14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Առ այսօր Արցա­խի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը Սարգիս Գալստյա­նի գործի վերա­բերյալ տեսա­կետ չի հնչեցրել, ինչը չափա­զանց արտա­ռոց է. չէ՞ որ նա Ստե­փա­նա­կերտում է մնա­ցել Սամվել Շահրա­մանյա­նի հանձնա­րա­րությամբ՝ որպես Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար տեղա­կալ: Կատարե՞լ է նա Շահրա­մանյա­նից ստա­ցած հանձնա­րա­րա­կա­նը: Արցա­խի պետա­կա­նության կորստի, հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության պատմության ամե­նա­մութ էջը, թերեւս, Սարգիս Գալստյա­նի Ստե­փա­նա­կերտում մնա­լու բուն շարժա­ռիթն է:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 71

2023 թվա­կա­նի հոկտեմբե­րին, երբ Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը, ՊԲ հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նը, ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նը եւ ԱԱԾ տնօ­րեն Արա­րատ Մելքումյանն արդեն Երեւա­նում էին, մամուլում տեղե­կություն տարածվեց, որ Սարգիս Գալստյա­նը «նշա­նակվել է Ստե­փա­նա­կերտի պարետ», նրա հետ մնա­ցել է նաեւ կինը: Նույն օրը Սարգիս Գալստյա­նի զարմիկ Դավիթ Գալստյա­նը, ով, ի դեպ, Արցա­խի Ազգա­յին ժողո­վի «Արդա­րություն» խմբակցությունից ընդդի­մա­դիր պատգա­մա­վոր է, հայտա­րա­րություն տարա­ծեց, որ տեղե­կությունը կեղծ է, եւ ինքը պատրաստվում է այն տարա­ծո­ղին դատի տալ: Տեղե­կությունը տարա­ծել էր լրագրող Թաթուլ Հակոբյա­նը: Նա վերա­հաստա­տեց, որ ստա­ցած տեղե­կությունը հավաստի է եւ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րեց, որ պատրաստ է որպես պատասխա­նող ներկա­յա­նալ դատա­րան եւ այնտեղ ներկա­յացնել հիմնա­վո­րումներ:

Դավիթ Գալստյա­նը եւ Սարգիս Գալստյա­նի մյուս հարա­զատնե­րը, սակայն, դատա­րան չդի­մե­ցին: Դրա փոխա­րեն Արցա­խի Տեղե­կատվա­կան շտա­բը, որպես նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նի մամուլի ծառա­յություն, պաշտո­նա­պես տեղե­կացրեց, որ Սարգիս Գալստյա­նը Ստե­փա­նա­կերտում է մնա­ցել որպես Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ: Թե ի՞նչ գործա­ռույթներ պետք է իրա­կա­նացներ Սարգիս Գալստյա­նը, եթե ոչ միայն Ստե­փա­նա­կերտում, այլեւ Արցա­խի ամբողջ տարածքում հայ բնակչություն չկար, պետա­կան հաստա­տություննե­րը կազմա­լուծված էին, Արցա­խի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը որեւէ մեկնա­բա­նություն, առա­վել եւս՝ նման արտա­ռոց որոշման հիմնա­վո­րում առ այսօր չի արել:

Սարգիս Գալստյա­նը, ինչպես Ստե­փա­նա­կերտի իրա­զեկ աղբյուրներն են վկա­յում, տարի­ներ շարունակ հանդի­սա­ցել է Արցա­խի ԱԱԾ հաստի­քա­յին աշխա­տա­կից: Ե՞րբ է նա այդ հաստա­տությունում ծառա­յության անցել՝ որեւէ աղբյուրից ճշտել հնա­րա­վոր չէ: Ըստ տեղե­կություննե­րի, նա ԱԱԾ է ընդունվել, երբ այդ հատուկ ծառա­յության տնօ­րեն է նշա­նակվել Բակո Սահակյա­նը: Նույն հաստա­տության պատասխա­նա­տու պաշտոնյա է եղել նաեւ Սամվել Շահրա­մանյա­նը: Սարգիս Գալստյա­նը հանրությա­նը, սակայն, հայտնի է որպես Շուշիի շրջա­նի վարչա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ եւ միա­ժա­մա­նակ՝ հյուրա­նո­ցի տնօ­րեն, որտեղ հանգրվա­նում էին նաեւ արտերկրից Արցախ այցե­լող զբո­սաշրջիկնե­րը:

2020 թվա­կա­նի մայի­սի 29-ին մոտ մեկ շաբաթ առաջ Արցա­խի նախա­գա­հի պաշտոնն ստանձնած Արա­յիկ Հարությունյա­նը ստո­րագրել է Սամվել Շահրա­մանյա­նին ռազմա­հայրե­նա­սի­րության, երի­տա­սարդության, սպորտի եւ զբո­սաշրջության նախա­րար նշա­նա­կե­լու մասին հրա­մա­նա­գիր: Ընդո­րում, նորաստեղծ նախա­րա­րության նստա­վայր է ընտրվում Շուշին, իսկ Սարգիս Գալստյա­նը՝ նշա­նակվում գերա­տեսչության աշխա­տա­կազմի ղեկա­վար: Քառա­սունչորս օրյա պատե­րազմից եւ Շուշիի ադրբե­ջա­նա­կան բռնա­զավթումից հետո Սամվել Շահրա­մանյա­նի գլխա­վո­րած նախա­րա­րությունը դադա­րեցնում է գործունեությունը, իսկ Սարգիս Գալստյա­նին տեղա­փո­խում են կրթության նախա­րա­րություն՝ որպես դարձյալ աշխա­տա­կազմի ղեկա­վար: Հայտնի է, որ Սարգիս Գալստյա­նը կնոջ հետ Ստե­փա­նա­կերտում մնա­ցել է մինչեւ 2024 թվա­կա­նի մարտ ամի­սը: Ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի՝ նա որո­շել է տեղա­փոխվել Հայաստան, Գորի­սում ձերբա­կալվել է, նրա դեմ լրտե­սության մեղադրանքով քրեա­կան գործ է հարուցվել: Սարգիս Գալստյա­նը Սյունի­քի առա­ջին ատյա­նի ընդհա­նուր իրա­վա­սության դատա­րա­նի վճռով մեղա­վոր է ճանաչվել եւ դատա­պարտվել ազա­տազրկման:

Սարգիս Գալստյա­նին մեղսագրվող հանցանքը, դատաքննության ընթացքը մնում են չհրա­պա­րակված: Հայտնի չէ՝ նա իր դեմ կայացված վճի­ռը բողոքարկե՞լ է, թե՞՝ ոչ: Մամուլում տարածվել է նրա կնոջ մեկնա­բա­նությունը, որ իրենք Ստե­փա­նա­կերտում են մնա­ցել «հայրե­նի­քի հանդեպ սիրուց»: Նա ասել է, որ ադրբե­ջանցի­նե­րի կողմից ենթարկվել են հետապնդումնե­րի, երբ տեսագրել, լուսանկա­րել են Ստե­փա­նա­կերտի մշա­կութա­յին հուշարձաննե­րը եւ համա­ցանցում տարա­ծել: Առայսօր Արցա­խի նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը Սարգիս Գալստյա­նի գործի վերա­բերյալ տեսա­կետ չի հնչեցրել, ինչը չափա­զանց արտա­ռոց է. չէ՞ որ նա Ստե­փա­նա­կերտում է մնա­ցել Սամվել Շահրա­մանյա­նի հանձնա­րա­րությամբ՝ որպես Արցա­խի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար տեղա­կալ: Կատարե՞լ է նա Շահրա­մանյա­նից ստա­ցած հանձնա­րա­րա­կա­նը: Արցա­խի պետա­կա­նության կորստի, հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության պատմության ամե­նա­մութ էջը, թերեւս, Սարգիս Գալստյա­նի Ստե­փա­նա­կերտում մնա­լու բուն շարժա­ռիթն է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ