14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Եթե Արցա­խի ղեկա­վա­րությունը տրա­մադրված էր, որ անվտանգության երաշխիքնե­րի բացա­կա­յության պատճա­ռով ամբողջ բնակչությունը պետք է տարհանվի, ապա ինչու՞ է զոհվածնե­րի հուղարկա­վո­րում կազմա­կերպել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 69

Ստե­փա­նա­կերտի հուշա­հա­մա­լի­րում հուղարկա­վորված զինծա­ռա­յողնե­րի եւ աշխարհա­զո­րա­յիննե­րի ստույգ թիվը հայտնի չէ: Նման տեղե­կատվության չի տիրա­պե­տում անգամ Արցա­խի Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նը: Ոչ ոք բացատրություն չունի, թե ո՞վ եւ ինչու՞ է նման որո­շում ընդունել, եթե հայ բնակչության իր հայրե­նի­քում մնա­լու եւ անվտանգ ապրե­լու ոչ մի երաշխիք չկար:

Իրա­զեկ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ սեպտեմբե­րի 20-ին Եվլախ «բանակցություննե­րի» մեկնած պատվի­րա­կությունը Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ այդ հարցը չի քննարկել: Նրանք վկա­յա­կո­չում են մինչ այդ Արցա­խի նախա­գա­հի հրա­վի­րած խորհրդակցության ընդհա­նուր տրա­մադրվա­ծությունը: Մասնա­կիցնե­րից ոչ ոք Արցա­խում մնա­լու եւ «ինտեգրման» պայմաննե­րի հարց չի բարձրացրել:

Այդ քննարկումնե­րին ներկա գտնվածնե­րից մեկի վկա­յությամբ՝ բավա­կան թեժ բանա­վեճ է ծագել նախկին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի եւ «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցության պատգա­մա­վոր, ԱԺ փոխնա­խա­գահ Գագիկ Բաղունցի միջեւ: Արկա­դի Ղուկասյա­նը Գագիկ Բաղունցից պահանջել է, որպեսզի կապվի եւ նախա­գա­հա­կան նստա­վայր հրա­վի­րի Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին, իսկ Բաղունցը հակա­դարձել է. «Դուք նրա հեռա­խո­սա­հա­մա­րը գիտեք, կարող եք ինքներդ զանգել եւ ասել՝ ինչ ցանկա­նում եք»:

Թե ինչու՞ է զգացվել այդ քննարկումնե­րին Սամվել Բաբա­յա­նի ներկա­յության կարի­քը՝ նիստի մասնա­կի­ցը չգի­տի, բայց կարծում է, որ Արկա­դի Ղուկասյա­նը նկա­տի է ունե­ցել Սամվել Բաբա­յա­նի հայտա­րա­րությունը, որ ադրբե­ջանցի­նե­րի հետ Արա­յիկ Հարությունյա­նի իմա­ցությամբ «բանակցություններ է վարել»: Ըստ երեւույթին, փորձ է արվել Սամվել Բաբա­յա­նին հրա­վի­րել եւ նրա միջո­ցով փորձել կապ հաստա­տել Ստե­փա­նա­կերտի արվարձաննե­րում հաստատված՝ ադրբե­ջա­նա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րության կամ որեւէ պաշտոնյա­յի հետ:

Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ Արցա­խում հայ բնակչության մնա­լու հարց Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ չի քննարկվել նաեւ սեպտեմբե­րի 21-ին, երբ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նա­կա­տար Սերգեյ Մարտի­րոսյա­նը Բաքվի ներկա­յա­ցուցիչնե­րին հանդի­պել են ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րի նստա­վայրում:

Այս պայմաննե­րում տասնյակ զորհվածնե­րի հուղարկա­վո­րության կազմա­կերպումը որեւէ տրա­մա­բա­նության մեջ չի տեղա­վորվում: Եթե Արցա­խի ղեկա­վա­րությունը տրա­մադրված էր, որ անվտանգության երաշխիքնե­րի բացա­կա­յության պատճա­ռով ամբողջ բնակչությունը պետք է տարհանվի, ապա ինչու՞ է զոհվածնե­րի հուղարկա­վո­րում կազմա­կերպել:

Բացառված չէ, որ ադրբե­ջա­նա­կան կողմը նախա­պես տպա­վո­րություն է ստեղծել, որ դեմ չէ հայ բնակչության մնա­լուն, բայց հետո հրա­ժարվել է:

 Քաղա­քա­կան որոշ շրջա­նակներ այն կարծի­քին են, որ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը փորձել է առնվազն երե­սուն-քառա­սուն հազար մարդու պահել Արցա­խում, որպեսզի հիմնա­վո­րի «խաղա­ղա­պա­հի» հետա­գա ներկա­յությունը, բայց Ադրբե­ջա­նը չի համա­ձայնել:

Այդ օրե­րի կարեւո­րա­գույն իրա­դարձություննե­րից մեկը ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րի տեղա­կա­լի եւ եւս երեք սպա­յի սպա­նությունն է, որ իրա­կա­նացրել են ադրբե­ջանցի­նե­րը՝ Մարտա­կերտի շրջա­նի տարածքում: Դա ցուցադրա­կան գործո­ղություն էր, որով պաշտո­նա­կան Բաքուն Մոսկվա­յին հասկացրել է, որ իր զինծա­ռա­յողնե­րը նույնպես վտանգի տակ են, Ադրբե­ջա­նը ոչ մի միջո­ցի առջեւ կանգ չի առնի, եթե նրանք փորձեն միջամտել իրա­դարձություննե­րին:

Այդ դեպքից հետո ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նի տարածքում ապաստա­նած հազա­րա­վոր մարդկանց կարգադրել են հեռա­նալ: Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը, մինչդեռ, պաշտո­նա­կան հաղորդագրություն է տարա­ծել, որ ռուս զինվո­րա­կաննե­րը «կերակրում են հայ փախստա­կաննե­րին»:

Ինչպես վկա­յում են ակա­նա­տեսնե­րը, սեպտեմբե­րի 21-ից հետո ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության եւ Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության միջեւ շփումնե­րը դադա­րել են: Խոսքն, իհարկե, ֆորմալ հանդի­պումնե­րի եւ Արցա­խի բնակչության ապա­գա­յի շուրջ քննարկումնե­րի մասին է: Անձնա­կան բնույթի ի՞նչ խնդիրներ եւ ի՞նչ ձեւա­չա­փով են շոշափվել՝ էական նշա­նա­կություն չունի:

Սեպտեմբե­րի 21-ին Ստե­փա­նա­կերտում արդեն պետա­կան հաստա­տություննե­րը չէին գործում, սկսվում է արխիվնե­րի ոչնչա­ցումը: Իշխա­նությունը փաստա­ցի դադա­րում է կատա­րել իր պարտա­կա­նություննե­րը, պետա­կան պաշտոնյա­ներն արդեն որպես մասնա­վոր անձինք նախա­պատրաստվում են «տարհանմա­նը»: Այդ մասին կա՞ պետա­կան որո­շում՝ հայտնի չէ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ