14.7 C
Yerevan

Կազմա­կերպված Սադրանք

Ինչ վերա­բե­րում է այն տեսանյութում, որ Չախո­յա­նը ցույց է տալիս իր հեռա­խո­սը, որում ձայնագրություն կա առ այն, որ Տիգրան Տեր-Մարգարյա­նը հայհո­յում է, ապա ո՞ւր է ձայնագրության սկիզբը։ Թաղա­պե­տը հենց այնպես զանգա­հա­րեց ու առանց որևէ պատճա­ռի սկսեց հայհոյե՞լ։ Միթե պարզ չէ, որ սա զրպարտանք է, ընդ որում շատ լավ կազմա­կերպված։

Արամ Սարգա­յան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հասա­րա­կա­կան ակտի­վիստ և Նոր-Նորքի թաղա­պետ Տիգրան Տեր-մարգարյա­նի միջև օրերս տեղի ունե­ցած ծեծկռտուքը։

Արամ սարգսյանն ասաց, որ շատ լավ հասկա­նում է, թե որտե­ղից է այդ հրա­հա­գը եկել։ Դա կանխամտածված սադրանք էր, որն ուղղված էր թաղա­պե­տին հունից հանե­լուն և ծեծկռտուք հրահրե­լուն։ Դա Քոչարյա­նի ձեռա­գիրն է, որո­շումն է կայացվել է ռուսա­կան դեսպա­նա­տա­նը։ Ընդդի­մությունը հավա­նա­բար որո­շել է, որ Գյումրիի հաղթա­նա­կը նշա­նա­կում է, որ իրենք հաղթել են մարզե­րում, հիմա էլ ժամա­նակն է նմա­նօ­րի­նակ միջո­ցա­ռումնե­րով ստվե­րել Երև­ա­նում գործող ոչ-ընդդի­մա­դիրնե­րին ու այնպի­սի մթնո­լորտ ստեղծել երկրում, որ հասա­րա­կությունը ցանկա­նա իշխա­նա­փո­խություն անել։ Ու հենց այդ պատճա­ռով էլ իրենց թիմա­կից Տիգրան Տեր-Մարգարյա­նը չպի­տի հրա­ժա­րա­կան տա։ Ընդդի­մության ուզա­ծը հենց դա է։ Գնալ, դիտմամբ սադրել այս կամ այն պաշտոնյա­յին, ծեծկռտուք հրահրել ու զոհի կեցվածքով հանդես գալ։ Եթե Տիգրան Տեր-Մարգարյա­նը հրա­ժա­րա­կան տա, դա կանաչ լույս է վառե­լու ընդդի­մության համար։ Նրանք հասկա­նա­լու են, որ գործո­ղություննե­րի նման ձևա­չա­փը դրա­կան արդյունքներ է տալու ու սկսե­լու են հերթով մոտե­նալ տարբեր պաշտոնյա­նե­րի ու այնպես անել, որ տվյալ պաշտոնյան հունից դուրս գա, որն էլ հետո ներկա­յացվի որպես բռնա­րա­րություն։

Արամ Սարգսյա­նը չհա­մա­ձայնվեց այն տեսա­կե­տի հետ, որ Ռոբերտ Քոչարյա­նի ժամա­նակ մարդկանց ծեծում էին զուգա­րաննե­րում ու փակ դռնե­րի հետև­ում, իսկ այսօր՝ տեսախցիկնե­րի առաջ։ Նա նշեց, որ այդ դեպքե­րը սկզբունքո­րեն տարբեր են։ Եթե Քոչարյա­նի ժամա­նակ մարդուն ծեծե­լով սպա­նել են զուտ նրա համար, որ նրա ողջունե­լու ձևը դուրնե­րը չի եկել, ապա այս դեպքում հասա­րա­կա­կան ակտի­վիստը, առանց տեղե­կա­նա­լու, կամ շատ լավ տեղյակ լինե­լով, որ տեսանյութում ցուցադրված մանկա­պարտե­զը դեռևս ավարտա­կան ակտ չի ստա­ցել, քաղա­քա­պե­տա­րա­նը դեռևս չի ընդունել այդ աշխա­տանքը, շինա­րա­րին չի վճա­րել այդ գործի համար, միանգա­մից սկսել են զրպարտել ու անբա­րո­յա­կան անվա­նել Տիգրան Տեր-Մարգարյա­նին։ Ի՞նչ ակնկա­լիք ուներ հասա­րա­կա­կան ակտի­վիստը։ Նա շատ լավ գիտեր, որ կարո­ղա­նա­լու է այնպի­սի իրա­վի­ճա­կի հասցնել, որ վերջում ինքը զոհի կերպա­րով հանդես գա, որ մի բան էլ վերջում իրենց մեղադրեն, որ դուք, լինե­լով եվրո­պա­մետ, օրը ցերե­կով մարդ եք ծեծում, սա է ձեր արժե­հա­մա­կարգը։ Իսկ ինչ վերա­բե­րում է այն տեսանյութում, որ Չախո­յա­նը ցույց է տալիս իր հեռա­խո­սը, որում ձայնագրություն կա առ այն, որ Տիգրան Տեր-Մարգարյա­նը հայհո­յում է, ապա ո՞ւր է ձայնագրության սկիզբը։ Թաղա­պե­տը հենց այնպես զանգա­հա­րեց ու առանց որևէ պատճա­ռի սկսեց հայհոյե՞լ։ Միթե պարզ չէ, որ սա զրպարտանք է, ընդ որում շատ լավ կազմա­կերպված։

Արամ Սարգսյա­նը նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել բռնությա­նը և կարծում է, որ Տիգրան Տեր-Մարգարյա­նի՝ սադրանքին տրվե­լը բացա­սա­կան երև­ույթ էր, բայց մյուս կողմից էլ ինչպե՞ս է պատա­հում, որ ցուցա­րա­րաը ունի արժա­նա­պատվություն, ակտի­վիստը ունի արժա­նա­պատվություն, իսկ պաշտոնյան ոչ։ Այսինքն եթե ցուցա­րա­րին ու ակտի­վիստին են հայհո­յում, նրանք պետք է պաշտպա­նեն իրենց արժա­նա­պատվությունը, իսկ պաշտոնյան ո՞չ; Ինչ վերա­բե­րում է այդ դեպքի իրա­վա­կան մասին, ապա կա ոստի­կա­նություն, Քննչա­կան կոմի­տե, թող նրանք զբաղվեն դեպքի իրա­վա­կան մասով, ինչպես նաև պատասխա­նատվության ենթարկեն Չախո­յա­նին՝ զրպարտության ու հայհո­յանքնե­րի համար, որ վերջինս մեղադրում է այդ մանկա­պարտե­զի կառուցման հետ կապ չունե­ցող թաղա­պե­տին՝ նույնիսկ առանց փաստե­րը ստուգե­լու։ Ընդդի­մությունը ցանկա­նում է հերթով «փչացնել» պաշտոնյա­նե­րին ու հող նախա­պատրաստել Երև­ա­նում իշխա­նա­փո­խության համար։

Արամ Սարգսյա­նը նաև Անդրա­դարձավ Ռոբերտ Քոչարյա­նի՝ ուսա­նողնե­րի հետ հանդիպմա­նը։ նա ասաց, որ Քոչարյա­նը, Զախա­րո­վան և Ալիևը նույն բաներն են խոսում։ Համա­րե­լով, որ հայկա­կան կողմն է սկսել պատե­րազմը՝ Քոչարյա­նը լեզու է դնում Ալիևի բերա­նը, նրան հավելյալ խոսե­լու առիթ տալիս, նույնիսկ այն բանից հետո, երբ Ալիևն ինքը հայտա­րա­րել էր, որ Մինսկի խմբի չաշխա­տե­լու պատճա­ռով իրենք որո­շել են հարցե­րը ուժով լուծել։ Քոչարյա­նը երա­զում է Հայաստա­նը Միութե­նա­կան պետության մաս դարձնել, ինքն էլ դառնա նահանգա­պետ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ