14.7 C
Yerevan

Իրա­կան Փոփո­խություններ Են Պետք

Ժամա­նա­կա­կից իրո­ղություններն ապա­ցուցում են, որ բանա­կում անհրա­ժեշտ է ապա­հո­վել ոչ թե մարդա­քա­նակ, այլ՝ ժամա­նա­կա­կից պայմաննե­րին համա­պա­տասխան պրոֆե­սիո­նալ բանակ, ինչն ուղղա­կիո­րեն հակա­սության մեջ է մտնում այն փիլի­սո­փա­յությա­նը, որի մասին իրենք խոսում են կամ նման նախա­ձեռնությամբ են հանդես գալիս:

Նորայր Նորիկյան

Բանա­կում ծառա­յե­լուց խուսա­փե­լու մոտի­վա­ցիան չի վերա­նա, եթե խնդիրնե­րը չեն լուծվում. Նորայր Նորիկյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում «Արդար Հայաստան» կուսակցության նախա­գահ, իրա­վա­բան Նորայր Նորիկյա­նը

– Պարո՛ն Նորիկյան, ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Հայկ Սարգսյա­նը օրենսդրա­կան նախա­ձեռնությամբ է հանդես եկել, որով առա­ջարկում է ժամկե­տա­յին զինվո­րա­կան ծառա­յության սահմա­նա­յին տարի­քը 27-ից դարձնել 37, իսկ մինչև 18 տարե­կան արա­կան սեռի քաղա­քա­ցի­նե­րի համար Հայաստա­նի­քա­ղա­քա­ցիությունը փոխե­լու համար բազա­յին տուրքը դարձնել 15 միլիոն դրամ: Առա­ջարկվող փոփո­խություններն ինչպե՞ս եք գնա­հա­տում:

– Վերջից սկսեմ. ենթադրենք՝ տվյալ քաղա­քա­ցին դադա­րեցնում է Հայաստա­նի քաղա­քա­ցիությունը, ու հետա­գա­յում այլևս ՀՀ զինված ուժե­րում պարտա­դիր ժամկե­տա­յին զինվո­րա­կան ծառա­յության անցնե­լու խնդիր չի առա­ջա­նում, իսկ եթե պահպա­նում է Հայաստա­նի քաղա­քա­ցիությունը ու ձեռք է բերում մեկ այլ երկրի քաղա­քա­ցիություն, որտեղ էլ գործե­լու են մնա­ցած կարգա­վո­րումներ:

Չեմ կարող ասել, թե այս փոփո­խությունը ինչ կտա բանա­կի մարտունա­կության բարձրացմա­նը կամ հասա­րա­կության մեջ սոցիա­լա­կան արդա­րության բարձրացմա­նը, ժամա­նա­կը ցույց կտա, բայց ակնհայտ է մի բան՝ քանի դեռ Հայաստա­նը չի անցել պրոֆե­սիո­նալ բանա­կի մոդե­լին, ցանկա­ցած փոփո­խություն չի նպաստե­լու բանա­կում որա­կա­կան փոփո­խություննե­րի:

Ժամա­նա­կա­կից իրո­ղություններն ապա­ցուցում են, որ բանա­կում անհրա­ժեշտ է ապա­հո­վել ոչ թե մարդա­քա­նակ, այլ՝ ժամա­նա­կա­կից պայմաննե­րին համա­պա­տասխան պրոֆե­սիո­նալ բանակ, ինչն ուղղա­կիո­րեն հակա­սության մեջ է մտնում այն փիլի­սո­փա­յությա­նը, որի մասին իրենք խոսում են կամ նման նախա­ձեռնությամբ են հանդես գալիս:

Բարձրացնե­լով տարի­քա­յին շեմը՝ նրանք չեն նպաստում պրոֆե­սիո­նալ բանա­կի կայացմա­նը, ընդհա­կա­ռա­կը: Եթե Հայաստա­նի քաղա­քա­ցին հակված չէ ծառա­յե­լու բանա­կում, ապա կգտնի դա չանե­լու միջո­ցը, որքան էլ ուզում եք խստացրեք օրենքնե­րը:

Մասնա­գի­տա­կան մի նուրբ պահ կա, որի վրա կուզեմ ուշադրությունը հրա­վի­րել. երբ պետությունը սահմա­նել է մինչև 27 տարե­կա­նը, հաշվի է առել նրանց ֆիզիո­լո­գիա­կան կարո­ղություննե­րը, առողջա­կան վիճա­կը, նրանց մարտունա­կության աստի­ճա­նը, որը մինչև այդ տարի­քը ավե­լի բարձր է, քան, ասենք, 37 տարե­կան անձի­նը, այսինքն՝ սա չի կարող իր բացա­սա­կան հետև­անքը չունե­նալ այդ առումով: Այստեղ նեղ մասնա­գի­տա­կան եզրա­կա­ցություն է անհրա­ժեշտ:

Այստեղ նաև լուրջ խնդիրներ են առա­ջա­նա­լու ընտա­նե­կան կյանքի հետ կապված, այդ տարի­քում մարդիկ արդեն ամուսնա­ցած են լինե­լու, այդ ընտա­նի­քի պահպանման խնդիրն է առաջ գալու: Հոնքը սարքե­լու փոխա­րեն պետք չէ հիմա էլ տանք աչքը հանենք:

Նախ և առաջ բանա­կում առկա խնդիրներն է պետք վերացնել, վերացնել այնտեղ առկա արա­տա­վոր բարքե­րը՝ խաղա­մո­լությունը, թմրա­մո­լությունը, ալկո­հո­լա­մո­լությունը, վերա­նա­յել պայմա­նագրա­յին զինծա­ռա­յողնե­րի սոցիա­լա­կան վիճա­կը, այսինքն՝ ստեղծել այնպի­սի պայմաններ, որոնք բանա­կում ծառա­յե­լը կդարձնեն ցանկա­լի, գրա­վիչ ու ապա­հով: Եթե այս ու այլ փոփո­խություններն արվեն՝ ես վստա­հեցնում եմ ձեզ, որ բանա­կում ծառա­յե­լուց խուսա­փե­լու մոտի­վա­ցիան շատե­րի մոտ կկորչի: Նման տապո­րա­յին միջոցնե­րով չեն կարող խնդիրնե­րը լուծել:

– Գլխա­վոր խնդի­րը թողած՝ փաստո­րեն փորձում են ա՞յլ լուծում գտնել:

– Այո՛, լուծում, որն էլ իր հերթին նոր խնդիրներ է առա­ջացնե­լու իմ նշած համա­տեքստում:

– Պարո՛ն Նորիկյան, ըստ պատգա­մա­վոր Հայկ Սարգսյա­նի՝ 2020–2024 ժամա­նա­կա­հատվա­ծում արա­կան սեռի մինչև 18 տարե­կան 8721 քաղա­քա­ցի հրա­ժարվել է Հայաստա­նի քաղա­քա­ցիությունից: Կարծում եք, միայն բանա՞կն է խնդի­րը, որ հրա­ժարվում են Հայաստա­նի քաղա­քա­ցիությունից, ու որքանո՞վ է այս փոփո­խությունը կանխե­լու թվե­րի աճը:

– Նախ ասեմ, որ այդ փոփո­խությունը չի կարող էական ազդե­ցություն ունե­նալ, երկրորդ՝ այդ պատգա­մա­վո­րին պետք է արժա­նին մատուցել, որովհետև նրա ներկա­յացրած տվյալնե­րը բառիս բուն իմաստով բնութագրում են իրենց իշխա­նության գործունեությունը, որն աղետ է:

Միայն չորս տարվա ընթացքում եթե այդքան մարդ հրա­ժարվել է Հայաստա­նի քաղա­քա­ցիությունից, նշա­նա­կում է, որ ուղղա­կի Հայաստա­նում ապա­գա չեն տեսնում, որևէ վստա­հություն չունեն ներկա­յումս վարվող քաղա­քա­կա­նության նկատմամբ ու փորձում են ՀՀ զինված ուժե­րում չծա­ռա­յե­լու պատրվա­կով հրա­ժարվել քաղա­քա­ցիությունից: Ձախո­ղել են ոչ միայն պրոֆե­սիո­նալ բանակ ստեղծե­լու հայե­ցա­կարգը, այլ նաև՝ անվտանգ ու բարե­կե­ցիկ երկիր ստեղծե­լու խնդի­րը, և հիմա փորձում են օրենսդրա­կան տարբեր խստա­ցումնե­րով ինչ-որ բան անել, ինչը չի հաջողվե­լու:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.am

Առնչվող Հոդվածներ