25.6 C
Yerevan

Արցա­խի Հայության Իրա­վունքնե­րի Մասին

Արցա­խա­հա­յությունը ծնված լինե­լով ու իրենց կյանքը Արցա­խում կազմա­կերպե­լով,՝ անկախ Արցա­խի ճանաչված լինե­լու հանգա­մանքից, ունեն միջազգայնո­րեն պաշտպա­նության ենթա­կա գույքա­յին իրա­վունքներ ու եթե պահպա­նել են տևա­կան ժամա­նակ գույքը տնօ­րի­նե­լու կամ Արցա­խի իշխա­նություննե­րից գույքի գրանցման վերա­բերյալ ապա­ցույց, ապա այդ գույքե­րին հասա­նե­լիություն ձեռք բերե­լու, տիրա­պե­տե­լու և տնօ­րի­նե­լու իրա­վա­զո­րություն ունեն, և ցանկա­ցած շարունա­կա­կան սահմա­նա­փա­կում իրա­վունքի խախտում է:

Սիրա­նուշ Սահակյան

Եթե  արցա­խա­հա­յությունը հետև­ո­ղա­կան չլի­նի հայցե­րի հարցում, ունեցվածքը կորցնե­լու իրա­կան վտանգի առաջ կկանգնի. Սիրա­նուշ Սահակյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է միջազգա­յին իրա­վունքի մասնա­գետ, Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նում հայ ռազմա­գե­րի­նե­րի շահե­րի պաշտպան Սիրա­նուշ Սահակյա­նը

– Տիկի՛ն Սահակյան, տեղե­կություններ կան, որ Ադրբե­ջա­նը նախա­պատրաստա­կան աշխա­տանքներ է սկսել՝ պետա­կա­նացնե­լու արցա­խա­հա­յության գույքը, իշխա­նություններն էլ սկսել են հայտա­րա­րել, թե իբր արցա­խա­հա­յության գույքի 80 տոկո­սը տեր չունի: Տիրապետո՞ւմ եք նման տեղե­կատվության, ու ի՞նչ է իրե­նից ենթադրե­լու այս գործընթա­ցը:

– Ադրբե­ջա­նա­կան մամուլի ուսումնա­սի­րությամբ՝ մենք հետև­ության ենք հանգում, որ նման գործընթաց իրա­պես մեկնարկե­լու է, այդ ուղղությամբ մտա­ծում են, ծրագրում են քայլե­րի հաջորդա­կա­նությունը: Իրա­կա­նության մեջ ժամա­նակն անհրա­ժեշտ է հետա­գա դատա­կան գործընթացնե­րը կանխե­լու կամ դրանց դեմ իրա­վա­կան պայքար կազմա­կերպե­լու նպա­տա­կով:

Միջազգայնո­րեն անձի գույքա­յին իրա­վունքնե­րը պաշտպանված են, նույն Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան կոնվենցիա­յին կից արձա­նագրության 1‑ին հոդվա­ծը պաշտպա­նում է անձի գույքը, ընդ որում՝ գույք հասկա­ցությունն ունի լայն մեկնա­բա­նություն: Գույքա­յին իրա­վունքնե­րի առնչությամբ անգամ իրա­վա­կան լեգի­տիմ սպա­սումնե­րը ընկնում են այդ հասկա­ցության ներքո, ու դե ֆակտո սեփա­կա­նա­տե­րե­րի իրա­վունքներն էլ կարող են պաշտպանվել, եթե նույնիսկ իրա­վա­կան ձևա­կերպման կամ իրա­վունքի իրա­վա­կան ճանաչման խնդիրներ գոյություն ունեն:

Իմ գնա­հատմամբ՝ Ադրբե­ջա­նը պարզա­պես հստակ նպա­տակ ունե­նա­լով պետա­կա­նացնել, որից հետո ադրբե­ջանցի­նե­րի միջև վերա­բաշխել հայե­րի ունեցվածքը, ընդա­մե­նը փորձում է գործընթացն այնպի­սի եղա­նա­կով կազմա­կերպել, որ հետա­գա­յում նվա­զեցնի դատա­կան ակտե­րը կամ դրանց ազդե­ցությունը:

Այս գործե­լա­կերպը խիստ համա­հունչ է թուրքա­կան քաղա­քա­կա­նության հետ թե՛ Հայոց ցեղասպա­նության տարի­նե­րին, թե՛ հետա­գա ժամա­նակնե­րում, երբ հայե­րին ունեզրկե­ցին, որից հետո ցեղասպա­նե­ցին ու վերցրե­ցին գույքը ու այդ գույքի հաշվին պետության պարտա­վո­րություններ մարե­ցին: Այս գործե­լաո­ճը կիրա­ռե­լի է նաև այլ տեղե­րում, ինչպես գիտենք Կիպրո­սի օրի­նա­կը, երբ այնտե­ղի բնակչության գույքե­րը ևս պետա­կա­նացվել ու վերա­բաշխվել են թուրքե­րի միջև:

– Ի՞նչ անհրա­ժեշտ գործո­ղություններ պետք է արվեն, որ դա կանխվի, և արցա­խա­հա­յությունն իր իրա­վունքնե­րին տեր կանգնի:

– Արցա­խա­հա­յությունը ծնված լինե­լով ու իրենց կյանքը Արցա­խում կազմա­կերպե­լով,՝ անկախ Արցա­խի ճանաչված լինե­լու հանգա­մանքից, ունեն միջազգայնո­րեն պաշտպա­նության ենթա­կա գույքա­յին իրա­վունքներ ու եթե պահպա­նել են տևա­կան ժամա­նակ գույքը տնօ­րի­նե­լու կամ Արցա­խի իշխա­նություննե­րից գույքի գրանցման վերա­բերյալ ապա­ցույց, ապա այդ գույքե­րին հասա­նե­լիություն ձեռք բերե­լու, տիրա­պե­տե­լու և տնօ­րի­նե­լու իրա­վա­զո­րություն ունեն, և ցանկա­ցած շարունա­կա­կան սահմա­նա­փա­կում իրա­վունքի խախտում է:

Նշեմ, որ սեփա­կա­նության իրա­վունքի խախտումը շարունա­կա­կան բնույթ ունի, չի դադա­րում այնքան ժամա­նակ, քանի դեռ անձը հնա­րա­վո­րություն չի ունե­ցել անարգել մուտք գործել իրեն պատկա­նող տարածք ու իրա­կա­նացնել սեփա­կա­նա­տի­րոջ իրա­վա­զո­րություննե­րը:

Ադրբե­ջա­նը, որպեսզի շարունա­կա­կա­նությունը ձևա­կան առումով դադա­րեցնի, օրենքի մակարդա­կով փորձե­լու է դադա­րեցնել իրա­վունքը կամ չճա­նա­չել սեփա­կա­նության իրա­վունքը այն հիմնա­վո­րումնե­րով, որ Սովե­տա­կան Ադրբե­ջա­նի արխիվնե­րում դրանք հաշվառված չեն, իսկ Արցա­խի Հանրա­պե­տության ռեգիստրնե­րը՝ որպես չճա­նաչված պետության ռեգիստրներ, չունեն իրա­վա­կան ուժ, ու դրանց հիման վրա գույքե­րի իրա­վա­կան պաշտպա­նություն չի կարող տրվել:

Այդ մոտե­ցումը, սակայն,  ընդունե­լի չէ միջազգա­յին դատա­կան ատյաննե­րում, ուստի արցա­խա­հա­յությունը պետք է հետև­ո­ղա­կան լինի գույքա­յին հայցեր ներկա­յացնե­լու մասով:

ՀՀ Կառա­վա­րության չորրորդ գանգա­տը, կարծեմ նաև առա­ջի­նը, ներա­ռում են սեփա­կա­նության իրա­վունքին առնչվող հարցեր, այնտեղ սեփա­կա­նություն ունե­ցող բոլոր հայե­րի իրա­վունքնե­րի խախտումնե­րը բարձրա­ձայնված են: Թերևս այդ պայմաննե­րում անհա­տա­կան գանգատնե­րի միջո­ցով գույքի պաշտպա­նությունը ինքնուրույն կազմա­կերպե­լը այնքան էլ ցանկա­լի չէ, բայց եթե միջպե­տա­կան գանգատնե­րից որևէ պարա­գա­յում հրա­ժա­րում տեղի ունե­նա, հրա­մա­յա­կան է դառնում անհա­տա­կան գործե­րով գույքա­յին իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը, ու նման դեպքե­րում պարզա­պես պետք է հորդո­րենք, որ մարդիկ հետև­ո­ղա­կան լինեն ու անպայմա­նո­րեն իրենց գույքա­յին իրա­վունքնե­րի խախտումնե­րի վերա­բերյալ հայցեր ներկա­յացնեն ընդդեմ Ադրբե­ջա­նի: Միջազգա­յին լավա­գույն ատյանն այս պարա­գա­յում Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րանն է (ՄԻԵԴ):

– Փաստո­րեն, եթե Հայաստա­նը հրա­ժարվի միջազգա­յին հայցե­րից, ինչը իշխա­նությունը չի բացա­ռում, մարդիկ էլ հետև­ո­ղա­կան չլի­նեն, ապա արցա­խա­հա­յությունն իր ունեցվածքը կորցնե­լու վտանգի առա՞ջ կկանգնի:

– Այո՛, կարծում եմ միանշա­նակ կկորցնի իր ունեցվածքը ու կզրկվի նաև իրա­վա­կան պաշտպա­նության հնա­րա­վո­րությունից: Իրա­վունքի պաշտպա­նությունն էլ ենթարկվում է ժամկե­տա­յին սահմա­նա­փա­կումնե­րի՝ քառամսյա ժամկետն է: Շարունա­կա­կան խախտումնե­րի պարա­գա­յում իհարկե կարող են ավե­լի երկար ժամկետներ կիրա­ռե­լի լինել, բայց եթե միջպե­տա­կան գանգա­տից հրա­ժա­րում լինի՝ կարծում եմ, որ այդ փաստը վրա հասնե­լու պահից սկսած պետք է հաշվարկվի քառամսյա ժամկետ, ու եթե նշված ժամկե­տը բաց թողնվի, ապա գանգա­տի քննությունը կենթարկվի ռիսկե­րի, ու հնա­րա­վոր է, որ դատա­րա­նը՝ ժամկետ բաց թողնե­լու հիմքով անընդունե­լի ճանա­չի գանգատնե­րը:

Միակ ճանա­պարհը, որպեսզի այս մասնա­վո­րեցման կամ պետա­կա­նացման գործընթացնե­րի իրա­վա­կա­նությունը վիճարկվի, Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նում հենց գույքա­յին սեփա­կա­նության իրա­վունքին առնչվող գանգատներ ներկա­յացնելն է:

– Տիկի՛ն Սահակյան, իսկ կա՞ն նախա­դե­պեր, որ նման վիճա­կում հայտնված մարդիկ կա՛մ պետա­կան մակարդա­կով, կա՛մ անհա­տա­կան մակարդա­կով ներկա­յացրած հայցե­րի շնորհիվ վերա­կանգնել են իրենց սեփա­կա­նության իրա­վունքը:

– Երկու տարբե­րա­կով էլ կան օրի­նակներ. «Կիպրոսն ընդդեմ Թուրքիա­յի» գործը հանգեցրեց շատ խոշոր գումարնե­րի փոխհա­տուցման՝ Թուրքիա­յից Կիպրո­սին, բայց նաև անհա­տա­կան դիմումա­տուներ են հասել գույքե­րի փոխհա­տուցումնե­րի, օրի­նակ՝ «Կիպրա­նիոն ընդդեմ Թուրքիա­յի» անհատ դիմումա­տուն:

Նշեմ, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում էլ կան ավարտված գործեր՝ «Սարգսյաններն ընդդեմ Ադրբե­ջա­նի» գործն է, երբ Շահումյա­նից տեղա­հանված անձինք հետա­մուտ են եղել իրենց սեփա­կա­նության իրա­վունքի պաշտպա­նությա­նը: Դատա­րանն այստեղ տրա­մադրել է որո­շա­կի փոխհա­տուցում կրած նյութա­կան ու բարո­յա­կան վնասնե­րի համար, բայց նաև պարտա­վո­րեցրել է իրա­վի­ճա­կը շտկել, բերել նախկին դրության, այսինքն՝ պահանջել է Ադրբե­ջա­նից ստեղծել մեխա­նիզմ՝ տեղա­հանված հայե­րի վերա­դարձը կազմա­կերպե­լու և գույքա­յին իրա­վունքնե­րից օգտվե­լու հնա­րա­վո­րություն ընձե­ռել:

Այս գործընթա­ցը ներկա­յումս գտնվում է Նախա­րարնե­րի կոմի­տեի վերահսկո­ղության ներքո, հասկա­նա­լի է, որ Ադրբե­ջա­նը ձգձգում է՝ դարձնե­լով քաղա­քա­կան ու բանակցա­յին գործընթա­ցի տարր, բայց ուղղա­կի արձա­նագրենք, որ իրա­վա­կան առումով հնա­րա­վո­րությունը կա, այն արդյունա­վե­տո­րեն օգտա­գործվել է, մնում է նաև հասնել այդ ակտե­րի ամբողջա­կան կատարման: Նոր տուժողնե­րը նույն մոտե­ցումնե­րով պետք է բարձրացնեն Ադրբե­ջա­նի պատասխա­նատվության խնդի­րը՝ գույքա­յին իրա­վունքներ խախտե­լու համար:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/299980/

Առնչվող Հոդվածներ