14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Ըստ որոշ աղբյուրնե­րի, պետա­կան միջոցնե­րով ձեռք բերված գյուղտեխնի­կա­յի զգա­լի մասը նույնիսկ տեղա­փոխվել է Ռուսաստա­նի հարավ՝ Ստավրո­պո­լի եւ Կրասնո­դա­րի երկրա­մաս, որտեղ նախկին պաշտոնյա­ներն ունեն վարձա­կա­լած հողա­հանդակներ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 73

Հղում անե­լով միանգա­մայն վստա­հե­լի աղբյուրնե­րի, լրագրող Թաթուլ Հակոբյա­նը գրել է, որ սեպտեմբերյան մեկօրյա պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նը պահանջել է, որ Արցա­խի հինգ նախկին պաշտոնյա­նե­րի պետք է ձերբա­կա­լի՝ Արկա­դի Ղուկասյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբա­յան եւ Կամո Վարդանյան: Վերջինս պատե­րազմի պահին հանդի­սա­ցել է Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րը:

 Ինչպես ասվել է ավե­լի վաղ, Դավիթ Բաբա­յա­նը, որ հանդի­սա­նում էր նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նի խորհրդա­կա­նը, Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ Ջեյհուն Շադլինսկունի ներկա­յա­ցել է ինքնա­կամ, ձերբա­կալվել եւ տեղա­փոխվել Բաքու: Ռուբեն Վարդանյա­նը ձերբա­կալվել է Հակա­րիի անցա­կե­տը հատե­լու փորձի ժամա­նակ: Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը ձերբա­կալվել են Արցա­խի ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նի Ստե­փա­նա­կերտի առանձնա­տա­նը: Կամո Վարդանյա­նը հոկտեմբե­րի 3‑ին Սամվել Շահրա­մանյա­նի հետ ուղղա­թի­ռով տեղա­փոխվել է Սիսիան:

Հարցազրույցնե­րից մեկում ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը վկա­յել է, որ տարհանվող բնակչության հետ սեպտեմբե­րի 25‑ի գիշերն անցել է Հակա­րիի անցա­կե­տը, որտեղ ադրբե­ջա­նա­կան կողմը ոչ մեքե­նա­ներն է ստուգել, ոչ՝ ուղեւորնե­րի ինքնությունը: Հարցին, որ եթե, ասենք, նույն գիշե­րը Հակա­րիի անցա­կե­տում գտնվեր Բակո Սահակյա­նը, նրան չէի՞ն ստուգի, չէի՞ն ձերբա­կա­լի, Բաբա­յա­նը պատասխա­նել է. «Կարծում եմ՝ ոչ»: Բաբա­յա­նի այդ պնդումնե­րը ոչ ոք չի հերքել:

Ոչ ոք հստակ չի պատասխա­նել հարցին, թե Պաշտպա­նության բանա­կի գործող հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նի անունն ինչպե՞ս, ի՞նչ հանգա­մանքնե­րում ու ու՞մ միջոնդությամբ է հանվել «ձերբա­կալման ենթա­կա անձանց» ցուցա­կից, եւ նա տեղա­փոխվել է Հայաստան: Պարզ չէ նաեւ, թե ինչու՞ ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յացրած ցուցա­կում չընդգրկված՝ նախկին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը եւ Ազգա­յին ժողո­վի գործող նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը նույնպես ձերբա­կալվել են, ինչպես նաեւ՝ ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Լեւոն Մնա­ցա­կանյա­նը կամ ինչու՞ Ռուբեն Վարդանյա­նի հետ ձերբա­կալվել է նաեւ ՊԲ հրա­մա­նա­տա­րի նախկին տեղա­կալ Դավիթ Մանուկյա­նը:

Եթե Եվլա­խի եւ հաջորդ օրվա՝ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայրի, բանակցություննե­րում Դավիթ Մելքումյա­նը եւ Սերգեյ Մարտի­րոսյանն Արցա­խի իշխա­նության անունից ադրբե­ջա­նա­կան կողմին հավաստիացրել են, որ «ձերբա­կա­լության ենթա­կա անձինք» կմնան Ստե­փա­նա­կերտում՝ մինչեւ խաղաղ բնակչությունն անվտանգ կտե­ղա­փոխվի Հայաստան, ապա նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյանն ինչու՞ է փորձել ինքնուրույն հատել Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տը:

Վարկա­ծը, որ նա այդ օրե­րին գտնվել է Մարտա­կերտի շրջա­նի Քոլա­տակ գյուղում եւ նրա հետ կապվել չի հաջողվել, քննություն չի բռնում, որովհե­տեւ սեպտեմբե­րի 21‑ի օրվա երկրորդ կեսին ինչպես Քոլա­տա­կի, այնպես էլ հարա­կից բոլոր գյուղե­րի խաղաղ բնակչությունը եւ աշխարհա­զո­րա­յիննե­րը կամ արդեն գտնվել են Ստե­փա­նա­կերտում, կամ՝ օդա­նա­վա­կա­յա­նի տարածքում: Ընդ որում, մեկօրյա ռազմա­կան գործո­ղություննե­րի հետեւանքով կտրված է եղել թե կապը, թե՝ էլեկտրա­մա­տա­կա­րա­րումը, իսկ հաջորդ օրե­րին դեպի Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհն արդեն անցել է ադրբե­ջա­նա­կան կողմի վերահսկո­ղությա­նը: Այդ պայմաննե­րում Ռուբեն Վարդանյա­նը չէր կարող Քոլա­տա­կից անվտանգ հասնել Ստե­փա­նա­կերտ, նրան կձերբա­կա­լեին հենց տեղում:

Փաստա­ցի սեպտեմբե­րի 25-ից հետո Արցա­խի պետա­կան ոչ մի կառույց այլեւս չի գործել՝ բացա­ռությամբ արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի ծառա­յության, որ իրա­կանցրել է զոհվածնե­րի մարմիննե­րի տարհա­նում: Իհարկե՝ ադրբե­ջա­նա­կան կողմի համա­ձայնությամբ, առանձին դեպքե­րում՝ հակա­ռա­կորդի համա­պա­տասխան ստո­րա­բա­ժա­նումնե­րի հետ համա­գործակցությամբ: Պետա­կան կառա­վարման համա­կարգի կաթվա­ծի պայմաննե­րում պետա­կան պաշտոնյա­նե­րից եւ համայնքի ղեկա­վարնե­րից շատե­րը, ինչպես նաեւ առա­ձին գործա­րարներ կարո­ղա­ցել են հոգալ շարժա­կան գույքը Հայաստան տեղա­փո­խե­լու հարցե­րը:

Բռնա­տե­ղա­հա­նությա­նը հաջորդած առա­ջին ամիսնե­րին այդ թեման ամե­նա­տա­րածվածն էր: Ակա­նա­տեսնե­րը բազմա­թիվ վկա­յություններ են տվել Արցա­խում հայտնի մի շարք անձանց մասին, որ Հայաստան են տեղա­փո­խել իրենց պահեստնե­րում եւ խանութնե­րում առկա ապրանքնե­րը, տրանսպորտա­յին միջոցնե­րը, այդ թվում՝ գյուղատնտե­սա­կան եւ շինա­րա­րա­կան տեխնի­կա: Ըստ որոշ աղբյուրնե­րի, պետա­կան միջոցնե­րով ձեռք բերված գյուղտեխնի­կա­յի զգա­լի մասը նույնիսկ տեղա­փոխվել է Ռուսաստա­նի հարավ՝ Ստավրո­պո­լի եւ Կրասնո­դա­րի երկրա­մաս, որտեղ նախկին պաշտոնյա­ներն ունեն վարձա­կա­լած հողա­հանդակներ: Ե՞բր եւ ի՞նչ հիմունքնե­րով են Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րը գյուղատնտե­սա­կան ձեռնարկություններ հիմնադրել ՌԴ տարածքում, ու՞մ ենթա­կա­յությամբ են գործում՝ Արցա­խի բռնա­տե­ղա­հա­նության «փակ թղթա­պա­նակնե­րից» մեկն էլ դա է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ