15.7 C
Yerevan

Իրա­նը Կփորձի Չեզո­քացնել «Զանգե­զուրի Միջանցքը»

Իրան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը միշտ էլ զիգզա­գաձև են եղել, միա­գիծ չեն զարգա­ցել, վայրի­վե­րումնե­րով լի են եղել: Մեկ բարե­լավվել են, մեկ՝ վատթա­րա­ցել, ընդհուպ բողո­քի նոտա են հղել միմյանց, բայց ինչ-որ մի փուլում կողմերն էլի գնում են հարա­բե­րություննե­րի բարե­լավման: Այս փուլում հարա­բե­րություննե­րի բարե­լավման են գնում, Իրանն էլ է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ ու ամեն բան անում է դրա համար, որովհետև խնդիրներ ունի, ու ևս մեկ խնդիր ցանկա­լի չէ:

Արմեն Վարդանյան

Իրանն անում է հնա­րա­վո­րը, որ «Զանգե­զուրի միջանցք» նախա­գիծն իրա­կա­նություն չդառնա. դա չի բխում իր շահե­րից. Արմեն Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Արմեն Վարդանյա­նը

– Պարո՛ն Վարդանյան, Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշքիա­նը մեկօրյա այցով Բաքվում էր, ստո­րագրվել են տարբեր բնույթի փաստաթղթեր, ինչպե՞ս եք գնա­հա­տում այցը, ըստ ձեզ՝ ո՞րն էր այցի հիմնա­կան նպա­տա­կը:

– Այցի նպա­տակն ավե­լի շատ հարա­բե­րություննե­րում առկա ճգնա­ժա­մը հաղթա­հա­րելն էր, իսկ այդ ճգնա­ժա­մը ստեղծվել էր անցյալ տարի Թեհրա­նում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան վրա հարձա­կումից հետո, ու Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը մի քանի անգամ հայտա­րա­րել են, որ եթե Իրանն ուզում է, որ հարա­բե­րություննե­րը բարե­լավվեն, ապա հարձա­կում գործած անձինք ու նրանց հետև­ում կանգնածնե­րը պետք է պատժվեն:

Իրա­նի նախա­գա­հի այցից մեկ կամ երկու օր առաջ Իրա­նի գլխա­վոր դատա­խա­զությունը դեսպա­նա­տան վրա հարձակված անձի համար պահանջել է մահա­պա­տիժ: Իրա­նի իշխա­նություննե­րը սրա­նով կարծես թե ազդակներ են ուղարկում Ադրբե­ջա­նին, որ պատրաստ են պատժե­լու այդ մարդուն ու հարա­բե­րություննե­րը բարե­լա­վեն:

Երկկողմ տնտե­սա­կան լուրջ պայմա­նա­վորվա­ծություններ կան, մասնա­վո­րա­պես, Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի մասով, Իրա­նի տարածքով անցնող ավտո­մայրուղու կառուցման հարցով, որը պետք է գնա Նախիջև­ա­նի Հանրա­պե­տություն և այլն:

– «Զանգե­զուրի միջանցք» նախագծին, ըստ ձեզ, անդրա­դարձ կատարե՞լ են կողմե­րը:

– Եթե կատա­րած էլ լինեն, ապա Իրա­նը բազմիցս է հայտա­րա­րել, որ իր համար դա կարմիր գիծ է, որ անընդունե­լի է համա­րում տարա­ծաշրջա­նում սահմաննե­րի փոփո­խությունը: Այսինքն՝ Իրա­նը ևս մեկ անգամ իր դիրքո­րո­շումն արտա­հայտած կլի­նի: Իրանն անում է հնա­րա­վո­րը, որ այդ նախա­գիծն իրա­կա­նություն չդառնա, որովհետև դա չի բխում իր շահե­րից, այդ դեպքում նա նաև Հայաստա­նի հետ ցամա­քա­յին սահմանն է կորցնում:

– Իրա­նի նախա­գահն ընդգծել է, որ տարա­ծաշրջա­նի երկրներն իրենք պետք է իրենց հարցե­րը լուծեն, այս համա­տեքստում որքանո՞վ եք իրա­տե­սա­կան համա­րում, որ «3+3» ձևա­չա­փը կյանքի կկոչվի:

– Չեմ կարծում, թե այդ ձևա­չա­փը կգործի, որովհետև նախ՝ դա լիարժեք չէ՝ Վրաստա­նը չի մասնակցում դրան, երկրորդ՝ որոշ հարցե­րում հնա­րա­վոր է, որ ընդգրկված երկրնե­րի շահե­րը համընկնեն, բայց կան գլո­բալ հարցեր, որ չեն համա­պա­տասխա­նում: Իրա­նը, Ռուսաստա­նը, Թուրքիան, ինչ-որ չափով նաև՝ Ադրբե­ջա­նը ուզում են Արևմուտքին դուրս մղել տարա­ծաշրջա­նից, բայց դա չի բխում Հայաստա­նի շահե­րից, հետև­ա­բար Հայաստանն այս մասով նրանց հետ համա­գործակցե­լու որևէ բան չունի:

– Պարո՛ն Վարդանյան, Իրան-Ադրբե­ջան հարա­բե­րություններն այս պահին ձեր գնա­հատմամբ ինչպիսի՞ն են:

– Այս պահին գնում են բարե­լավման, բայց Իրան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը միշտ էլ զիգզա­գաձև են եղել, միա­գիծ չեն զարգա­ցել, վայրի­վե­րումնե­րով լի են եղել: Մեկ բարե­լավվել են, մեկ՝ վատթա­րա­ցել, ընդհուպ բողո­քի նոտա են հղել միմյանց, բայց ինչ-որ մի փուլում կողմերն էլի գնում են հարա­բե­րություննե­րի բարե­լավման: Այս փուլում հարա­բե­րություննե­րի բարե­լավման են գնում, Իրանն էլ է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ ու ամեն բան անում է դրա համար, որովհետև խնդիրներ ունի, ու ևս մեկ խնդիր ցանկա­լի չէ:

Հետո, Իրանն ու Ադրբե­ջա­նը, չնա­յած քաղա­քա­կան խորքա­յին խնդիրնե­րին, տնտե­սա­կան առումով բավա­կա­նին լավ համա­գործակցում են, լուրջ ծրագրեր ունեն՝ ընդհուպ համա­տեղ ավտոարտադրություն Ադրբե­ջա­նում և այլն:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.amշ

Առնչվող Հոդվածներ