Հայաստան

Կազմակերպված Սադրանք

Ինչ վերաբերում է այն տեսանյութում, որ Չախոյանը ցույց է տալիս իր հեռախոսը, որում ձայնագրություն կա առ այն, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյում է, ապա ո՞ւր է ձայնագրության սկիզբը։ Թաղապետը հենց այնպես զանգահարեց ու առանց որևէ պատճառի սկսեց հայհոյե՞լ։ Միթե պարզ չէ, որ սա զրպարտանք է, ընդ որում շատ լավ կազմակերպված։

Արամ Սարգայան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հասարակական ակտիվիստ և Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-մարգարյանի միջև օրերս տեղի ունեցած ծեծկռտուքը։

Արամ սարգսյանն ասաց, որ շատ լավ հասկանում է, թե որտեղից է այդ հրահագը եկել։ Դա կանխամտածված սադրանք էր, որն ուղղված էր թաղապետին հունից հանելուն և ծեծկռտուք հրահրելուն։ Դա Քոչարյանի ձեռագիրն է, որոշումն է կայացվել է ռուսական դեսպանատանը։ Ընդդիմությունը հավանաբար որոշել է, որ Գյումրիի հաղթանակը նշանակում է, որ իրենք հաղթել են մարզերում, հիմա էլ ժամանակն է նմանօրինակ միջոցառումներով ստվերել Երևանում գործող ոչ-ընդդիմադիրներին ու այնպիսի մթնոլորտ ստեղծել երկրում, որ հասարակությունը ցանկանա իշխանափոխություն անել։ Ու հենց այդ պատճառով էլ իրենց թիմակից Տիգրան Տեր-Մարգարյանը չպիտի հրաժարական տա։ Ընդդիմության ուզածը հենց դա է։ Գնալ, դիտմամբ սադրել այս կամ այն պաշտոնյային, ծեծկռտուք հրահրել ու զոհի կեցվածքով հանդես գալ։ Եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տա, դա կանաչ լույս է վառելու ընդդիմության համար։ Նրանք հասկանալու են, որ գործողությունների նման ձևաչափը դրական արդյունքներ է տալու ու սկսելու են հերթով մոտենալ տարբեր պաշտոնյաների ու այնպես անել, որ տվյալ պաշտոնյան հունից դուրս գա, որն էլ հետո ներկայացվի որպես բռնարարություն։

Արամ Սարգսյանը չհամաձայնվեց այն տեսակետի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդկանց ծեծում էին զուգարաններում ու փակ դռների հետևում, իսկ այսօր՝ տեսախցիկների առաջ։ Նա նշեց, որ այդ դեպքերը սկզբունքորեն տարբեր են։ Եթե Քոչարյանի ժամանակ մարդուն ծեծելով սպանել են զուտ նրա համար, որ նրա ողջունելու ձևը դուրները չի եկել, ապա այս դեպքում հասարակական ակտիվիստը, առանց տեղեկանալու, կամ շատ լավ տեղյակ լինելով, որ տեսանյութում ցուցադրված մանկապարտեզը դեռևս ավարտական ակտ չի ստացել, քաղաքապետարանը դեռևս չի ընդունել այդ աշխատանքը, շինարարին չի վճարել այդ գործի համար, միանգամից սկսել են զրպարտել ու անբարոյական անվանել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Ի՞նչ ակնկալիք ուներ հասարակական ակտիվիստը։ Նա շատ լավ գիտեր, որ կարողանալու է այնպիսի իրավիճակի հասցնել, որ վերջում ինքը զոհի կերպարով հանդես գա, որ մի բան էլ վերջում իրենց մեղադրեն, որ դուք, լինելով եվրոպամետ, օրը ցերեկով մարդ եք ծեծում, սա է ձեր արժեհամակարգը։ Իսկ ինչ վերաբերում է այն տեսանյութում, որ Չախոյանը ցույց է տալիս իր հեռախոսը, որում ձայնագրություն կա առ այն, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյում է, ապա ո՞ւր է ձայնագրության սկիզբը։ Թաղապետը հենց այնպես զանգահարեց ու առանց որևէ պատճառի սկսեց հայհոյե՞լ։ Միթե պարզ չէ, որ սա զրպարտանք է, ընդ որում շատ լավ կազմակերպված։

Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել բռնությանը և կարծում է, որ Տիգրան Տեր-Մարգարյանի՝ սադրանքին տրվելը բացասական երևույթ էր, բայց մյուս կողմից էլ ինչպե՞ս է պատահում, որ ցուցարարաը ունի արժանապատվություն, ակտիվիստը ունի արժանապատվություն, իսկ պաշտոնյան ոչ։ Այսինքն եթե ցուցարարին ու ակտիվիստին են հայհոյում, նրանք պետք է պաշտպանեն իրենց արժանապատվությունը, իսկ պաշտոնյան ո՞չ; Ինչ վերաբերում է այդ դեպքի իրավական մասին, ապա կա ոստիկանություն, Քննչական կոմիտե, թող նրանք զբաղվեն դեպքի իրավական մասով, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն Չախոյանին՝ զրպարտության ու հայհոյանքների համար, որ վերջինս մեղադրում է այդ մանկապարտեզի կառուցման հետ կապ չունեցող թաղապետին՝ նույնիսկ առանց փաստերը ստուգելու։ Ընդդիմությունը ցանկանում է հերթով «փչացնել» պաշտոնյաներին ու հող նախապատրաստել Երևանում իշխանափոխության համար։

Արամ Սարգսյանը նաև Անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ ուսանողների հետ հանդիպմանը։ նա ասաց, որ Քոչարյանը, Զախարովան և Ալիևը նույն բաներն են խոսում։ Համարելով, որ հայկական կողմն է սկսել պատերազմը՝ Քոչարյանը լեզու է դնում Ալիևի բերանը, նրան հավելյալ խոսելու առիթ տալիս, նույնիսկ այն բանից հետո, երբ Ալիևն ինքը հայտարարել էր, որ Մինսկի խմբի չաշխատելու պատճառով իրենք որոշել են հարցերը ուժով լուծել։ Քոչարյանը երազում է Հայաստանը Միութենական պետության մաս դարձնել, ինքն էլ դառնա նահանգապետ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *