Փաշինյանը չի կարող գնալ ու նստել մարդասպանների հետ մի սեղանի շուրջը, հատկապես, որ այնտեղ է լինելու Ալիևը, այնտեղ քայելու է Արցախում կռված ադրբեջանական զորքը։ Եթե հիմա Հայաստանը փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել, ապա Մոսկվա գնալը որոշակիորեն կարող է վատ արձագանք առաջացնել Արևմուտքում։ Բացի դրանից, Ռուսաստանը բազմաթիվ անգամներ է ապացուցել իր «բարեկամությունը» Հայաստանին։ Փաշինյանն այնտեղ անելիք չունի։
Գեորգի Թումասյան
FactorTV-ը տեսակապով զրուցել է Վրաստանում բնակվող միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք երևույթներ։
Թումասյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ մայիսի 9-ի միջոցառումներին՝ նպատակահարմար չէ ու դրա համար մի շարք պատճառներ կան։ Նախ, ինչպես հայտնի է, Կիևը հրաժարվել է եռօրյա հրադադարի առաջարկից և ասել, որ չի կարող անվտանգության երաշխիքներ տալ, որ այդ օրը Մոսկվայի վրա հարձակում չի լինի։ Միաժամանակ Սևաստոպոլում ու Ղրիմում չեաղրկվել են մայիսի 9-ին վերաբերող միջոցառումները, որովհետև Ուկրաինան անկասկած այդ ուղղություններով ևս ինչ որ բան ձեռնարկելու է։ Կիևը պարտավոր չէ Մոսկվային անվտանգության երաշխիքներ տալ՝ համաձայնվելով եռօրյա հրադադարի, որը միայն Պուտինին է ձեռնտու։ Ուրիշ բան 30 օր տևող հրադադարը, որին Կիևը կհամաձայնվի, քանի որ այդ ընթացքում ավելի իրատեսական է իրադրության փոփոխության հասնել։ Եվ այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը լավ կանի չգնա Մոսկվա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ընդ որում նման կերպ են վարվել Տիցոն, Օրբանը։ Մոդին արդեն հրաժարվել է ՝ Պակիստանի հետ իրդրության պատճառով։ Փաշինյանը ևս կարող է չգնա՝ այդ օրերին կորոնավիրուսով հիվանդանալու պատրվակով։ Պետք չէ բացեիբաց բոյկոտ հայտարարել, այլ օարզապես չգնալ։ Քանի որ անպայման պետք է որևէ մակարդակով ներկայություն ապահովել, ապա կարելի է այնտեղ ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, մանավանդ, որ նա հիմնականում զբաղվում է հայ-ռուսական հարաբերությունները շոշափող հարցերով։
Մյուս պատճառը, որ նշեց միջազգայնագետը այն է, որ Փաշինյանը չի կարող գնալ ու նստել մարդասպանների հետ մի սեղանի շուրջը, հատկապես, որ այնտեղ է լինելու Ալիևը, այնտեղ քայելու է Արցախում կռված ադրբեջանական զորքը։ Եթե հիմա Հայաստանը փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել, ապա Մոսկվա գնալը որոշակիորեն կարող է վատ արձագանք առաջացնել Արևմուտքում։ Բացի դրանից, Ռուսաստանը բազմաթիվ անգամներ է ապացուցել իր «բարեկամությունը» Հայաստանին։ Փաշինյանն այնտեղ անելիք չունի։
Ինչպես նկատեց Թումասյանը, Հայաստանում Ռուսաստանն իսկական սողացող պատերազմ է մղում՝ իշխանափոխություն իրականացնելու համար։Նախ 2020թ․ նոյեմբերի 9-ին նրանք փորձեցին այստեղի ուժերի միջոցով հեղաշրջում իրականացնել, ապա հաջորդող տարիների ընթացքում ոչ մի րոպե չի դադարել Հայաստանում իշխանափոխություն անելու գործողությունները։ Նույնիսկ 2023-ին՝ Արցախում բռնագաղթի օրը Սոլովյովն ու Զախարովան կոչ էին անում Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Բայց, Հայաստանում դեռևս շարունակում են ռուսալեզու և հայալեզու բազմաթիվ մեդիա և մամլո ներկայացուցչություններ գործել, աշխատել մեր հայրենակիցների վրա ու դա մեր իշխանության մեծ սխալներից մեկն է, որի հետևանքը ՔՊ-ը տեսնում է նախ և առաջ Գյումրիում, որտեղ քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը խոսում էր գեյերի մասին, ինչ որ բան ասում նրան արգելելու հետ կապված՝ խոսելով հայկական ինքնության մասին։ Սա կետ առ կետ համապատասխանում է Վրաստանում իրականացվող ռուսական քաղաքականությանը, երբ ամեն կերպ ձգտում էին «ապացուցել», որ Վրաստանում Եվրոպան վրացիներից խլել է վրացականությունը։ Նույն բանն այստեղ են անում։ Քանի որ Վրաստանում ռուսներն իրենց հարցերը խոշոր հաշվով լուծել են՝ Բիձինաշվիլիի միջոցով, ապա փորձում են նույն օրակարգն այստեղ անցկացնել, ուստի Հայաստանում իշխանությունները չափից ավելի լուրջ ու հեռատես պիտի լինեն։
Թումասյանը նշեց, որ Ռուսաստանը ոչ միայն Արցախի, այլև ՀՀ նկատմամբ է ցույց տվել իր «դաշնակցային» մոտեցումները, երբ ադրբեջանցիները հարձակվել էին ՀՀ սուվերեն տարածքի վրա, բայց ռուսներն այդպես էլ չկարողացան «հասկանալ», թե սահմանը որտեղով է անցնում։ Հայ ժողովուրդը դա տեսել է, հասկացել է ու այդ իսկ պատճառով էլ Կոպիրկինը ստիպված «հույսը դրել է հայ ժողովրդի իմաստության» վրա, որ հայերը թույլ չեն տա Եվրոպային՝ սողացող պատերազմ իրականացնել Ռուսաստանի դեմ Հայաստանում, մինչդեռ հենց Մոսկվան է զբաղված դրանով։
Միջազգայնագետի գնահատմամբ, այսօր Հայաստանում շատ կարևոր է, որ 2026-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ը կարողանա տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ կուսակցությունների ներգրավածությամբ հաղթել ընտրություններում։ Ոչ թե հանուն Փաշինյանի իշխանության պահպանման, դա ոչ ոքի չի հետաքրքրում, այլ այն, որ ժողովրդի տված մանդատը Փաշինյանը չվերադարձնի Կրեմլի գործակալներին՝ ընդդիմադիրներին ու Հայ Առաքելական Եկեղեցում գործող որոշ անձանց։ Դա ոչ միայն սարսափելի սխալ կլինի, այլև մեծագույն հանցագործություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝