20.4 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Ըստ որոշ տեղե­կություննե­րի՝ այդ օրե­րին ռուսա­կան զորա­խումբն սկսել է վառե­լիք եւ պարե­նամթերք ստա­նալ Ադրբե­ջա­նից: Ստե­փա­նա­կերտի շուրջ մահվան օղա­կը սեղմե­լու գործում որքանո՞վ էին համե­րաշխ Մոսկվան եւ Բաքուն կամ ունեի՞ն տարա­ձայնություններ՝ կարե­լի է միայն ենթադրություններ անել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 59

2023 թվա­կա­նի հունի­սի 15-ից հետո Լեռնա­յին Ղարա­բաղ սննդամթերքի եւ առա­ջին անհրա­ժեշտության այլ ապրանքնե­րի ներկրումը մոտ երկու շաբաթ դադա­րեց: Այդուհե­տեւ Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհով երթեւե­կության իրա­վունք ունեին միայն ռուսա­կան զորախմբի եւ Կարմիր խաչի տրանսպորտա­յին միջոցնե­րը: Ընդ որում, ԿԽՄԿ Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կը կարո­ղա­նում էր ոչ միայն ծայրա­հեղ ծանր հիվանդներ տեղա­փո­խել Երեւան, այլեւ սահմա­նա­փակ քանա­կի դեղո­րայք եւ բժշկա­կան պարա­գա­ներ ներկրել եւ տրա­մադրել Արցա­խի մասնա­գի­տացված բուժհաստա­տություննե­րին: Իրա­վի­ճա­կը բոլո­րո­վին այլ էր պարե­նամթերքի մատա­կա­րարման հարցում: Կառա­վա­րությունը թեեւ հայտա­րա­րել էր, որ կենսա­պա­հովման նվա­զա­գույն կարիքնե­րը բավա­րա­րե­լու պարտա­վո­րությունն իր վրա է վերցնում եւ սահմա­նում մթերքնե­րի վաճառքի քարտա­յին համա­կարգ, իրա­կա­նում չէր կատա­րում խոստումը:

Ո՞վ էր ներկրումնե­րի պատվիարտուն, կառավարությու՞նը, թե՞ մասնա­վոր տնտեսվա­րողնե­րը՝ այդպես էլ մնում էր գաղտնիք: Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կում արդեն հուլի­սիա ռաջին օրե­րին Ստե­փա­նա­կերտի պարե­նա­յին խանութնե­րը դատարկ էին, իսկ մթերքնե­րի վաճառք, այնուա­մե­նայնիվ, իրա­կա­նացվում էր: Ապրանքնե­րի գնե­րը կտրուկ բարձրա­ցել էին, կես կիլոգրամ կշռող մատնա­քա­շը կամ բոքո­նը «սեւ շուկա­յում» արժեր հինգ-վեց հարյուր, մեկ տուփ ծխա­խո­տը՝ երեք-չորս հազար դրամ: Արտա­ռոց էր «սեւ շուկա­յում» իրա­նա­կան արտադրության ծխա­խո­տի հայտնվե­լը: Իրա­զեկ շրջա­նակնե­րից լուրեր էին տարածվում, որ այն «մատա­կա­րա­րում են ադրբե­ջանցի­նե­րը՝ ռուսա­կան զորախմբի սպա­նե­րի միջնորդությամբ»: Առասպե­լա­կան էին բենզի­նի եւ դիզվա­ռե­լի­քի գնե­րը: Ստե­փա­նա­կերտում քաղա­քա­յին տրանսպորտը կանգ էր առել, ֆորմալ չէին գործում նաեւ տաքսի ծառա­յություննե­րը, բայց անհա­տա­կան պատվե­րի դեպքում նրանք սպա­սարկում էին, իհարկե՝ տասնա­պա­տիկ բարձր ուղե­վարձով: Այդ շրջա­նում Ստե­փա­նա­կերտի ամե­նա­տա­րածված կասկածն այն էր, որ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը «ռուս զինվո­րա­կաննե­րի միջո­ցով իրենց անհա­տա­կան կարիքնե­րի համար Երեւա­նից սննդամթերք են գնում եւ ոչ մի խնդիրչ ունեն»:

Կանայք եւ  հերթե­րում ժամե­րով կանգնող թոշա­կա­ռու տղա­մարդիկ ամե­նուր վկա­յում էին, որ ոչ մի պաշտոնյա գործող փռե­րից հաց չի ստա­նում: Նման խոսակցություննե­րը պաշարված Արցա­խում մարդկանց հոգե­կան ծանր ապրումներ էին պատճա­ռում: Պետք է արժա­նին մատուցել Արցա­խի հանրության բարձր գիտակցությա­նը, որ գտնվե­լով պարզա­պես անտա­նե­լի դրության մեջ, երբեք չդի­մեց ծայրա­հեղ քայլի՝ սեփա­կան իշխա­նության դեմ սոցիա­լա­կան ապստամբության չդի­մեց: Եւ դա այն դեպքում, երբ իշխա­նությունը ոչ միայն ելքից լուծումներ առա­ջարկե­լու քաջություն չուներ, այլեւ փաստա­ցի իրա­վի­ճա­կը չէր վերահսկում: Առանձին քննարկման թեմա է, թե սովի ճիրաննե­րում հայտնված ժողո­վուրդն ինչպես էր վերջին պաշարնե­րի հաշվին կերակրում բոլոր համայնքնե­րում ձեւա­վորված աշխարհա­զո­րա­յին ջոկատնե­րի մարտիկնե­րին:

Ո՞վ է աշխարհա­զոր ձեւա­վո­րե­լու ծրագրի հեղի­նա­կը՝ մեկնա­բա­նություննե­րը տարբեր են: Մի մասը գտնում է, որ այն կազմա­վորվել է նաեւ «ներքա­ղա­քա­կան նկա­տա­ռումնե­րում», բայց այդ միա­վորման ներդրումն անուրա­նա­լի է: Իշխա­նություն-ժողո­վուրդ անվստա­հությունը բացա­հայտ դրսեւորվեց բերքա­հա­վա­քի շրջա­նում: Կառա­վա­րությունը հայտա­րա­րեց, որ պատրաստ է գնել ցորե­նի ամբողջ բերքը: Ֆերմերնե­րը եւ անհատ գյուղա­ցի­նե­րը, սակայն, հրա­ժարվե­ցին հացի պաշարնե­րը վաճա­ռել պետությա­նը, իսկ վերջին պահուստներն արդեն սպառվում էին:

Օգոստո­սի վերջին օրե­րին Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց, որ ալյուր բարձած երկու բեռնա­տար է ուղարկում՝ Կարմիր մահի­կի կազմա­կերպության հովա­նու ներքո՝ որպես մարդա­սի­րա­կան օգնություն: Օգոստո­սի 29-ին բեռնա­տարնե­րը հատե­ցին Աղդամ-Ասկե­րան ճանա­պարհա­հատվա­ծը եւ կանգ առան ռուսա­կան զորախմբի դիտա­կե­տից մի քանի մետր հեռա­վո­րության վրա: Բաքվի այդ քայլն առե­րեւույթ խորհրդանշա­նա­կան էր. Ադրբե­ջանն, իբր, քաղա­քա­կան խնդիրնե­րը թողնում է մի կողմ եւ մարդա­սի­րա­կան օգնություն է ցուցա­բե­րում հացի կարիք ունե­ցող արցախցի­նե­րին: Փաստա­ցի դա Լաչի­նի միջանցքն արգե­լա­բա­ցե­լու ջանքե­րին հակակշիռ էր:

Արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով Իլհամ Ալիեւի օգնա­կան Հիքմեթ Հաջիեւը հայտա­րա­րեց, որ Հայաստա­նից դեպի Լեռնա­յին Ղարա­բաղ բեռնա­փո­խադրումներ իրա­կա­նացնե­լու հարկ չկա, քանի որ Բարդա-Աղդամ-Ստե­փա­նա­կերտ լոգիստի­կան ավե­լի հարմար է: Ըստ որոշ տեղե­կություննե­րի՝ այդ օրե­րին ռուսա­կան զորա­խումբն սկսել է վառե­լիք եւ պարե­նամթերք ստա­նալ Ադրբե­ջա­նից: Ստե­փա­նա­կերտի շուրջ մահվան օղա­կը սեղմե­լու գործում որքանո՞վ էին համե­րաշխ Մոսկվան եւ Բաքուն կամ ունեի՞ ն տարա­ձայնություններ՝ կարե­լի է միայն ենթադրություններ անել:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ