14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Ավե­լի քան մեկ շաբաթ, մինչդեռ, Արցա­խում պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը թափուր էր: Ընդ որում, իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ կառա­վարման համա­կարգը պետք  է գործեր, ինչպես ասում են՝ «ժամա­ցույցի ճշտությամբ»: Ոչ ոք չի կարող վկա­յել, թե այդ օրե­րին՝ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 10-ից մինչեւ 18‑ը Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան կուլիսնե­րում ի՞նչ քննարկումներ են ծավալվել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 63

«Հանրա­պե­տության Նախա­գա­հը պետք է ձևա­վո­րի արհեստա­վարժ թիմ և կարո­ղա­նա իր լիա­զո­րություննե­րի և պարտա­կա­նություննե­րի ամբողջ ծավա­լը ճիշտ պատվի­րարկի համա­պա­տասխան մասնա­գի­տա­կան օղակնե­րին: Վերջիններս պետք է նախա­գա­հի առջև պատասխա­նա­տու լինեն իրենց ընդունած որո­շումնե­րի, ներկա­յացրած առա­ջարկություննե­րի և վերլուծություննե­րի համար, իսկ Նախա­գահն իր հերթին հաշվե­տու լինի ժողովրդին»,- Ազգա­յին ժողո­վում նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու կապակցությամբ ելույթում հայտա­րա­րել է Սամվել Շահրա­մանյա­նը:

Որքան էլ արտա­ռոց չհնչի, այդ առաջնա­հերթությունը որպես աշխա­տանքա­յին գործունեության հիմք հռչա­կե­լով, ՍամվելՇահրա­մանյանն ավե­լի քան մեկ շաբաթ ձգձգեց պետա­կան նախա­րա­րի նշա­նակման հարցը եւ այդ մասին հրա­մա­նա­գիր ստո­րագրեց միայն սեպտեմբե­րի 18-ին: Այդ պաշտո­նում նշա­նակվեց Արթուր Հարությունյա­նը՝ նախկին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի զարմի­կը: Արթուր Հարությունյա­նը մի քանի տարի աշխա­տել է հարկա­յին մարմիննե­րում, Ֆինանսնե­րի նախա­րա­րությունում, 2020 թվա­կա­նին ընտրվել է Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր, եղել «Ազատ Հայրե­նիք-ՔՄԴ» խմբակցության ղեկա­վար: Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Արթուր Հարությունյա­նի նշա­նա­կումը որոշ շրջա­նակներ համա­րում են Արա­յիկ Հարությունյա­նի «պայմա­նա­վորված հրա­ժա­րա­կա­նի վկա­յություն» այն իմաստով, որ հեռա­նա­լով՝ նա պատասխա­նա­տու դիրքում թողել է իր զարմի­կին:

Այս «հիմնա­վո­րումը» քննություն չի բռնում: Եթե ամեն ինչ նախա­պես պայմա­նա­վորված լիներ, ապա Սամվել Շահրա­մանյանն Արթուր Հարությունյա­նին պետնա­խա­րար կնշա­նա­կեր նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց անմի­ջա­պես հետո՝ նույն օրը: Ավե­լի­քան մեկ շաբաթ, մինչդեռ, Արցա­խում պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը թափուր էր: Ընդ որում, իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ կառա­վարման համա­կարգը պետք  է գործեր, ինչպես ասում են՝ «ժամա­ցույցի ճշտությամբ»: Ոչ ոք չի կարող վկա­յել, թե այդ օրե­րին՝ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 10-ից մինչեւ 18‑ը Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան կուլիսնե­րում ի՞նչ քննարկումներ են ծավալվել: Ազգա­յին ժողո­վի հատուկ նիստում Սամվել Շահրա­մանյա­նը հայտա­րա­րել է, որ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդությամբ հանդի­պել է ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ այդ մասին տեղե­կացրել խորհրդա­րա­նի խմբակցություննե­րին: Հանրության համար Շահրա­մանյա­նը պարզա­բա­նել է, որ քննարկել է «բացա­ռա­պես հումա­նի­տար բնույթի հարցեր»:

Շահրա­մանյա­նի այդ հայտա­րա­րությունից պարզ չի հասկացվում՝ ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդի­պել է նախա­գահ ընտրվելու՞ց, Արա­յիկ Հարությունյա­նի կողմից պետա­կան նախա­րար նշա­նակվե­լուց հետո՞, թե՞՝ լինե­լով Անվտանգության խորհրդի քարտուղար: Վստա­հություն ներշնչող աղբյուրնե­րի տեղե­կություննե­րով՝ ադրբե­ջա­նա­կան կողմը ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջո­ցով փոխանցել է, որ«կդիմի հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րի, եթե նախա­գա­հի նոր ընտրություններ անցկացվեն»: Ադրբե­ջա­նա­կան կողմի հետ հանդիպմա­նը Սամվել Շահրա­մանյա­նը նման վերջնա­գիր ստացե՞լ է, դրանո՞վ էր պայմա­նա­վորված պետա­կան նախա­րա­րի նշա­նակման հետաձգումը: Իսկ սեպտեմբե­րի 18-ին, Ադրբե­ջա­նի ահա­բեկչա­կան հարձակման նախօ­րեին Արթուր Հարությունյա­նին պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու հրա­մա­նա­գիրն ու՞մ կողմից տրված եւ ի՞նչ երաշխիքնե­րով է ստո­րագրվել:

(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ