25.6 C
Yerevan

ԵՄ-ՀՀ Հարա­բե­րություննե­րը Խաչմե­րուկում. Նորմա­տիվ Արժեքնե­րի Եվ Պրագմա­տիզմի Միջև

Հարա­վա­յին Կովկա­սը ԵՄ‑ի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության տարա­ծաշրջան է, և Հայաստա­նը դարձել է այս բարդ հարև­ա­նության մեջ առանցքա­յին գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարա­ծաշրջա­նում, որը միա­ժա­մա­նակ իրա­կա­նացնում է ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումներ և բախվում է արտա­քին սպառնա­լիքնե­րի, հիբրի­դա­յին ճնշումնե­րի ու կառուցվածքա­յին տնտե­սա­կան կախվա­ծության։

Սոսի Թաթիկյան

(Մաս առա­ջին)

Հայաստա­նը վերջին շրջա­նում ցուցա­բե­րում է ռազմա­վա­րա­կան հետաքրքրություն՝ խորացնե­լու հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­կան Միության (ԵՄ) հետ՝ դիտե­լով այն որպես ժողովրդա­վա­րության ամրապնդման, անվտանգության բազմա­զա­նեցման և տնտե­սա­կան զարգացման կարև­որ գործընկեր։ Այս ձգտումը ձևա­վորվել է փոփոխվող աշխարհա­քա­ղա­քա­կան դինա­մի­կա­յի և ավանդա­կան անվտանգության դաշինքնե­րից՝ մասնա­վո­րա­պես Ռուսաստա­նի և ՀԱՊԿ‑ի նկատմամբ աճող հիասթա­փության ֆոնին։

Ի պատասխան՝ ԵՄ‑ն աստի­ճա­նա­բար խորացրել է իր ներգրավվա­ծությունը՝ հատկա­պես քաղա­քա­ցիա­կան դիտորդա­կան առա­քե­լություն (EUMA) տեղա­կա­յե­լով այն բանից հետո, երբ Ռուսաստա­նը չկա­տա­րեց իր անվտանգության պարտա­վո­րություննե­րը, իսկ ՀԱՊԿ‑ը չարձա­գանքեց Ադրբե­ջա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րին։ Հետա­գա­յում ԵՄ‑ն Եվրո­պա­կան խաղա­ղության հիմնադրա­մի (EPF) միջո­ցով հավա­նություն տվեց Հայաստա­նին ոչ մահա­բեր ռազմա­կան աջակցության տրա­մադրմա­նը՝ ինչը եղավ մեծ առա­ջընթաց ՀԱՊԿ-ին պաշտո­նա­պես միա­ցած գործընկե­րոջ հետ պաշտպա­նության ոլորտում համա­գործակցության հարցում։

2024 թվա­կա­նին մեկնարկե­ցին բանակցություններ ԵՄ-Հայաստան նոր Գործընկե­րության օրա­կարգի շուրջ, որը կփո­խա­րի­նի 2018թ. CEPA‑ի շրջա­նակնե­րում ընդունված Գործընկե­րության առաջնա­հերթություննե­րին։ Թեև Հայաստա­նը պաշտո­նա­պես ԵՄ անդա­մակցության դիմում չի ներկա­յացրել, երկու կարև­որ իրա­դարձություն ճանա­պարհ է հարթել անդա­մակցության ձգտումնե­րի համար՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի 2023թ. ելույթը Եվրո­պա­կան խորհրդա­րա­նում և Ազգա­յին ժողո­վի 2024թ. ներկա­յացրած օրի­նա­գի­ծը։ ԵՄ‑ի կողմից վիզա­յին ազա­տա­կա­նացման երկխո­սության մեկնարկը ևս ազդանշան է դարձած՝ դեպի ավե­լի ռազմա­վա­րա­կան գործընկե­րություն շարժվե­լու։

Հարա­վա­յին Կովկա­սը ԵՄ‑ի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության տարա­ծաշրջան է, և Հայաստա­նը դարձել է այս բարդ հարև­ա­նության մեջ առանցքա­յին գործընկեր։ Որպես միակ երկիրն այդ տարա­ծաշրջա­նում, որը միա­ժա­մա­նակ իրա­կա­նացնում է ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումներ և բախվում է արտա­քին սպառնա­լիքնե­րի, հիբրի­դա­յին ճնշումնե­րի ու կառուցվածքա­յին տնտե­սա­կան կախվա­ծության, Հայաստա­նը ներկա­յացնում է ինչպես մարտահրա­վեր, այնպես էլ հնա­րա­վո­րություն ԵՄ արտա­քին քաղա­քա­կա­նության համար։ ԵՄ ներգրավվա­ծությունը Հայաստա­նի հետ պետք է կարո­ղա­նա հավա­սա­րակշռել ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րի առաջմղումն ու հրա­տապ աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի արձա­գանքը՝ հատկա­պես տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունության և հակա­մարտության պայմաննե­րում։ Ադրբե­ջա­նի հետ ԵՄ էներգե­տիկ և տնտե­սա­կան գործընկե­րություննե­րը՝ հատկա­պես գազի և հաղորդակցման ոլորտնե­րում, սահմա­նա­փա­կում են ԵՄ քաղա­քա­կան և անվտանգության աջակցությունը Հայաստա­նին։ Վրաստա­նի ԵՄ թեկնա­ծու անդա­մակցության գործընթա­ցի կասե­ցումը և ԵՄ-Վրաստան հարա­բե­րություննե­րի թուլա­ցումը ևս ազդում են ԵՄ-Հայաստան համա­գործակցության լայն տարա­ծաշրջա­նա­յին համա­տեքստի վրա։ Բացի այդ, աճող եվրոատլանտյան տարա­ձայնություննե­րը՝ մասնա­վո­րա­պես ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի միջև, սպառնում են խաթա­րել Հայաստա­նի նկատմամբ հավա­քա­կան արևմտյան աջակցության միասնա­կա­նությունը։

Այս հոդվա­ծը դիտարկում է երկու հիմնա­րար հարց. ի՞նչ չափով է Եվրո­պա­կան միությունը իր քաղա­քա­կա­նության մեջ Հայաստա­նի նկատմամբ հավա­սա­րակշռում իր նորմա­տիվ պարտա­վո­րություննե­րը՝ ժողովրդա­վա­րության, մարդու իրա­վունքնե­րի և իրա­վունքի գերա­կա­յության նկատմամբ՝ իր աշխարհա­քա­ղա­քա­կան և էներգե­տիկ շահե­րի հետ։ Եվ ինչպես պետք է մեկնա­բա­նել Հայաստա­նի փոփոխվող արտա­քին քաղա­քա­կա­նությունը փոքր պետության վարքագծի տեսանկյունից — արդյո՞ք այն արտա­ցո­լում է ուղղության կտրուկ փոփո­խություն (pivot), ապա­հո­վագրման (hedging), թե բազմա­վեկտոր (multi-alignment) ռազմա­վա­րություն՝ արձա­գանքե­լով տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի հարա­բե­րակցության փոփո­խություննե­րին։

[Շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ