15.7 C
Yerevan

Ո՜վ Է Վարչա­պե­տի Թեկնա­ծուն

Որոշ շրջա­նակնե­րից հարց է հնչել. «Մի՞թե ՔՊ խմբակցությունում երկու տասնյակ պատգա­մա­վոր չի գտնվի, որ կմիա­նա իմպիչմենթի պահանջին»:

Վահրամ Աթա­նեսյան

«Հրա­պա­րա­կի» խմբա­գի­րը «ռոմանտիկ բան է արել»՝ Նիկոլ Փաշինյա­նին «բաց նամակ» է գրել, որտեղ իշխա­նության հանդեպ լոյա­լության ցուցիչ չի համա­րում վարչա­պե­տի շրջայցե­րի ժամա­նակ մարդկանց վերա­բերմունքը: «Ցուցի­չը Նոր Նորքի միջա­դեպն է, թմրանյութե­րի օգտա­գործման ծավալնե­րի ահագնա­ցումն է» եւ այն, որ «արդեն համա­կիրներն են նրան «փալաս» անվա­նում»:

-Այո, ուժա­յին լծակներն ունես, քեզնից դողա­ցող պնա­կա­լեզնե­րի մի ողջ բանակ ունես, կոմպրո­մատնե­րի թղթա­պա­նակներ ունես եւ դեռ կարող ես իշխա­նությունը որոշ ժամա­նակ պահել: Բայց դրա արդյունքը կարող է շատ ավե­լի ողբերգա­կան լինել քեզ համար, երկրի համար, մեր ժողովրդի համար: Գտիր լուծումը, փոխանցիր իշխա­նությունը: Մեզ, քեզ ու երկի­րը մի տար նորա­նոր փորձություննե­րի,- ընդհանրացրել է նա:

Կառա­վա­րությա­նը, վարչա­պե­տին, Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան մեծա­մասնությա­նը քննա­դա­տե­լու, հրա­ժա­րա­կա­նի, «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը դատա­րա­նի վճռով կասեցնե­լու, Նիկոլ Փաշինյա­նին եւ նրա բոլոր թիմա­կիցնե­րին քրեա­կան պատասխա­նատվության ենթարկե­լու պահանջի իրա­վունք բոլորն ունեն:

Բայց «ռոմանտիկ լրագրո­ղի» հեղի­նա­կած տեքստի «մեխը», կարծես, դա չէ: Գլխա­վոր ասե­լի­քը ձեւա­կերպված է այս նախա­դա­սությամբ. «Գտիր լուծումը, փոխանցիր իշխա­նությունը»: Ոչ թե՝ հրա­ժա­րա­կան տուր, արտա­հերթ ընտրություննե­րի հնա­րա­վոր ստեղծիր, որպեսզի Հայաստա­նի քաղա­քա­ցին այս կամ այն թեկնա­ծուի, կուսակցության հանդեպ իր լոյա­լությունն արտա­հայտի ազատ քվեարկությամբ եւ ձեւա­վո­րի մեծա­մասնության վստա­հությունը վայե­լող իշխա­նություն, այլ՝ «գտիր լուծումը, փոխանցիր իշխա­նությունը»:

Ազգա­յին ժողո­վի ինստի­տուցիո­նալ ընդդի­մության երկու թեւե­րը պաշտո­նա­պես հայտա­րա­րել են, որ վարչա­պե­տի թեկնա­ծու չունեն: Չնա­յած դրան, ԱԺ պատգա­մա­վորնե­րը «հանրա­յին նախա­ձեռնողնե­րից» Նիկոլ Փաշինյա­նի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսե­լու պահանջով նամակներ են ստա­ցել: Որոշ շրջա­նակնե­րից հարց է հնչել. «Մի՞թե ՔՊ խմբակցությունում երկու տասնյակ պատգա­մա­վոր չի գտնվի, որ կմիա­նա իմպիչմենթի պահանջին»:

Այդ ուղղությամբ քայլե՞ր արվում են, ովքե՞ր եւ ինչպե՞ս են աշխա­տում երկու տասնյակ ՔՊ-ական «հավա­քագրե­լու» ուղղությամբ, ի՞նչ տրա­մադրություններ են իշխում կամ խմորվում «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի» վերնա­խա­վում եւ շարքե­րում՝ կարող են դատել իրա­վի­ճա­կին ծանոթ անձինք եւ խմբե­րը:

Էական է, որ քաղա­քա­կան որո­շա­կի ուղղվա­ծություն ունե­ցող լրատվա­մի­ջո­ցի գլխա­վոր խմբա­գի­րը Հայաստա­նում իշխա­նության հանդեպ հանրա­յին լոյա­լության վերա­կանգնման հարցի լուծումը կապում է ոչ թե ամբողջա­կան իշխա­նա­փո­խության, այլ՝ Նիկոլ Փաշինյա­նի կողմից իշխա­նության փոխանցման հետ:

Թվում է, բազմա­փորձ լրագրո­ղը «փոխանցել» բառն այս համա­տեքստում օգտա­գործել է ոչ թե փոխա­բե­րա­կան, այլ՝ ուղղա­կի իմաստով: Եթե այդպես է, ուրեմն նա «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության դեմ սկզբունքո­րեն ոչինչ չունի, համա­րում է, որ եթե Փաշինյանն իշխա­նությունը փոխանցի իր թիմի անդամնե­րից մեկին, ապա հանրությունը դա կընդունի, եւ բեւե­ռացվա­ծությունը կհաղթա­հարվի: Եթե նա այլ բան նկա­տի ունե­նար, ապա կասեր՝ «հանձնիր իշխա­նությունը», որ կնշա­նա­կեր՝ «ամբողջ թիմով հեռա­ցիր»:

Փոխանցել՝ նշա­նա­կում է պահպա­նել հաջորդայնությունը, գլխա­վոր ուղե­գի­ծը եւ «ուժասպառված ձին փոխա­րի­նել նորով»: Ստացվում է, որ «Հրա­պա­րա­կի» խմբա­գի­րը ՔՊ-ականնե­րի թիմում տեսնում է նոր «արշա­վա­ձի»: Ո՞վ է նա:

Առնչվող Հոդվածներ