նա­թող մի քանի բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ, բացառված չէ՝ նաեւ ուժա­յին կառույցնե­րի ղեկա­վարնե­րը: Այսպի­սով, 2023 թվա­կա­նի մայի­սի 18-ին բացա­հայտվեց, որ Ստե­փա­նա­կերտում ձեւա­վորվել է «կոնսենսուս՝ մինուս Սամվել Բաբա­յան» քաղա­քա­կան դասա­վո­րություն: Դա ներքի՞ն, զուտ ստե­փա­նա­կերտյան որո­շում էր, թե՞ մշակվել էր այլուր եւ ներդրվել՝ հնա­րա­վոր չէ պարզել, քանի դեռ դերա­կա­տարնե­րի մեծ մասը գտնվում է Բաքվի բանտում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ