14.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Բաքվի եւ Ստե­փա­նա­կերտի միջև ի՞նչ պայմա­նա­վորվա­ծություններ են ձեռք բերվել 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի  20–21‑ի «բանակցություննե­րում»՝ ոչ ոք չի հրա­պա­րա­կել: Կայուն տպա­վո­րություն է, որ Ադրբե­ջա­նը ներկա­յացրել է ոչ միայն ռազմա­կան, այլեւ քաղա­քա­կան անվե­րա­պահ կապի­տուլյա­ցիա­յի պահանջ, որը Սամվել Շահրա­մանյա­նի եւ ԼՂՀ նախկին երեք նախա­գահնե­րի կողմից միանշա­նա­կո­րեն ընդունվել է:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 73

Արցա­խի իշխա­նության վերջին ներկա­յա­ցուցիչնե­րը Ստե­փա­նա­կերտից Երեւան են հասել 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի  3‑ին: Ըստ հավաստի տեղե­կություննե­րի, նրանք Ստե­փա­նա­կերտից ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբին պատկա­նող ուղղա­թի­ռով հասել են մինչեւ Սիսիան: Ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի ուղղա­թի­ռը Սիսիան է հասցրել Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նին եւ Պաշտպա­նության բանա­կի՝ այդ պահի դրությամբ արդեն նախկին հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նին, ինչպես նաեւ Սամվել Շահրա­մանյա­նի թիկնա­զո­րի երկու անդա­մի:

Արցա­խի ուժա­յին կառույցնե­րի մյուս ղեկա­վարնե­րը՝ ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նը եւ ԱԱԾ վերջին տնօ­րեն Արա­րատ Մելքումյա­նը նույն օրը Հայաստան են տեղա­փոխվել ցամա­քա­յին ճանա­պարհով՝ հատե­լով Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տը:

Վստա­հե­լի աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյա­նը, որ մինչեւ Ադրբե­ջա­նի կողմից ահա­բեկչա­կան պատե­րազմի սանձա­զերծումը Լեռնա­յին Ղարա­բա­ղի միակ նախկին պաշտոնյան էր, ում ռուսա­կան զորա­խումբը թույլատրել էր վարել ռուսա­կան պետհա­մա­րա­նիշնե­րով անձնա­կան օգտա­գործման մեքե­նա, փորձել է ապաստա­նել Ասկե­րան քաղա­քի իր սեփա­կան առանձնա­տա­նը:

Այդ օրե­րին հայաստանյան մամուլը տարա­ծել է Վիտա­լի Բալա­սանյա­նի հայտա­րա­րությունը, որ Արցա­խից հեռա­նա­լու ոչ մի մտադրություն չունի, գտնվում է Ասկե­րա­նի իր հայրա­կան տանը եւ մտադրված է մնա­ցած ամբողջ կյանքն ապրել Լեռնա­յին Ղարա­բա­ղում: Հայաստանյան մամուլը նույն օրե­րին վարկած էր տարա­ծել, որ ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղության զորա­մա­սի հրա­մա­նա­տար, Արցա­խի հերոս Կարեն Ջալավյա­նը նույնպես Լեռնա­յին Ղարա­բա­ղը լքե­լու մտադրություն չունի եւ «շարունա­կում է զինված դիմադրությունը»:

Իրա­զեկ շրջա­նակնե­րի ասե­լով՝ Վիտա­լի Բալա­սանյա­նը սեպտեմբե­րի վերջին Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի կողմից Ասկե­րա­նի իր առանձնա­տա­նը, որտեղ նա միայնակ էր, ձերբա­կալվել  եւ տեղա­փո­խել է Եվլախ: Վիտա­լի Բալա­սանյա­նը մեկ օր անց տեղա­փոխվել է Հակա­րիի անցա­կետ, որտեղ նրան, ինչպես իրա­զեկ աղբյուրներն են վկա­յում, ավտո­մե­քե­նա­յից իջեցրել են եւ թույլատրել, որ հետիոտն անցնի ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տը եւ անցնի Հայաստան:

Պաշտպա­նության բանա­կի հյուսի­սա­յին ուղղության զորա­մա­սի հրա­մա­նա­տար Կարեն Ջիլավյա­նը Հակա­րիի անցա­կե­տը հատել է ավե­լի վաղ՝ առանց ադրբե­ջա­նա­կան կողմից որեւէ խոչընդո­տի: Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ՝ գնդա­պետ Կարեն Ջալավյա­նը սեպտեմբե­րի 30-ին առողջա­կան խնդիրներ ունե­նա­լու հանգա­մանքով ներկա­յա­ցել է Գորի­սի բուժհաստա­տություն, որտեղ նրան հիպերտո­նիկ կրի­զի հաղթա­հարման նպա­տա­կով ցուցա­բերվել է անհրա­ժեշտ օգնություն:

Թե ու՞մ եւ ինչու՞ էր պետք, որպեսզի «մահա­պարտ հերո­սի» կերպար վերագրվի Վիտա­լի Բալա­սանյա­նին եւ Կարեն Ջալավյա­նին՝ առ այսօր մնում է տեղե­կատվա-քարոզչա­կան գաղտնիք: Իրո­ղություն է, որ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի  25-ից մինչեւ հոկտեմբե­րի  3‑ը Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան անցա­կե­տը հատել են ԼՂՀ Պաշտպա­նության բանա­կի տասնյակ բարձրաստի­ճան սպա­ներ, ինչպես նաեւ նախկի­նում Արցա­խի ուժա­յին կառույցնե­րի մի քանի ղեկա­վարներ:

Այդ հարցում Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյանն, ըստ երեւույթին, կարո­ղա­ցել է Ադրբե­ջա­նի համա­պա­տասխան կառույցնե­րի հետ հասնել սկզբունքա­յին պայմա­նա­վորվա­ծության:

 Ստե­փա­նա­կերտի որոշ աղբյուրներ վկա­յում են, որ Սամվել Շահրա­մանյա­նի հետ այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րը ձեռք են բերվել շնորհիվ նրա, որ ադրբե­ջա­նա­կան կողմից բանագնաց է հանդի­սա­ցել ՌԴ ՊԱԿ‑ի բարձրա­գույն դպրո­ցում նրա հետ միա­ժա­մա­նակ վերա­պատրաստում անցած ադրբե­ջանցի մի բարձրաստի­ճան հակա­հե­տա­խույզ, որի ինքնությունը, ցավոք, մնում է չբա­ցա­հայտված:

Բաքվի եւ Ստե­փա­նա­կերտի միջև ի՞նչ պայմա­նա­վորվա­ծություններ են ձեռք բերվել 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի  20–21‑ի «բանակցություննե­րում»՝ ոչ ոք չի հրա­պա­րա­կել: Կայուն տպա­վո­րություն է, որ Ադրբե­ջա­նը ներկա­յացրել է ոչ միայն ռազմա­կան, այլեւ քաղա­քա­կան անվե­րա­պահ կապի­տուլյա­ցիա­յի պահանջ, որը Սամվել Շահրա­մանյա­նի եւ ԼՂՀ նախկին երեք նախա­գահնե­րի կողմից միանշա­նա­կո­րեն ընդունվել է: Գաղտնիք է մնում հարցը, թե մինչ այդ հնա­րա­վոր չէ՞ր նույն պահանջներն ընդունել եւ խուսա­փել ավե­լի քան հինգ հարյուր նոր զոհե­րից:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ