14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Թե ինչու՞ նախկին երկու նախա­գահնե­րը եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հը տեղա­փոխվել են ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայր, իսկ Արա­յիկ Հարությունյա­նը՝ ոչ, որեւէ բացատրություն չունի:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 68

Սեպտեմբե­րի 27-ին «Հայե­լի» ակումբի թելեգրամյան ալի­քը տարա­ծեց Ազգա­յին ժողո­վի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգա­մա­վոր Տիգրան Աբրա­համյա­նի հարցազրույցը, որտեղ նա խիստ քննա­դա­տության ենթարկեց Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին: Վերջինս նախօ­րեին Հանրա­յին հեռուստա­տե­սության եթե­րում պատմել էր, որ Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան անցա­կետն անցել է որպես հազա­րա­վոր քաղա­քա­ցի­նե­րից մեկը: Բաբա­յա­նը հերքեց իր մասին տարածված խոսակցություննե­րը եւ հայտա­րա­րեց, որ իր անցումը տեղի է ունե­ցել տեսախցիկնե­րի առկա­յությամբ, ցանկա­ցողնե­րը կարող են պահանջել եւ դիտել տեսագրությունը:

Տիգրան Աբրա­համյա­նը, մինչդեռ, Բաբա­յա­նի հայտա­րա­րություննե­րը որա­կեց «խիստ վտանգա­վոր» եւ ասաց, որ դրա­նով նա «այլ անձանց համար դժվա­րություններ է ստեղծում»: Ընդդի­մա­դիր պատգա­մա­վո­րը նաեւ տեղե­կություն փոխանցեց, որ Բաբա­յա­նի հարցազրույցից հետո ադրբե­ջա­նա­կան կողմը Հակա­րիի անցա­կե­տում «խստացրել է մեքե­նա­նե­րի ստուգումնե­րը, հնա­րա­վոր է ձերբա­կա­լություններ լինեն»:

Նույն օրը, հղում անե­լով նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի կնո­ջը՝ Վերո­նի­կա Զոնա­բենդին, Հայաստա­նի ընդդի­մության հետ աֆի­լացված մի շարք լրատվա­մի­ջոցներ հայտնե­ցին, որ «Վարդանյա­նի հետ հեռա­խո­սա­կա­պը խզվել է»: Միա­ժա­մա­նակ ադրբե­ջա­նա­կան թելեգրամ-ալիքնե­րը հայտնե­ցին, որ Ռուբեն Վարդանյա­նը Լաչի­նի միջանցքն անցնե­լու փորձի ժամա­նակ «ուժա­յիննե­րի կողմից ձերբա­կալվել է»: Կարճ ժամա­նակ անց հայտնի դարձավ, որ ձերբա­կալվել է նաեւ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Լեւոն Մնա­ցա­կանյա­նը:

Ինչու՞ Ռուբեն Վարդանյա­նը փորձ է արել առանձին անցնել Հակա­րիի անցա­կե­տը: Ըստ տեղե­կություննե­րի, նա գտնվել է ՊԲ հրա­մա­նա­տա­րի նախկին տեղա­կալ Դավիթ Մանուկյա­նի մեքե­նա­յում: Ձերբա­կալվել է նաեւ Դավիթ Մանուկյա­նը: Կա վարկած, որ Բաքու է տեղա­փոխվել նաեւ Դավիթ Մանուկյա­նի կինը, բայց մեկ օր անց ազատ արձակվել: Հակա­րիի անցա­կետն ինքնուրույն անցնե­լու փորձ է արել նաեւ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Լեւոն Մնա­ցա­կանյա­նը:

Գործող նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի հետ քննարկե՞լ է նրանց Ադրբե­ջա­նի պահանջով հանձնվե­լու հարցը: Այդ մասին ոչ հրա­պա­րա­կա­յին, ոչ խորհրդա­պա­հա­կան տեղե­կություններ չկան:

Ըստ վստա­հություն ներշնչող տեղե­կություննե­րի, Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը, նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը սեպտեմբե­րի 27-ից անջա­տել են հեռա­խոսնե­րը եւ տեղա­փոխվել ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայր: Աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ նրանք «գտնվել են զինվո­րա­կան հոսպի­տա­լում»:

Թե ինչու՞ նախկին երկու նախա­գահնե­րը եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հը տեղա­փոխվել են ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայր, իսկ Արա­յիկ Հարությունյա­նը՝ ոչ, որեւէ բացատրություն չունի: Տարածված խոսակցություննե­րի համա­ձայն՝ Արա­յիկ Հարությունյա­նը վերջին օրե­րին գտնվել է Ստե­փա­նա­կերտի կոնյա­կի գործա­րա­նի տարածքում, որտեղ էլ հոկտեմբե­րի 3‑ին ձերբա­կալվել է:

Արցա­խի ուժա­յին կառույցնե­րից մեկի նախկին ղեկա­վարնե­րից մեկի տեղե­կացվա­ծությամբ, ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը փորձել է Արկա­դի Ղուկասյա­նին, Բակո Սահակյա­նին եւ Դավիթ Իշխանյա­նին ուղղա­թի­ռով տեղա­փո­խել Սիսիան, սակայն վերջին պահին ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկա­տը ներխուժել է թռիչքա­յին հրա­պա­րակ եւ արգե­լել, որպեսզի ուղղա­թիռն օդ բարձրա­նա: Նրա ասե­լով՝ ադրբե­ջանցի­նե­րը «մտել են ուղղա­թի­ռի սրահ եւ զինա­թա­փել նախկին նախա­գա­նե­րի անձնա­կան թիկնա­պահնե­րին, բայց նրանց չեն ձերբա­կա­լել»: Ուշագրավ է, որ նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա­յի ասե­լով՝ ադրբե­ջանցի­նե­րը նույն օրը չեն ձերբա­կա­լել նաեւ Արկա­դի Ղուկասյա­նին, Բակո Սահակյա­նին եւ Դավիթ Իշխանյա­նին, նրանք «իջեցվել են ուղղա­թի­ռից, բայց մնա­ցել ռուսնե­րի մոտ»:

Սեպտեմբե­րի 28-ին Արցա­խի Տեղե­կատվա­կան շտա­բը տեղե­կություն է տարա­ծել, որ Սամվել Շահրա­մանյա­նը ստո­րագրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լուծա­րե­լու մասին հրա­մա­նա­գիր: Որոշ իրա­զեկ աղբյուրներ, ընդհա­կա­ռա­կը, պնդում են, որ այդ հրա­մա­նա­գիրն ստո­րագրվել է սեպտեմբե­րի 20-ին՝ մեկօրյա պատե­րազմը կանգնեցնե­լու մասին հայտա­րա­րության տարածմա­նը զուգա­հեռ: Այդպես է, թե՝ ոչ, Արցա­խի պետա­կան գոյության վերջին օրե­րի եւս մեկ գաղտնիքն է, որ այդպես էլ չի բացա­հայտվում:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ