Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Ավելի քան մեկ շաբաթ, մինչդեռ, Արցախում պետական նախարարի պաշտոնը թափուր էր: Ընդ որում, իրավիճակն այնպիսին էր, որ կառավարման համակարգը պետք  է գործեր, ինչպես ասում են՝ «ժամացույցի ճշտությամբ»: Ոչ ոք չի կարող վկայել, թե այդ օրերին՝ 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ 18-ը Ստեփանակերտի քաղաքական կուլիսներում ի՞նչ քննարկումներ են ծավալվել:

Վահրամ Աթանեսյան

Մաս 63

«Հանրապետության Նախագահը պետք է ձևավորի արհեստավարժ թիմ և կարողանա իր լիազորությունների և պարտականությունների ամբողջ ծավալը ճիշտ պատվիրարկի համապատասխան մասնագիտական օղակներին: Վերջիններս պետք է նախագահի առջև պատասխանատու լինեն իրենց ընդունած որոշումների, ներկայացրած առաջարկությունների և վերլուծությունների համար, իսկ Նախագահն իր հերթին հաշվետու լինի ժողովրդին»,- Ազգային ժողովում նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ ելույթում հայտարարել է Սամվել Շահրամանյանը:

Որքան էլ արտառոց չհնչի, այդ առաջնահերթությունը որպես աշխատանքային գործունեության հիմք հռչակելով, ՍամվելՇահրամանյանն ավելի քան մեկ շաբաթ ձգձգեց պետական նախարարի նշանակման հարցը եւ այդ մասին հրամանագիր ստորագրեց միայն սեպտեմբերի 18-ին: Այդ պաշտոնում նշանակվեց Արթուր Հարությունյանը՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի զարմիկը: Արթուր Հարությունյանը մի քանի տարի աշխատել է հարկային մարմիններում, Ֆինանսների նախարարությունում, 2020 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, եղել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար: Պետական նախարարի պաշտոնում Արթուր Հարությունյանի նշանակումը որոշ շրջանակներ համարում են Արայիկ Հարությունյանի «պայմանավորված հրաժարականի վկայություն» այն իմաստով, որ հեռանալով՝ նա պատասխանատու դիրքում թողել է իր զարմիկին:

Այս «հիմնավորումը» քննություն չի բռնում: Եթե ամեն ինչ նախապես պայմանավորված լիներ, ապա Սամվել Շահրամանյանն Արթուր Հարությունյանին պետնախարար կնշանակեր նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո՝ նույն օրը: Ավելիքան մեկ շաբաթ, մինչդեռ, Արցախում պետական նախարարի պաշտոնը թափուր էր: Ընդ որում, իրավիճակն այնպիսին էր, որ կառավարման համակարգը պետք  է գործեր, ինչպես ասում են՝ «ժամացույցի ճշտությամբ»: Ոչ ոք չի կարող վկայել, թե այդ օրերին՝ 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ 18-ը Ստեփանակերտի քաղաքական կուլիսներում ի՞նչ քննարկումներ են ծավալվել: Ազգային ժողովի հատուկ նիստում Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ եւ այդ մասին տեղեկացրել խորհրդարանի խմբակցություններին: Հանրության համար Շահրամանյանը պարզաբանել է, որ քննարկել է «բացառապես հումանիտար բնույթի հարցեր»:

Շահրամանյանի այդ հայտարարությունից պարզ չի հասկացվում՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպել է նախագահ ընտրվելու՞ց, Արայիկ Հարությունյանի կողմից պետական նախարար նշանակվելուց հետո՞, թե՞՝ լինելով Անվտանգության խորհրդի քարտուղար: Վստահություն ներշնչող աղբյուրների տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցել է, որ«կդիմի հակաահաբեկչական գործողությունների, եթե նախագահի նոր ընտրություններ անցկացվեն»: Ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը Սամվել Շահրամանյանը նման վերջնագիր ստացե՞լ է, դրանո՞վ էր պայմանավորված պետական նախարարի նշանակման հետաձգումը: Իսկ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի ահաբեկչական հարձակման նախօրեին Արթուր Հարությունյանին պետական նախարար նշանակելու հրամանագիրն ու՞մ կողմից տրված եւ ի՞նչ երաշխիքներով է ստորագրվել:

(Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *