25.6 C
Yerevan

Ո՞ւմ Է Փորձում “Կծել” Ալիեւը

Իրա­նա-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ զորա­վարժություննե­րին տրված է «Արաքս-2025» պայմա­նա­կան անվա­նումը, դրանք անցկացվում են մոտ երեք տասնամյակ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կի վերահսկո­ղության ներքո գտնված տարածքում։

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւը Թեհրա­նի՞, թե՞ Անկա­րա­յի «կոշտուկն է տրո­րում»

Մեկնարկել են իրա­նա-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ զորա­վարժություննե­րը: Ժամա­նա­կա­յին առումով դրանք համընկնում են Ադրբե­ջա­նի նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով օգնա­կան Հաջիեւի Թեհրան այցին, որի ընթացքում նա հանդի­պել է Իրա­նի նախա­գահ Փեզեշքիա­նի եւ Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղար Ահմա­դիա­նիի հետ: Երկուստեք ընդգծվել է միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի դրա­կան դինա­մի­կան, քննարկվել են համա­գործակցության ոլորտնե­րի ընդլայնման եւ կապե­րի խորացմա­նը վերա­բե­րող հարցեր:Իրանա-ադրբեջանական համա­տեղ զորա­վարժություննե­րին տրված է «Արաքս-2025» պայմա­նա­կան անվա­նումը, դրանք անցկացվում են մոտ երեք տասնամյակ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կի վերահսկո­ղության ներքո գտնված տարածքում, որտեղ քառա­սունչորս օրյա պատե­րազմից հետո շահա­գործման է հանձնվել հիդրոէ­լեկտրա­կա­յան, ինչպես նաեւ արհեստա­կան ջրամբար: Նույն տեղանքում անցյալ տարի կատարվել է Արաքսի վրա ուղեանց կամրջի հիմնարկե­քի արա­րո­ղություն:

Բաքվի մամուլի տեղե­կացվա­ծությամբ՝ ընթա­ցիկ տարում այն կսկսի գործել: Կամուրջը նախա­տեսված է նաեւ երկա­թուղա­յին հաղորդակցության համար: Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը, արտա­քին գործե­րի նախա­րար Ջեյհուն Բայրա­մո­վը եւ այլ պաշտոնյա­ներ բազմիցս հայտա­րա­րել են, որ եթե Հայաստա­նը «չբա­ցի «Զանգե­զուրի միջանցքը», ապա Նախի­ջեւա­նի հետ ցամա­քա­յին հաղորդակցությունը կիրա­կա­նացվի Իրա­նի տարածքով»: Արաքսի վար ուղեանց կամրջի գործարկմամբ շահագրգռված է նաեւ Ռուսաստա­նը: Դա նրան Ադրբե­ջա­նի տարածքով Իրա­նի հետ կապվե­լու երկրորդ երթուղի է տալիս:

Իրա­նա-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ զորա­վարժություննե­րի մտահղացման իմաստով՝ երկու երկրնե­րի ցամա­քա­յին զորքե­րի հատուկ ստո­րա­բա­ժա­նումնե­րը փորձարկում են սահմա­նա­յին եւ ենթա­կա­ռուցվածքա­յին անվտանգության ապա­հովման կարո­ղություննե­րը: Այլ կերպ ասած՝ երկու երկրնե­րը ծրագրում են, թե «արտա­կարգ իրա­վի­ճա­կում» ինչպես են համա­տեղ պաշտպա­նե­լու արհեստա­կան ջրամբա­րը, հէկ‑ը, ուղեանց կամուրջը եւ ցամա­քա­յին հաղորդակցության մյուս ենթա­կա­ռուցվածքնե­րը: Զորա­վարժություննե­րը, մանա­վանդ երբ համա­տեղ են, անցկացվում են «պայմա­նա­կան հակա­ռա­կորդից» սպասվող սպառնա­լիքնե­րին հակազդե­լու» եւ նրան ուժ ցուցադրե­լու մտահղա­ցումով:

Այս դեպքում ավե­լի քան արտա­ռոց է, թե Իրա­նը եւ Ադրբե­ջա­նը ո՞ր երկրից են զգուշա­նում կամ ու՞մ են համա­տեղ ուժ ցուցադրում: Ավե­լի հավա­նա­կան է, որ համա­տեղ զորա­վարժություննե­րը քաղա­քա­կան համա­ձայնության ցուցադրում են. կողմերն ազդակ են հղում, որ միմյանց նկատմամբ ուժի սպառնա­լիք չեն կիրա­ռե­լու գոնե այս փուլում: Նախորդ երկու տարի­նե­րին նույն տեղանքում նախ Իրանն է լայնա­ծա­վալ զորա­վարժություններ անցկացրել, ապա՝ Ադրբե­ջա­նը: Փորձա­գետներն այն կարծի­քի էին, որ հարեւան երկրնե­րի միջեւ լարվա­ծությունը բավա­կան բարձր է:

Ի՞նչ ընթացք կունե­նա իրա­նա-ադրբե­ջա­նա­կան անվտանգա­յին «մեղրա­մի­սը»: Այս առումով չափա­զանց արտա­ռոց է Իսրա­յե­լի պաշտպա­նության նախա­րա­րության պաշտո­նա­կան հաղորդագրությունը, ըստ որի հրեա­կան պետության պաշտպա­նության նախա­րար Կացն ընդունել է Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչության ղեկա­վար Զաքիր Հասա­նո­վին: Ըստ այդմ, Կացն Ադրբե­ջա­նին երախտա­գի­տություն է հայտնել ՀԱՄԱՍ‑ի հարձակմա­նը դիմագրա­վե­լու հարցում ցուցա­բե­րած աջակցության համար, կողմե­րը քննարկել են «պաշտպա­նության ոլորտում հետա­գա համա­գործակցության հետ կապված հարցեր»:

Գործ ունենք իրա­վի­ճա­կի հետ, երբ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով օգնա­կա­նը նույն օրը գտնվել է Թեհրա­նում, իսկ նրա պաշտպա­նության նախա­րա­րը՝ Երուսա­ղե­մում: Ընդ որում, Հասա­նո­վի Իսրա­յել այցի մասին Բաքուն տեղե­կատվություն չի տարա­ծել, մինչդեռ իսրա­յե­լա­կան կողմը բացա­հայտել է, որ Գազա­յում պաղեստինցի արաբնե­րի դեմ պատե­րազմ է մղում նաեւ Ադրբե­ջա­նի աջակցությամբ:

Կարեւոր չէ՝ խոսքն առարկայակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ բարո­յա­կան աջակցության մասին է: Էական է, որ Իսրա­յե­լը բացա­հայտում է իսլա­մա­կան աշխարհում Ադրբե­ջա­նի օպորտունիզմը: Իհարկե, Ալիեւն այնքան միա­միտ չէ, որպեսզի չկանխա­տե­սեր Զաքիր Հասա­նո­վի Երուսա­ղեմ այցի շուրջ տեղե­կատվա­կան ինտրի­գը: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Իսրա­յե­լը նրան «մերկացրել է» փոխա­դարձ պայմա­նա­վորվա­ծությամբ: Հարցն այն է, թե պաշտպա­նության նախա­րար Հասա­նո­վին Երուսա­ղեմ գործուղե­լով՝ Ալիեւն ու՞մ «կոշտուկն է տրո­րում», Իրա­նի՞, թե՞ Թուրքիա­յի: Ամեն դեպքում Կաց-Հասա­նով հանդի­պումը եւ իրա­նա-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ զորա­վարժություննե­րը քաղա­քա­կան տրա­մա­բա­նությամբ չեն համա­տեղվում: Եթե, իհարկե, Իրա­նի եւ Իսրա­յե­լի «արյան վրեժխնդրությունը», որ տասնամյակներ ի վեր նրանք փոխա­դարձում են, ավե­լի մեծ, աշխարհա­քա­ղա­քա­կան խաղի ծխա­ծածկույթ չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/251159.html?fbclid=IwY2xjawKZXvtleHRuA2FlbQIxMQABHtPEcyPqKc5B_WWpqDzK2W1XSfH_DFvxxw_cyvnRRklSs5GD8pPdsNmhcMnl_aem_qer7C9b5wjiw4LsBDdMTrg

Առնչվող Հոդվածներ