20.9 C
Yerevan

Կազմա­կերպա­կան Ճգնա­ժամ ՀՅԴ-ում

Երկիր Մեդիան, նորանկախ Հայաստա­նում, ինչ որ չափով կատա­րում էր այն դերը, ինչ իր ժամա­նա­կին հայտնի մարդկանց տնե­րը՝ սալոննե­րը՝ հետհե­ղա­փո­խա­կան, հանրա­պե­տա­կան Ֆրանսիա­յում, որտեղ հավաքվում էին հայտնի ու կարև­որ մարդիկ ու զուտ իրենց ներկա­յությամբ այդ վայրը ավե­լի էր կարև­որվում։ Նմա­նա­տիպ մի բան արել է Երկիր Մեդիան։

Մեր Ուղին

Այսօր hraparak.am‑ը մի հոդված է հրա­պա­րա­կել, որում նշված է, որ Երկիր Մեդիա‑ն արդեն մեկ շաբաթ է ինչ եթե­րում չէ։ Հոդվա­ծում նշված էր, որ 21 տարի եթե­րում գտնվող հեռուստաընկե­րությունը բազմա­թիվ ներքին կոնֆլիկտներ ունի, վարչա­կան և նյութա­կան խնդիրներ և հնա­րա­վոր է, որ հեռուստաընկե­րությունը փակվի։ Ըստ այդ հոդվա­ծի՝ ֆինանսա­կան խնդիրներն անքան ծանր են, որ աշխա­տա­կիցնե­րը տևա­կան ժամա­նակ է՝աշխատավարձ չեն ստա­ցել, մեծ պարտքեր կան կուտակված։ Ավե­լի զարմա­նա­լի էր այն, որ hraparak.am‑ի հոդվա­ծում նշված է, որ «ՀՅԴ‑ն «Երկիր Մեդիան» կազմա­քանդե­լու մեջ մեղադրում է տնօ­րեն Բագրատ Եսա­յա­նին, Եսա­յա­նը‘ ՀՅԴ-ին: Ավե­լին‘ որոշ դաշնակցա­կաններ պնդել են, որ կա՛մ «Երկիր Մեդիա» չպետք է լինի, կա՛մ կլի­նի‘ առանց Բագրատ Եսա­յա­նի: Մեզ նաեւ տեղե­կացրին, որ Չարենցի 94 հասցեում գտնվող շենքը, որը գրա­վադրված է, առա­ջի­կա­յում հնա­րա­վոր է աճուրդի դրվի, եւ ստացված գումա­րով վարկե­րը փակվեն»:

Մինչդեռ ՀՅԴ Բյուրո­յի անդամ Լիլիթ Գալստյա­նը հայտնել է, որ «Երկիր մեդիան» վերջնա­կան չի փակվել, այլ պարզա­պես գտնվում է վերա­գործարկման փուլում: Տեխնի­կա­կան վերա­զինման փուլում է հեռուստաընկե­րությունն այժմ‘ նոր բովանդա­կություն, նոր եթե­րա­յին քաղա­քա­կա­նություն է նախա­տեսվում», ապա հավե­լել է, որ տեղյակ չէ, թե հեռուստաընկե­րությունը երբ եթեր կվե­րա­դառնա։

Երկիր Մեդիան անկախ Հայաստա­նի երկա­րամյա հեռուստաա­լիքնե­րից է, որը մշտա­պես աչքի է ընկել իր բազմա­զան ու հետաքրքիր տեսա­ցանկով, բավա­կան հայտնի հաղորդա­վարնե­րով, ինչպես օրի­նակ Արթուր Կիրա­կոսյա­նը, Բորիս Նավա­սարդյա­նը, Լուսի­նե Բադալյա­նը, Գայա­նե Աբրա­համյա­նը և այլն։ Հեռուստաա­լի­քը, որ փոխկա­պակցված է ՀՅԴ հետ, ըստ էության հանդի­սա­նում է ՀՅԴ ձայնե­րից մեկը, հանրա­պե­տությունում հայտնի եթե­րա­յին ալիք է եղել։ Երկիր Մեդիան հայտնի է ոչ միայն իր հեռուստա­տե­սա­յին արժա­նիքնե­րով, այլև իր պատմա­կան նշա­նա­կություն ունե­ցող գործունեությամբ։ Ինչպես հայտնի է ՀՅԴ‑ը դեռ 90-ականնե­րից մեծ թափով ներգրա­ված է եղել Արցախյան առա­ջին պատե­րազմում՝ տալով մեծ քանա­կությամբ կամա­վորներ, բազմա­թիվ կուսակցա­կաններ կռվել են պատե­րազմում, ՀՅԴ‑ը ուներ նաև իր առանձին կամա­վո­րա­կան գումարտա­կը։ Այդ տարի­նե­րից ի վեր բազմա­թիվ զինվո­րա­կաններ են իրենց ճանա­պարհին մշտա­կան այցե­լության վայր դարձրել Երկիր Մեդիա­յի շենքը։ Այն ոչ միայն պարզա­պես հեռուստաա­լիք էր, այլև, ինչ որ չափով կարե­լի է համա­րել ազգա­յին-մշա­կութա­յին համա­կենտրո­նացման մթնո­լորտի մի կետ, որը նախ կարև­որ էր իր բազմա­փորձ ու բազմա­զան այցե­լունե­րով, մեծ վաստակ ունե­ցող զինվո­րա­կաննե­րով և այլն։ Երկիր Մեդիան, նորանկախ Հայաստա­նում, ինչ որ չափով կատա­րում էր այն դերը, ինչ իր ժամա­նա­կին հայտնի մարդկանց տնե­րը՝ սալոննե­րը՝ հետհե­ղա­փո­խա­կան, հանրա­պե­տա­կան Ֆրանսիա­յում, որտեղ հավաքվում էին հայտնի ու կարև­որ մարդիկ ու զուտ իրենց ներկա­յությամբ այդ վայրը ավե­լի էր կարև­որվում։ Նմա­նա­տիպ մի բան արել է Երկիր Մեդիան։ Ու եթե hraparak.am-ում նշված տեղե­կություններն ամբողջո­վին իրա­կա­նություն են ու Երկիր Մեդիան այլևս եթեր չի վերա­դառնա­լու, մնում է իրոք ցավել, որ Հայաստա­նում նման անփա­ռունակ կերպով քիչ քիչ դանդա­ղել ու դադա­րել է մի հեռուստաա­լի­քի գործունեություն, որը ոչ միայն հեռուստա­տե­սա­յին, այլև քաղա­քա­կան, մշա­կութա­յին հետաքրքիր ու բազմա­զան, մշա­կութա­յին ներկա­յություն ու աշխուժություն է ունե­ցել Հայաստա­նում։

Բավա­կան զարա­մա­նա­լի են նաև Hraparak.am‑ի հոդվա­ծում նշված այն տողե­րը, որ Երկիր Մեդիան իր տնօ­րեն Բագրատ Եսա­յա­նին է մեղադրում հեռուստաա­լի­քը կազմա­քանդե­լու մեջ, իսկ Եսա­յա­նը ՀՅԴ-ին։ Որտեղի՞ց նման տեղե­կություն Hraparak-ին, չենք կարող ասել, բայց այդ բավա­կան հետաքրքիր է։ Բագրատ Եսա­յա­նը, ով երկար տարի­նե­րի դաշնակցա­կան է, մշտա­պես աչքի է ընկել ՀՅԴ կենտրո­նա­կան ղեկա­վա­րության հանդեպ իր հավա­տարմությամբ և կուսակցա­կան գծից շեղվածնե­րի հանդեպ եղել է հրա­պա­րա­կա­յին անխնա։ Ի՞նչ է պատա­հել, որ Բագրատ Եսա­յա­նը և ՀՅԴ‑ը նման ծանր հարցով ոչ միայն անհա­մա­ձայնության գան, այլև նույնիսկ մեղադրեն իրար։ Գուցե ճիշտ են մամուլում պարբե­րա­բար հայտնվող այն խուսակցություննե­րը, որ ՀՅԴ-ում ներքին խմո­րումը իրոք շատ լուրջ մակարդա­կի վրա է գտնվում, քանի որ կուսակցությունում մերթ ընդ մերթ «պայթյուններ» են գրանցվում, անհատներ, երբեմն առանձին խմբեր լքում են կուսակցությունը, անգամ հրա­պա­րա­կա­յին մեծ վեճեր են տեղի ունե­նում կուսակցա­կան թևե­րի մեջ, մեղադրանքներ միջոցնե­րի յուրացման ու իշխա­նության զավթման հարցով և այլն։

Հետաքրքիր է նաև այն, որ Երկիր Մեդիան, որը խոշոր հաշվով ֆինանսա­վորվում է հենց կուսակցությունից, ըստ hraparak.am‑ի, ունի մեծ պարտքեր, այլ էլ այն տիպի, որ ոչ միայն չի կարո­ղա­նում աշխա­տա­կիցնե­րին աշխա­տա­վարձ վճա­րել, այլև այն վիճա­կում են, որ ստիպված են Չարենցի 94 հասցեում գտնվող ու արդեն իսկ գրավ դրված շենքը աճուրդի հանել։

Ի՞նչ է պատա­հել ՀՅԴ-ում։ Ո՞ւր են անհե­տա­ցել կուսակցա­կան ֆինանսա­կան միջոցնե­րը։ Որտեղի՞ց էր կուսակցությունը և կոնկրետ Երկիր Մեդիան գումար ստա­նում, որը ինչ-ինչ պատճառնե­րով այլևս չկա։ Գուցե Երկիր Մեդիան ֆինանսա­վո­րումից զրկվել է Բյուրո­յի կողմից որպես «պատիժ» և այժմ էլ Երկիր Մեդիա­յում հենց դրա համար մեղադրում են տնօ­րե­նին, իսկ գուցե կուսակցա­կան նվի­րա­տունե­րից ստացվող հոսքեր են պակա­սել, այն էլ այն աստի­ճա­նի, որ հեռուստաընկե­րությունը ոչ թե կրճատվում է, այլ ընդհանրա­պես փակվում։ Բայց ի՞նչ կարող է եղած լինել։ ՀՅԴ‑ը առհա­սա­րակ աչքի է ընկել իր գաղտնա­պա­հությամբ ու կուսակցությունում գերա­դա­սել են իրենց խնդիրնե­րի մասին դրսում չխո­սել։ Եթե ինչ որ բան դուրս է եել կուսակցությունից, ապա այն համարվել է կանո­նագրի խախտում ու պատժվել է։ Մի խոսքով, ՀՅԴ-ում ձգտել են լայն հասա­րա­կությունից թաքցնել, եթե ներսում խնդիր է եղել ու նույնիսկ եթե այդ խնդի­րը վերա­բերվել է մի քանի կուսակցա­կաննե­րի անհա­մա­ձայնությա­նը կենտրո­նա­կան կոմի­տեի հետ։ Դեռ տարի­ներ առաջ, կուսակցության ներսում ևս քիչ չեն եղել խոսակցություններ այն մասին, որ Գեղամ Մանուկյա­նի՝ Երկիր Մեդիա­յում հայտնվե­լուց հետո շատերն են հեռա­ցել հեռուստաընկե­րությունից, իսկ այժմ ներքին խնդրի չլուծված հասունա­ցումը բերել է նման կոլապսի։ Եվ կա  հեռուստաա­լիք, այն էլ փակման առջև կանգնած։ Իսկ գուցե Երկիր Մեդիա­յի ֆինանսա­վորման խնդիրնե­րը հետև­անք են ՀՅԴ քաղա­քա­կան առումով տապալման ու նաև այն բանի, որ պարզա­պես շատ կուսակցա­կան նվի­րա­տուներ հրա­ժարվել են շարունա­կելլ իրենց նվի­րատվությունը հեռուստաա­լի­քին ու բավա­րարվում են միայն անձնա­կան փոքրիկ անդա­մավճա­րով։ Փաստն այն է, որ Երկիր Մեդիա­յի փակումը նախ և առաջ կուսակցա­կան ներքին ճգնա­ժա­մե­րից մեկի արդյունք է։

Երկիր Մեդիա­յի տապա­լումը նախ և առաջ ՀՅԴ տապա­լումն է, այն էլ բավա­կան աղմկոտ, միայն թե այստեղ ընդհանրա­պես ուրա­խա­նա­լու բան չկա և իր սրտե, խորը ափսո­սանք կարե­լի է հայտնել, եթե հեռուստաա­լիքն իրոք փակվի՝ պայմա­նա­վորվածներքին խնդիրնե­րով, ՀՅԴ քաղա­քա­կան հեղի­նա­կազրկման հետև­անքով, որը նաև կարող է ֆինանսա­վորման դադա­րեցման կամ պակա­սի է հանգեցրել։

Hraparak.am‑ի հիշա­տակված հոդվա­ծը՝

https://hraparak.am/post/67f1cf39c1b5f957703f1a32a11812eb

Առնչվող Հոդվածներ