14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Ադրբե­ջա­նի զինվո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը, սակայն, չեն ներկա­յացրել նաեւ Արցա­խը լքե­լու պահանջ: Համե­նայնդեպս, նման բովանդա­կությամբ թռուցիկներ ոչ մի բնա­կա­վայրում չեն տարածվել, հայտա­րա­րություն չի արվել ռադիո­յով, հեռուստա­տե­սությամբ կամ բարձրա­խո­սե­րով:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 67

Սեպտեմբե­րի 20-ից մինչեւ 24‑ը Ստե­փա­նա­կերտում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ոչ մի հստա­կություն չի եղել Պաշտպա­նության բանա­կի զինծա­ռա­յողնե­րի եւ խաղաղ բնակչության մնալ-չմնա­լու հարցում: Այդ է վկա­յում փաստը, որ հակաա­հա­բեկչա­կան պատե­րազմում տասնյակ զոհվածներ սեպտեմբե­րի 24-ին հուղարկա­վորվել են Ստե­փա­նա­կերտի հուշա­հա­մա­լի­րում: Նույն օրվա վերջին, սակայն, սկսվել է Մարտա­կերտ քաղա­քի խաղաղ բնակչության տարհա­նումը:

Նման որո­շում ընդունվել է, երբ ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը վերջնա­գիր են ներկա­յացրել, որ եթե մինչեւ հաջորդ օրվա լուսա­բաց քաղա­քը եւ հարա­կից բնա­կա­վայրե­րը չդա­տարկվեն, ապա տեղի կունե­նա ներխուժում: Սեպտեմբե­րի 24‑ի երե­կո­յան Մարտա­կերտի շրջա­նի ամբողջ խաղաղ բնակչությունն արդեն Ստե­փա­նա­կերտ-Շուշի ճանա­պարհին էր եւ սպա­սում էր թույլտվության, որպեսզի շարասյունե­րով շարժվի դեպի Գորիս:

Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ՝ նույն օրն Ադրբե­ջա­նը վերա­կանգնել է Ստե­փա­նա­կերտի էլեկտրա­մա­տա­կա­րա­րումը, բայց ոչ մի երաշխիք, որ մարդիկ կարող են մնալ իրենց տնե­րում, չի տրվել: Ադրբե­ջա­նի զինվո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը, սակայն, չեն ներկա­յացրել նաեւ Արցա­խը լքե­լու պահանջ: Համե­նայնդեպս, նման բովանդա­կությամբ թռուցիկներ ոչ մի բնա­կա­վայրում չեն տարածվել, հայտա­րա­րություն չի արվել ռադիո­յով, հեռուստա­տե­սությամբ կամ բարձրա­խո­սե­րով:

Չկան վկա­յություններ, թե ինչպես է կազմա­կերպվել Պաշտպա­նության բանա­կի զինա­թա­փումը, փաստա­ցի ում է հանձնվել սպա­ռա­զի­նություննե­րի ողջ պաշա­րը: Ծայրա­հեղ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակ է ստեղծվել բուժհաստա­տություննե­րում, որտեղ տեղա­փոխվել են բազմա­թիվ վիրա­վորներ, այդ թվում՝ քաղա­քա­ցիա­կան անձինք:

Այդ օրե­րին Արցա­խի իշխա­նության ներկա­յա­ցուցիչներն ադրբե­ջա­նա­կան կողմի հետ ի՞նչ շփումներ են ունե­ցել՝ փաստա­կան տեղե­կություններ չկան: Ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րով՝ սեպտեմբե­րի 20-ին Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկին Շուշիից տեղա­փոխվել է Ստե­փա­նա­կերտ եւ նստա­վայր ընտրել ԼՂՀ կառա­վա­րության ընդունե­լություննե­րի տունը:

Լրագրող Թաթուլ Հակոբյա­նի վերջերս հրա­պա­րա­կած տեղե­կություննե­րով՝ Շադլինսկին հանդի­պումներ է ունե­ցել Արցա­խի նախկին արտգործնա­խա­րար, նախա­գա­հի խորհրդա­կան Դավիթ  Բաբա­յա­նի հետ: Արդեն սեպտեմբե­րի 18-ին Դավիթ Բաբա­յա­նը ֆեյսբուքի իր անձնա­կան էջում գրա­ռում է կատա­րել, որ Ադրբե­ջա­նը պահանջել է ներկա­յա­նալ եւ «հանձնվել արդա­րա­դա­տությա­նը», եւ ինքը որո­շել է կատա­րել այդ պահանջը:

Ըստ Թաթուլ Հակոբյա­նի, Դավիթ Բաբա­յա­նը ոչ թե Շուշի է մեկնել, այլ՝ կառա­վա­րության ընդունե­լություննե­րի տուն, որտեղ էլ նա ձերբա­կալվել է: Բաբա­յա­նի ձերբա­կա­լության մասին հաղորդագրություն սեպտեմբե­րի 30-ին, սակայն, տարա­ծել է ոչ թե Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յությունը, այլ՝ գլխա­վոր դատա­խա­զությունը: Ըստ այդմ, Ադրբե­ջա­նը Դավիթ Բաբա­յա­նի նկատմամբ քրեա­կան գործ հարուցել է 2020 թվա­կա­նի հոկտեմբե­րի 28-ին՝ «պատե­րազմ հրահրե­լու» եւ այլ մեղադրանքնե­րով:

Արցա­խի բռնա­տե­ղա­հա­նումից հետո հայտնվե­լով Ստե­փա­նա­կերտում՝ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը, ցույց տալով նախա­գա­հա­կան նստա­վայրը, հիշել է, որ «այնտեղ նստածնե­րից մեկն ասում էր, որ Ադրբե­ջանն այստեղ կարող է միայն իր դեսպա­նա­տան շենքում պետա­կան դրոշ բարձրացնել»: Այդ միտքը հնչեցրել է Դավիթ Բաբա­յա­նը՝ զբա­ղեցնե­լով Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կա­լի, Տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետի պաշտո­նը՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմից տարի­ներ առաջ:

Ֆեյսբուքյան գրառմամբ Դավիթ Բաբա­յանն իր որո­շումը հիմնա­վո­րել է նրա­նով, որ Ադրբե­ջա­նի պահանջը չկա­տա­րե­լու կամ փախուստի դիմե­լու դեպքում ինքը կվնա­սի «մեր բազմա­չարչար ժողովրդին,  շատ ու շատ  մարդկանց», եւ ինքը՝ «որպես ազնիվ մարդ, աշխա­տա­վոր, հայրե­նա­սեր եւ քրիստոնյա» դա չի կարող թույլ տալ:

Սեպտեմբե­րի 28-ին, երբ Դավիթ Բաբա­յա­նը ներկա­յա­ցել եւ ադրբե­ջա­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի կողմից ձերբա­կալվել է, Արցա­խի խաղաղ բնակչության մեծ մասն արդեն կամ հատել էր Հակա­րիի անցա­կե­տը, կամ գտնվում էր ճանա­պարհին: Դիտարժան է, որ նույն օրն Արցա­խի Տեղե­կատվա­կան շտա­բը հայտնել է, որ նախա­գահ Սամվել Շահրա­մանյանն ստո­րագրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին հրա­մա­նա­գի­րը: Դա կապ ունե՞ր Դավիթ Բաբա­յա­նի ձերբա­կա­լության հետ՝  մնում է չպարզված:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ