14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Չնա­յած զորհվածնե­րի եւ անհետ կորածնե­րի հարա­զատնե­րի համառ պահանջնե­րին՝ Արցա­խի պատկան մարմիննե­րը դեռեւս հիմնա­վոր բացատրություն չեն տվել, թե Պաշտպա­նության բանա­կին պատկա­նող բենզա­պա­հեստն ինչու՞ պատշաճ չի վերահսկվել, ինչու՞ ոստի­կա­նությունը չի ապա­հո­վել անվտանգության կանոննե­րը, չի վերահսկել հերթե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 70

2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 25‑ի առա­վոտյան Արցա­խի Տեղե­կատվա­կան շտա­բը, որ փաստա­ցի փոխա­րի­նում էր նախա­գա­հի աշխա­տա­կազմի մամուլի ծառա­յությա­նը, հանդես է եկել հայտա­րա­րությամբ, որ Հայաստան «տեղա­փոխվել ցանկա­ցողնե­րին» Ստե­փա­նա­կերտի հինգ բենզալցա­կա­յաննե­րում անվճար վառե­լիք կտրա­մադրվի: Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ, կարճ ժամա­նակ հետո նշված բենզալցա­կա­յաննե­րի մոտ գոյա­ցել են հսկա­յա­կան հերթեր: Իշխա­նության ոչ մի մարմին, ոստի­կա­նությունը կամ այլ կառույց գործընթա­ցի կանո­նա­կարգման ոչ մի քայլ չի ձեռնարկել: Հավաստի տեղե­կություն կա, որ բնակչության տարհանման համար վառե­լիք ստա­նա­լու խնդրանք Եվլա­խում ներկա­յացրել են Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րի տեղա­կալ Սերգեյ Մարտի­րոսյա­նը: Ադրբե­ջա­նա­կան կողմն այդ խնդրանքը բավա­րա­րել է եւ անհա­տույց տրա­մադրել երկու հարյուր տոննա բենզին: Ինչպե՞ս եւ ու՞մ միջո­ցով է վառե­լի­քը հասցվել Ստե­փա­նա­կերտ՝ հայտնի չէ:

Սեպտեմբե­րի 25‑ի ժամը 19:00 –ի դրությամբ առանձին օգտա­տե­րեր թելեգրամյան ալիքնե­րով տեղե­կություն են տարա­ծել, որ Ստե­փա­նա­կերտ-Ասկե­րան ճանա­պարհի վրա տեղի է ունե­ցել բենզա­պա­հեստի պայթյուն, կան զոհեր եւ վիրա­վորներ: Պայթյունի մասին առա­ջին պաշտո­նա­կան հայտա­րա­րություն արել է Արցա­խի Մարդու իրա­վունքնե­րի պաշտպան Գեղամ Ստե­փա­նա­յա­նը: Նա ահա­զանգել է, որ վիրա­վորնե­րին ընդունե­լու եւ մասնա­գի­տա­կան բուժօգնություն ցուցա­բե­րե­լու համար Արցա­խի հնա­րա­վոորւթյուննե­րը բավա­րար չեն: Այդ ողբերգա­կան դեպքի մանրա­մասնություններն առ այսօր հայտնի չեն:

Եթե Արցա­խի իշխա­նություննե­րը վառե­լիք տրա­մադրե­լու համար ընտրել էին Ստե­փա­նա­կերտի հինգ բենզալցա­կա­յաններ, ապա մարդիկ ինչու՞ էին մտել Պաշտպա­նության բանա­կի բենզա­պա­հեստի տարածք, ո՞վ է  նրանց ուղղորդել այնտեղ, ինչու՞ չկար անհրա­ժեշտ հերթա­պա­հություն: Պայթյունի պատճառնե­րի մասին վարկածնե­րը տարբեր են: Իշխող կարծիքն այն է, որ մարդիկ փորձել են եռակցող սարքի միջո­ցով բենզին հանե­լու համար լրա­ցուցիչ անցք բացել, ինչի հետեւանքով էլ տեղի է ունե­ցել բռնկում, ապա՝ հուժկու պայթյուն: Իսրա­յելցի բլո­գեր Ալեքսանդր Լապշի­նը համոզված է, որ պայթյունը միտումնա­վոր կազմա­կերպել են Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը, որպեսզի թե՛ մարդկա­յին կորուստներ պատճա­ռեն, թե՛ Ստե­փա­նա­կերտի բնակչությա­նը խուճա­պի մատնեն:

Արցա­խի ուժա­յին կառույցնե­րին մոտ աղբյուրը փոխանցում է, որ պայթյունից հետո ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը դիմել է Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին, որպեսզի ներգրավվեն փրկա­րա­րա-որո­նո­ղա­կան աշխա­տանքնե­րին: Արցա­խում փաստա­ցի մինչեւ վերջին ժամե­րը գործել է միայն Արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի հատուկ փրկա­րա­րա­կան ջոկա­տը, որ ոչ միայն շփման գծից տարհա­նել է մարտա­կան գործո­ղություննե­րի ընթացքում զոհվածնե­րի մարմիննե­րը, այլեւ առա­ջինն է հասել բենզա­պա­հեստի պայթյունի վայր: Ի՞նչ բանակցություններ են ընթա­ցել այդ եւ հաջորդ օրը՝ մանրա­մասնություննե­րը մինչ օրս չեն հրա­պա­րակվում, բայց ադրբե­ջա­նա­կան կողմը համա­ձայնություն է տվել, որպեսզի Երեւա­նից մասնա­գի­տացված բժշկա­կան խմբեր մտնեն Ստե­փա­նա­կերտ: Նրանք կազմա­կերպել են պայթյունից տուժած առա­վել ծանր հիվանդնե­րի տեղա­փո­խումը: Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կում գտնվող տասնյակ տուժածներ Հայաստա­նի տարածք են տեղա­փոխվել ուղղա­թիռնե­րով:

Բենզա­պա­հեստի պայթյունի հետեւանքով զոհվածնե­րի պաշտո­նա­պես ճշտված թիվ առայժ մհրա­պա­րակված չէ: Վերջին տվյալնե­րով՝ զոհվել է 228 քաղա­քա­ցիա­կան անձ, 300‑ը՝ վիրա­վորվել, մո տերկու տասնյակ անձ համարվում է անհետ կորած: Չնա­յած զորհվածնե­րի եւ անհետ կորածնե­րի հարա­զատնե­րի համառ պահանջնե­րին՝ Արցա­խի պատկան մարմիննե­րը դեռեւս հիմնա­վոր բացատրություն չեն տվել, թե Պաշտպա­նության բանա­կին պատկա­նող բենզա­պա­հեստն ինչու՞ պատշաճ չի վերահսկվել, ինչու՞ ոստի­կա­նությունը չի ապա­հո­վել անվտանգության կանոննե­րը, չի վերահսկել հերթե­րը: Այդ հարցե­րին պատասխան չկա, եւ մեծա­գույն գաղտնիք է մնում, թե իրա­կա­նում Ստե­փա­նա­կերտ-Ասկե­րան ճանա­պարհի այդ հատվա­ծում 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 25‑ի երե­կո­յան ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչու՞ է տեղի ունե­ցել:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ