14.7 C
Yerevan

Փաշինյա­նը Մոսկվա­յում Անե­լիք Չունի

Փաշինյա­նը չի կարող գնալ ու նստել մարդասպաննե­րի հետ մի սեղա­նի շուրջը, հատկա­պես, որ այնտեղ է լինե­լու Ալիևը, այնտեղ քայե­լու է Արցա­խում կռված ադրբե­ջա­նա­կան զորքը։ Եթե հիմա Հայաստա­նը փորձում է բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն վարել, ապա Մոսկվա գնա­լը որո­շա­կիո­րեն կարող է վատ արձա­գանք առա­ջացնել Արևմուտքում։ Բացի դրա­նից, Ռուսաստա­նը բազմա­թիվ անգամներ է ապա­ցուցել իր «բարե­կա­մությունը» Հայաստա­նին։ Փաշինյանն այնտեղ անե­լիք չունի։

Գեորգի Թումասյան

FactorTV‑ը տեսա­կա­պով զրուցել է Վրաստա­նում բնակվող միջազգայնա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք երև­ույթներ։

Թումասյա­նը նշել է, որ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի այցը Մոսկվա՝ մայի­սի 9‑ի միջո­ցա­ռումնե­րին՝ նպա­տա­կա­հարմար չէ ու դրա համար մի շարք պատճառներ կան։ Նախ, ինչպես հայտնի է, Կիևը հրա­ժարվել է եռօրյա հրա­դա­դա­րի առա­ջարկից և ասել, որ չի կարող անվտանգության երաշխիքներ տալ, որ այդ օրը Մոսկվա­յի վրա հարձա­կում չի լինի։ Միա­ժա­մա­նակ Սևաստո­պո­լում ու Ղրի­մում չեաղրկվել են մայի­սի 9‑ին վերա­բե­րող միջո­ցա­ռումնե­րը, որովհետև Ուկրաի­նան անկասկած այդ ուղղություննե­րով ևս ինչ որ բան ձեռնարկե­լու է։ Կիևը պարտա­վոր չէ Մոսկվա­յին անվտանգության երաշխիքներ տալ՝ համա­ձայնվե­լով եռօրյա հրա­դա­դա­րի, որը միայն Պուտի­նին է ձեռնտու։ Ուրիշ բան 30 օր տևող հրա­դա­դա­րը, որին Կիևը կհա­մա­ձայնվի, քանի որ այդ ընթացքում ավե­լի իրա­տե­սա­կան է իրադրության փոփո­խության հասնել։ Եվ այդ պայմաննե­րում Նիկոլ Փաշինյա­նը լավ կանի չգնա Մոսկվա՝ անվտանգության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով։ Ընդ որում նման կերպ են վարվել Տիցոն, Օրբա­նը։ Մոդին արդեն հրա­ժարվել է ՝ Պակիստա­նի հետ իրդրության պատճա­ռով։ Փաշինյա­նը ևս կարող է չգնա՝ այդ օրե­րին կորո­նա­վի­րուսով հիվանդա­նա­լու պատրվա­կով։ Պետք չէ բացեի­բաց բոյկոտ հայտա­րա­րել, այլ օարզա­պես չգնալ։ Քանի որ անպայման պետք է որևէ մակարդա­կով ներկա­յություն ապա­հո­վել, ապա կարե­լի է այնտեղ ուղարկել փոխվարչա­պետ Մհեր Գրի­գորյա­նին, մանա­վանդ, որ նա հիմնա­կա­նում զբաղվում է հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը շոշա­փող հարցե­րով։

Մյուս պատճա­ռը, որ նշեց միջազգայնա­գե­տը այն է, որ Փաշինյա­նը չի կարող գնալ ու նստել մարդասպաննե­րի հետ մի սեղա­նի շուրջը, հատկա­պես, որ այնտեղ է լինե­լու Ալիևը, այնտեղ քայե­լու է Արցա­խում կռված ադրբե­ջա­նա­կան զորքը։ Եթե հիմա Հայաստա­նը փորձում է բալանսա­վորված քաղա­քա­կա­նություն վարել, ապա Մոսկվա գնա­լը որո­շա­կիո­րեն կարող է վատ արձա­գանք առա­ջացնել Արևմուտքում։ Բացի դրա­նից, Ռուսաստա­նը բազմա­թիվ անգամներ է ապա­ցուցել իր «բարե­կա­մությունը» Հայաստա­նին։ Փաշինյանն այնտեղ անե­լիք չունի։

Ինչպես նկա­տեց Թումասյա­նը, Հայաստա­նում Ռուսաստանն իսկա­կան սողա­ցող պատե­րազմ է մղում՝ իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու համար։Նախ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ին նրանք փորձե­ցին այստե­ղի ուժե­րի միջո­ցով հեղաշրջում իրա­կա­նացնել, ապա հաջորդող տարի­նե­րի ընթացքում ոչ մի րոպե չի դադա­րել Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն անե­լու գործո­ղություննե­րը։ Նույնիսկ 2023-ին՝ Արցա­խում բռնա­գաղթի օրը Սոլովյովն ու Զախա­րո­վան կոչ էին անում Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնել։ Բայց, Հայաստա­նում դեռևս շարունա­կում են ռուսա­լե­զու և հայա­լե­զու բազմա­թիվ մեդիա և մամլո ներկա­յա­ցուցչություններ գործել, աշխա­տել մեր հայրե­նա­կիցնե­րի վրա ու դա մեր իշխա­նության մեծ սխալնե­րից մեկն է, որի հետև­անքը ՔՊ‑ը տեսնում է նախ և առաջ Գյումրիում, որտեղ քարո­զարշա­վի ժամա­նակ քաղա­քա­պե­տի թեկնա­ծու Վարդան Ղուկասյա­նը խոսում էր գեյե­րի մասին, ինչ որ բան ասում նրան արգե­լե­լու հետ կապված՝ խոսե­լով հայկա­կան ինքնության մասին։ Սա կետ առ կետ համա­պա­տասխա­նում է Վրաստա­նում իրա­կա­նացվող ռուսա­կան քաղա­քա­կա­նությա­նը, երբ ամեն կերպ ձգտում էին «ապա­ցուցել», որ Վրաստա­նում Եվրո­պան վրա­ցի­նե­րից խլել է վրա­ցա­կա­նությունը։ Նույն բանն այստեղ են անում։ Քանի որ Վրաստա­նում ռուսներն իրենց հարցե­րը խոշոր հաշվով լուծել են՝ Բիձի­նաշվի­լիի միջո­ցով, ապա փորձում են նույն օրա­կարգն այստեղ անցկացնել, ուստի Հայաստա­նում իշխա­նություննե­րը չափից ավե­լի լուրջ ու հեռա­տես պիտի լինեն։

Թումասյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը ոչ միայն Արցա­խի, այլև ՀՀ նկատմամբ է ցույց տվել իր «դաշնակցա­յին» մոտե­ցումնե­րը, երբ ադրբե­ջանցի­նե­րը հարձակվել էին ՀՀ սուվե­րեն տարածքի վրա, բայց ռուսներն այդպես էլ չկա­րո­ղա­ցան «հասկա­նալ», թե սահմա­նը որտե­ղով է անցնում։ Հայ ժողո­վուրդը դա տեսել է, հասկա­ցել է ու այդ իսկ պատճա­ռով էլ Կոպիրկի­նը ստիպված «հույսը դրել է հայ ժողովրդի իմաստության» վրա, որ հայե­րը թույլ չեն տա Եվրո­պա­յին՝ սողա­ցող պատե­րազմ իրա­կա­նացնել Ռուսաստա­նի դեմ Հայաստա­նում, մինչդեռ հենց Մոսկվան է զբաղված դրա­նով։

Միջազգայնա­գե­տի գնա­հատմամբ, այսօր Հայաստա­նում շատ կարև­որ է, որ 2026‑ի ընտրություննե­րի ժամա­նակ ՔՊ‑ը կարո­ղա­նա տարբեր հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի, այլ կուսակցություննե­րի ներգրա­վա­ծությամբ հաղթել ընտրություննե­րում։ Ոչ թե հանուն Փաշինյա­նի իշխա­նության պահպանման, դա ոչ ոքի չի հետաքրքրում, այլ այն, որ ժողովրդի տված մանդա­տը Փաշինյա­նը չվե­րա­դարձնի Կրեմլի գործա­կալնե­րին՝ ընդդի­մա­դիրնե­րին ու Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցում գործող որոշ անձանց։ Դա ոչ միայն սարսա­փե­լի սխալ կլի­նի, այլև մեծա­գույն հանցա­գործություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ