28.7 C
Yerevan

Ի՞նչ Կարե­լի Է Անել, Իսկ Ինչ‘ Ոչ

5,5 միլիո­նա­նոց երկրում Ֆինլանդիան ապա­հո­վեց 280․000֊անոց զինված ուժեր և ռազմա­կան պատրաստություն անցած 900.000 պահեստա­զո­րա­յիններ։ Ֆինլանդիան իր համա­խառն ներքին արդյունքի 2 տոկո­սը ծախսում էր պաշտպա­նության վրա, որն ավե­լի բարձր էր, քան ՆԱՏՕ‑ի անդամնե­րի մեծ մասի­նը։

Սոսի Թաթիկյան

Մաս երրորդ

Ֆինլանդիա­յի չեզո­քությունը Սառը պատե­րազմի ընթացքում և դրա­նից հետո

Սառը պատե­րազմի ժամա­նակ Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ զգուշո­րեն փորձել է ՌԴ‑ի հետ պահպա­նել չեզո­քություն և կառուցո­ղա­կան երկկողմ տնտե­սա­կան հարա­բե­րություններ, որն էլ «ֆինլանդացման» քաղա­քա­կա­նության դրսև­ո­րումնե­րից էր։

Սառը պատե­րազմի ավարտից հետո Ֆինլանդիա­յի իշխա­նություննե­րը սկսե­ցին վարել երկա­կի անվտանգա­յին ռազմա­վա­րություն. մի կողմից նրանք պահպա­նում էին Ռուսաստա­նի հետ լավ հարա­բե­րություննե­րը, մյուս կողմից՝ ամրապնդում էին ազգա­յին պաշտպա­նությունը։ Ֆինլանդիան հաջո­ղությամբ զարգացրեց տարածքա­յին ինքնա­պաշտպա­նության հայե­ցա­կարգը՝ որպես չեզո­քության քաղա­քա­կա­նության բաղադրիչ։ Եթե Արև­ելյան Եվրո­պա­յում հիմնա­կա­նում հիմնվում էին ԱՄՆ‑ի կողմից պաշտպա­նություն ստա­նա­լու ակնկա­լի­քի վրա, ապա Ֆինլանդիան հենվում էր ինքնա­պաշտպա­նության և քաղա­քա­ցիա­կան պաշտպա­նության հայե­ցա­կարգե­րի վրա։ 5,5 միլիո­նա­նոց երկրում Ֆինլանդիան ապա­հո­վեց 280․000֊անոց զինված ուժեր և ռազմա­կան պատրաստություն անցած 900.000 պահեստա­զո­րա­յիններ։ Ֆինլանդիան իր համա­խառն ներքին արդյունքի 2 տոկո­սը ծախսում էր պաշտպա­նության վրա, որն ավե­լի բարձր էր, քան ՆԱՏՕ‑ի անդամնե­րի մեծ մասի­նը։

Ֆինլանդիան ԵՄ-ին միա­ցավ 1995-ին, իսկ 2009-ին Շվե­դիա­յի, Նորվե­գիա­յի, Դանիա­յի ու Իսլանդիա­յի հետ միա­սին միա­ցավ Հյուսի­սա­յին պաշտպա­նության համա­գործակցությա­նը։  Ֆինլանդիան աստի­ճա­նա­բար, սակայն հետև­ո­ղա­կա­նո­րեն ինտեգրվեց արևմտյան անվտանգա­յին և պաշտպա­նա­կան համա­կարգի մեջ՝ սկանդի­նավյան և բալթյան երկրնե­րի հետ ակտիվ համա­գործակցության և ՆԱՏՕ ԳՀԽ֊ի ու ԵՄ֊յան Անվտանգության և պաշտպա­նության ընդհա­նուր քաղա­քա­կա­նության մեխա­նիզմնե­րի միջո­ցով։

Ռուսաստա­նը չհա­կադրվեց ԵՄ֊ին Ֆինլանդիա­յի անդա­մակցությա­նը, միա­ժա­մա­նակ փորձե­լով բալթյան տարա­ծաշրջա­նում պահպա­նել իր ազդե­ցությունը։ Ռուսաստա­նի մարտա­վա­րությունն էր պաշտո­նա­կան հռե­տո­րա­բա­նության մակարդա­կում խոսել դրա­կան հարև­ա­նության և բարի դրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րի մասին, սակայն դրանց լուսանցքնե­րում Ֆինլանդիա­յին հասկացնել, որ այդ հարա­բե­րություննե­րը պահպա­նե­լու համար Ֆինլանդիան պետք է իրեն պահի «պատասխա­նա­տու», այսինքն չվնա­սի Ռուսաստա­նի շահե­րը։ ՌԴ‑ի կողմից հիբրի­դա­յին մեթոդնե­րի կիրա­ռումը սկսվել է դեռևս խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նից, սակայն տերմի­նը գոյություն չուներ, կոչվում էին «ակտիվ միջոցներ», որոնք ներա­ռում էին ապա­տե­ղե­կատվությունը և Արևմուտքում այն տարա­ծող կազմա­կերպություննե­րի ստեղծումը։ Ժամա­նա­կի հետ այդ քաղա­քա­կա­նությունն ու դրա գործի­քա­կազմն առա­վել հարստա­ցավ։

Ավանդա­բար, ֆին քաղա­քա­կան գործիչնե­րը Ռուսաստա­նի մասին չէին խոսում որպես անվտանգա­յին սպառնա­լիք, դա որպես թեմա տաբու էր։ Այնուա­մե­նայնիվ, Ֆինլանդիան վերջին երեք տասնամյա­կում աչա­լուրջ հետև­ում էր Ռուսաստա­նի քայլե­րին և չէր բացա­ռում Ռուսաստա­նի՝ անվտանգության սպառնա­լիք դառնա­լու դեպքում ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու պահեստա­յին տարբե­րա­կը։

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ