14.7 C
Yerevan

Սթափվել Է Պետք

Մեր հանրության գերակշիռ մասն անգամ չգի­տե, որ 1915թ․ Արևմտյան Հայաստանն անկախ պետություն չէր։ Շատ շատե­րը կարծում են, թե եղել է Արևմտյան Հայաստան անկախ պետություն, թուրքե­րը 1915թ․ գրա­վել են այն ու Ցեղասպա­նություն իրա­գործել։ Մենք մեզ հարց չենք տալիս, թե ինչպե՞ս է հասունա­ցել այն իրա­վի­ճա­կը, որ տարել է դեպի ցեղասպա­նություն ու արդյո՞ք հնա­րա­վոր էր դրա­նից խուսա­փել։ Այդ ինչպե՞ս պատա­հեց, որ Օսմանյան Կայսրությունում, ուր ապրում էր երկուս ու կես մլն հայ և  ինը միլիոն թուրք, թուրքե­րը կոտո­րե­ցին մեկուկես միլիո­նին։

Գեղամ Նազարյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԱԺ պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է որպես ժողո­վուրդ և որպես պետություն ավե­լի սթափ ու ազնիվ լինե­լու, սեփա­կան խնդիրներն ավե­լի լավ պատկե­րացնե­լու անհրա­ժեշտությունը։

Պատգա­մա­վորն իր խոսքի սկզբում նշել է, որ մեզ նախ և առաջ սթափվել է պետք, իսկ այդ սթա­փե­ցումը նշա­նա­կում է ազնիվ և համարձակ հայացքով նայել մեր իրա­կա­նությա­նը։ Մեր իրա­կա­նությունը, անկախ մեր ցանկություննե­րից ու կամքից, ունի որո­շա­կի պարտադրանք, ու եթե մենք հաշվի չենք առնում այդ ամե­նը, ապա այդ իրա­կա­նությունը մի օր փլվե­լու է մեր գլխին։ Մեր զոհված տղա­նե­րի արյունը սթա­փեցնող դեր պիտի կատա­րի, մենք պիտի մի կողմ դնենք պարծենկո­տությունը, մեծ-մեծ խոսե­լը, պիտի հրա­ժարվենք այն ստից, որով ապրում ենք։ Գեղամ Նազարյա­նի խոսքով՝ մենք այսօր ինքներս մեզ հավա­տացնում ենք, որ կարող ենք հետ բերել այս կամ այն տարածքը, կարող ենք կանգնեցնել միա­ժա­մա­նակ մի շարք բանակնե­րի հարձա­կումը զուտ այն պատճա­ռով, որ մենք քաջ ենք։ Դա հենց այն ինքնասպան մտա­ծո­ղությունն է, որը մեզ բերում փաստի առաջ է կանգնեցնում։ Մենք ոչ միայն Արցա­խի, այլև առհա­սա­րակ բոլոր հարցե­րին պիտի կարո­ղա­նանք ազնիվ նայել, ինչպես օրի­նակ Ցեղասպա­նության հարցին։

Գեղամ Նազարյա­նը պատմեց, որ ապրի­լի 23-ին փողո­ցում լսել է, թե ինչպես է դպրո­ցա­հա­սակ մի երե­խա իր տատի­կի հետ խոսե­լիս ասել, որ վաղը(պրիլի 24-ին) թուրքե­րը մեր գրողնե­րի գլուխը քարե­րով ջարդե­լու են։ Սա սարսա­փե­լի մոտե­ցում է, երբ մենք երե­խա­յին տուն ենք ուղարկում նման ուղերձով, որ վաղը նման օր է լինե­լու, այլ ոչ թե ցանկա­նում ենք հասկա­նալ, թե ինչ է տեղի ունե­ցել և ինչու։ Իհարկե մարդիկ կլի­նեն, որ կհարցնեն, թե բա երե­խա­նե­րը չիմանա՞ն այդ մասին։ Իհարկե կիմա­նան։ Դա թաքցնե­լու բան չէ, ոչ ոք չի պատրաստվում թաքցնել այն, երե­խա­նե­րը քիչ քիչ կմե­ծա­նան ու աստի­ճա­նա­բար կիմա­նան, բայց մենք պետք է հասկա­նանք, թե Ցեղասպա­նությունն ինչու է տեղի ունե­ցել, ինչպե՞ս է տեղի ունե­ցել։ Այդ հարցադրումը չի նշա­նա­կում, որ մենք ուրա­նում ենք, մոռա­նում ենք ցեղասպա­նությունը։

Պատգա­մա­վո­րը մի օրի­նակ բերեց, որ ինքը վիճա­կագրություն էր դրել Խարբերդի շրջա­նի հետ կապված, որտեղ ցույց էր տվել, թե հայերն ինչպես էին թվա­քա­նա­կով նվա­զել ու արդեն դարձել շատ փոքր ներգո­րություն ունե­ցող։ Բայց ցավն այն է, որ մեր հանրության գերակշիռ մասն անգամ չգի­տե, որ 1915թ․ Արևմտյան Հայաստանն անկախ պետություն չէր։ Շատ շատե­րը կարծում են, թե եղել է Արևմտյան Հայաստան անկախ պետություն, թուրքե­րը 1915թ․ գրա­վել են այն ու Ցեղասպա­նություն իրա­գործել։ Մենք մեզ հարց չենք տալիս, թե ինչպե՞ս է հասունա­ցել այն իրա­վի­ճա­կը, որ տարել է դեպի ցեղասպա­նություն ու արդյո՞ք հնա­րա­վոր էր դրա­նից խուսա­փել։ Այդ ինչպե՞ս պատա­հեց, որ Օսմանյան Կայսրությունում, ուր ապրում էր երկուս ու կես մլն հայ և  ինը միլիոն թուրք, թուրքե­րը կոտո­րե­ցին մեկուկես միլիո­նին։

Գեղամ Նազարյա­նը անդրա­դարձ կատա­րեց 2020թ․ պատե­րազմին, դրան հաջորդած տարի­նե­րին, ինչպես նաև 2023թ․ Արցա­խից բռնի տեղա­հանված հայե­րի վիճա­կին։ Պատգա­մա­վո­րը նշեց, որ Նիկոլ Փաշինյա­նին ուղղված իր գլխա­վոր մեղադրանքն այն է, որ Փաշինյա­նը բավա­կա­նա­չափ լրջություն չունե­ցավ դեռևս 2019թ․ լրջո­րեն քննարկե­լու Արցա­խի իրա­վի­ճա­կը, չկա­րո­ղա­ցավ իր մեջ համարձա­կություն գտնել ընդունե­լու այն ցավոտ որո­շումնե­րը, որոնք գուցե կարո­ղա­նա­յին իրա­վի­ճակ փոխել։ Իսկ մենք այն ժամա­նակ վստահ էինք, որ չկա Արցախ, չկա՝ Հայաստան։ Ընդ որում նաև լցված էին ինքնա­խա­բեությամբ։ Բայց եթե մենք այն ժամա­նակ չենք հասկա­ցել, չենք ըմբռնել, արդյո՞ք հիմա էլ չպի­տի հասկա­նանք, որ այսպես շարունա­կելն անհնար է, որ հարկա­վոր է ուշքի գալ։ Մենք Արցա­խի հարցը ինքնո­րո­շումից վերա­ծե­ցինք տարածքա­յին վեճի, պարտվե­ցինք այդտեղ ու դեռ չենք ուզում աչքներս բացել։

Պատգա­մա­վո­րը նաև խոսեց Արցա­խից բռնա­գաղթեցված հայե­րի մասին, նշե­լով, որ արցախցի­նե­րի մեծ մասը քաղա­քա­ցիություն չի ընդունում, որովհետև ոմանք զբաղված են նրանց ցավե­րի ու էմո­ցիա­նե­րի հետ խաղա­լով, երբ վստա­հեցնում են, որ մի ընդունեք ՀՀ քաղա­քա­ցիություն, այլա­պես Ստե­փա­նա­կերտում մնա­ցած տան փոխհա­տուցում չեք ստա­նա, մի ընդունեք քաղա­քա­ցիություն ու մի բան կլի­նի, մի բան կանենք, մայի­սին, հետո սեպտեմբե­րին հետո ավե­լի ուշ, հետ կգնանք Արցախ։ Խաղում են մարդկանց նվի­րա­կան զգացմունքնե­րի հետ, օգտա­գործում են նրանց։

Պատգա­մա­վո­րը անհե­թե­թություն համա­րեց այն միտքը, որ եթե Նիկոլ Փաշինյա­նին հեռացնեն իշխա­նությունից, ապա հնա­րա­վո­րություն կառա­ջա­նա Արցախ վերա­դառնալ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ