ՄԵՐ ՈՒՂԻՆ

Աշխատավորի օր՝ Սքանչելի ու երանելի սուտ

Հատկանշական է, որ Հայաստանում հիմնված առաջին կուսակցությունները ստեղծվեցին որպես սոցիալիստական կուսակցություններ՝ առաջին տեղ դնելով մարդուն ու նրա հիմնարար իրավունքները, իսկ նրանցից մեկի ՀՅԴ հիմն-օրհներգում բանվորին ու գյուղացուն կոչ էր արվում «միանալ ու առաջ գնալ»։ Այդ երգում, արտահայտելով աշխատավոր մարդու ցավն ու բարկությունը, կայծակի պես պայթում են․ «Դե սև օրեր, բողոք դարձեք»-ը՝ որպես հազարամյա հանցանքի ու անտարբերության դեմ մի սրբազան պայքար։

Արայիկ Մկրտումյան

Այսօր բազմաթիվ երկրներում մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի կամ աշխատավորի օր։ Մի օր, որ ձեռք է բերվել դժվարին պայքարների միջոցով, սակայն անտեսվում է աննախադեպ թեթևությամբ։ Մայիսի մեկը պետք է դառնար աշխատանքովապրող մարդու ու նրա իրավունքներիխորհրդանիշը՝ օր, որը մարդկության պատմությանմեջ ունի յուրահատուկ նշանակություն։ Սակայնաշխարհի ամենակարևոր գաղափարներն ենհաճախ արժեզրկվում ու մոռացվում։ Դրանցշարքում է աշխատանքն ու այն կատարող մարդը։ Դարեր շարունակ միլիոնավոր մարդկանցամենօրյա տառապանքը ոչ միայն չիփոխհատուցվել, այլև չի արժանացել հարգանքի։ Եվայսօր, երբ կարծես վաղուց պիտի մոռացած լինեինքստրկատիրական ժամանակները, իրականում այդհամակարգը չի վերացել։ Այն պարզապեսձևափոխվել է։ Սահմանված ստրկատիրությունըվերածվել է՝ իրավականորեն գրանցված, բայցբովանդակությամբ նույն շահագործմանը։ Անվանումները փոխվել են, գործելաոճը՝ նույնպես, սակայն երևույթի էությունը նույնն է մնացել։ Եվ հենցայս ֆոնին «աշխատանքի օր» արտահայտություննարժանի հնչողություն է ստանում՝ ոչ միայն որպեսհիշեցում, այլ նաև որպես պահանջ՝ գիտակցելու ուհարգելու աշխատողին և նրա ներդրումը։

Ցավոք, Հայաստանում նման գիտակցություն չկա։ Մեր երկրում դեռևս շատ հեռու ենք այն պատկերացումից, թե աշխատող մարդու իրավունքները պաշտպանված են, իսկ նրա կատարած աշխատանքը՝ գնահատված։ Այստեղ շարունակվում են ամենահիմնական իրավունքների խախտումները, և աշխատանքը որպես արժեք՝ մնում է ենթագիտակցության անդունդներում։ Այդ ամենի խորքում թաքնված է մի համատարած անգրագիտություն, որը ոչ միայն բացառում է իրավական ընկալումը, այլև խեղդում է մարդկային մտածողությունը։ Հաճախ սա վերագրվում է խորհրդային անցյալին, սակայն պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես է աշխատանքը արհամարհվել նաև դրանից առաջ։ Խորհրդային շրջանում, չնայած պաշտոնապես բարձր էր գնահատվում բանվոր-գյուղացու դերը, իրականում աշխատանքը դարձել էր ծաղրի ու ձևականության առարկա։ Շատերը կարող են պնդել, թե հենց այդ ժամանակներում է աշխատանքը ստացել պետական կարգավիճակ, սակայն այդ գնահատումը մնում էր բառերի սահմանում և չէր իրականանում գործնականում։

Վերադառնալով Հայաստանի ներկա իրողություններին՝ ակնհայտ է, որ դեռ 90-ականներից մեզանում շրջանառվում են արտահայտություններ, որոնք իջեցնում են աշխատանքի արժեքը՝ օրինակ՝ «աշխատելը ամոթ է» կամ «աշխատանքը միամիտների գործն է»։ Շատ գործատուներ այդ վերաբերմունքը վերածել են իրական վարքագծի՝ աշխատողին շահագործելով որքան հնարավոր է։ Բազմաթիվ աշխատողներ ոչ միայն զուրկ են իրավունքներից, այլ նույնիսկ գրանցված չեն։ Սև գոտում կարելի է թաքցնել ամեն բան՝ հարկերից սկսած, աշխատողի արժանապատվությամբ վերջացրած։ Այդտեղ է ծնվում այն ֆաշիստական մոտեցումը, երբ մարդը վերածվում է օգտագործվող օբյեկտի։ Եվ, ի վերջո, այդ անխնա մեխանիզմում հանցավոր անտարբերություն է դրսևորում ոչ միայն գործատուն, այլ նաև աշխատողը, որը նույնիսկ տեղյակ չէ, որ իրավունք ունի։

Բուն արմատը այստեղ ևս անգրագիտությունն է։ Այն խանգարում է տարանջատել թույլատրելին ու արգելվածը, հասկացնել՝ որտեղ է իրավունքը և որտեղ է շահագործումը։ Եվ հենց այդ անգիտության վրա է հիմնվում աշխատանքային արժանապատվությունը ոտնահարող համակարգը։Հատկանշական է, որ Հայաստանում հիմնված առաջին կուսակցությունները ստեղծվեցին որպես սոցիալիստական կուսակցություններ՝ առաջին տեղ դնելով մարդուն ու նրա հիմնարար իրավունքները, իսկ նրանցից մեկի ՀՅԴ հիմն-օրհներգում բանվորին ու գյուղացուն կոչ էր արվում «միանալ ու առաջ գնալ»։ Այդ երգում, արտահայտելով աշխատավոր մարդու ցավն ու բարկությունը, կայծակի պես պայթում են․ «Դե սև օրեր, բողոք դարձեք»-ը՝ որպես հազարամյա հանցանքի ու անտարբերության դեմ մի սրբազան պայքար։

Ի՜նչ հրաշալի սուտ է։

Հայաստանում աշխատանք գտնելը շարունակում է մնալ մի գործընթաց, որ պահանջում է համառություն ու բախտ։ Բայց նույնիսկ եթե աշխատանք գտնվի, այն հազվադեպ է արդար փոխհարաբերությունների դաշտում։ Աշխատաշուկայում տիրող անարդարությունն ու ճնշումը դուրս են ընդունելի նորմերից։ Առաջին իսկ հայացքից երևում է՝ աշխատանքային հայտարարությունները լի են հակաօրինական պահանջներով։ Թեև օրենքը արգելում է տարիքային, սեռային կամ արտաքին տեսքի վրա հիմնված խտրականությունը, նման նշումները առկա են գրեթե ամեն երկրորդ հայտարարության մեջ։ Գործատուները ցանկանում են ոչ միայն երիտասարդ ու խնամված աշխատող, այլև՝ մի ամբողջ ցանկ հատկություններով՝ ակտիվ, ժպտացող, հոգեբանորեն կայուն, պատրաստ՝ սթրեսների մեջ աշխատելուն։ Բայց արդյոք գործատուն ինքը ժպտում է այդպիսի պայմաններում աշխատելիս։ Ինչու պետք է աշխատողը լինի «խենթ» կամ մշտապես «լի ժպիտ»։ Եվ ի՞նչ է «խենթ» ասելով նկատի առնվում՝ հուզական ակտիվությո՞ւն, թե՞ անկայուն հոգեկան վիճակ։

Ինչ վերաբերում է պահանջվող հմտություններին՝ այն ինչ կոչվում է աշխատանքի հայտարարություն, հաճախ վերածվում է ֆանտաստիկայի։ Ցանկացած պաշտոնի համար պահանջվում է լեզվաբանական հսկա, որ անգամ Աճառյանին ամոթով կթողնի, տասնյակ ծրագրերի իմացություն, մի քանի տարվա փորձ միաժամանակ մի քանի ոլորտներում և, իհարկե, մինչև 30 տարեկանը։ Երբեմն թվում է՝ գործատուն փնտրում է հեքիաթային գերբնական էակ՝ ոչ թե աշխատող։ Բացի այդ, ինքնաբերաբարընդունված է, որ աշխատողը չի կարող ուշանալ կամ սխալվել։ Սակայն իրական փորձը ձևավորվում է հենց սխալների, անհաջողությունների և վերլուծության արդյունքում։ Ոչ մի համալսարան չի տալիս փորձ՝ դիպլոմի հետ միասին։

Եվ իհարկե, այս իրավիճակում աշխատողներն ավելի ու ավելի են դիմում խաբեության՝ փորձելով ներկայացնել իրենց որպես այն կատարյալ կերպարը, որ փնտրում է գործատուն։ Իսկ արդյունքում նրանք աշխատում են լռությամբ, ճնշման ներքո, ժպիտը՝ պահած ատամների հետևում։

Չէ որ մեր աշխատաշուկան դեռ գտնվում է վայրիկապիտալիզմի փուլում, երբ գործատուն իրենպահում է ֆեոդալի պես, իսկ աշխատողը՝ վասալի։ Երբ աշխատավարձից պահումներ են արվումսուբյեկտիվ պատրվակներով, իսկ չվճարելըդիտվում է որպես բնական ընթացք։ Իսկ աշխատողըլռում է, քանի որ ընտրություն չունի։ Տնտեսականճնշումը, վարկային կախվածությունը, սոցիալականանապահովությունը կապել են նրա ձեռք ու ոտք։ Իրավական անգիտակցությունն էլ խորացնում է այսծանր պատկերը։ Իսկ գործատուն բավարարված է։ Նրա համար սա շահավետ իրավիճակ է՝ քիչ ծախս, մեծ շահույթ։ Նա աշխատավարձը ներկայացնում է որպես անձնական բարություն։ Եվ միհասարակության մեջ, որտեղ մարդը ճնշված է, վախեցած, սոված, ոտնահարված, անհնար է ակնկալել առողջության կամ ազատությանձևավորում։ Ապագան չի կարող կառուցվել վախի, ստի ու ճնշման վրա։

Գործատուները հաճախ մոռանում են՝ իրենց դիմացկանգնածը մարդ է։ Ոչ թե արտադրական մեքենա, այլ էակ՝ զգացմունքով, մտքով, ապրումներով։ Սակայն աշխատակիցը շարունակում է ընկալվելորպես ֆունկցիա՝ ոչ որպես անհատ։ Եվ երբ խոսվումէ «մարդը բարձրագույն արժեք է» սկզբունքի մասին, այն հնչում է ինչպես դաժան հեգնանք։

Մեզանում պակասում է նաև այն գիտակցումը, որ արժանապատիվ աշխատանքը լավագույն միջոցն է մարդուն երկրում պահելու, երկիրը շենացնելու համար, որովհետև արժանապատիվ աշխատանքն ու մարդավայել պայմանները նպաստում են ոչ միայն ներքին բավարարվածության, այլև արտադրական ծավալների մեծացման, երկրի կայունացման։

Ինչքա՜ն շատ պիտի սիրես երկիրդ, որ հայրենակցիդ չճզմես աշխատանքային պարտականությունների տակ, այլ թույլ տաս, որ նա էլ ապրի, որովհետև նա ևս երկրի մի ման է, դիմադրողունակության մի մասը։ Իսկ երբ թուլանում է հենց այդ դիմադրողականությունը, թուլանում է երկիրը։ Սա չափից ավելի պարզ է, բայց միաժամանակ շատ բարդ, որ հերթական ագահ գործատուն կամ իշխանավորը երկիրը չթալանի կոնկիստադորի ախորժակով։

Այսօր Մայիսի մեկն է։ Աշխատանքի ու աշխատավորի օր։ Բայց՝ ոչ Հայաստանում։ Դեռևս՝ ոչ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *