14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Գաղտնիք է մնում, թե Արցա­խի քաղա­քա­կան ուժե­րը ներկա­յումս ի՞նչ դիրքա­վո­րում ունեն: Նրանք միասնա­բար աջակցե­լու են երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ բաժանվե­լու են երկու կամ երեք թիմե­րի:

Վահրամ Աթա­նեսյան

Գաղտնիք Մեր Ղարա­բա­ղի Խոսքը

« Մեր Ուղին» այսպի­սով եզրա­փա­կում է Վահրամ Աթա­նեսյա­նի «Գաղտնիք Ղարա­բա­ղի» շարքը: Հանձնա­ռու չենք պնդե­լու, թե հեղի­նա­կին հաջողվել է տեսնել, առա­վել եւս՝ իմա­նալ բոլոր գաղտնիքնե­րը եւ, մանա­վանդ, հիմնո­վին բացա­հայտել դրանց պատճա­ռա-հետեւանքա­յին կապե­րը: Նման աշխա­տանքը կպա­հանջի տեւա­կան ժամա­նակ, մեծ ջանքեր եւ, իհարկե, տեղե­կություննե­րի հասա­նե­լի աղբյուրներ:

Մեր հեղի­նա­կը հատկա­պես վերջի­նից զրկված է, քանի որ բռնա­տե­ղա­հա­նության օրե­րին Ստե­փա­նա­կերտում արխիվնե­րը ոչնչացվել են, չեն գործում նախա­գա­հի, Ազգա­յին ժողո­վի, արտա­քին գործե­րի նախա­րա­րության կայքե­րը, իսկ իրա­դարձություննե­րի դերա­կա­տար կուսակցություննե­րը, որպես կանոն, իրենց փաստաթղթե­րը պահում են «յոթ կողպե­քի» տակ:

Մենք, այդուհանդերձ, կարծում ենք, որ փաստե­րի նշագրումն իսկ կարեւոր է. հետա­գա­յի ուսումնա­սի­րո­ղը կարող է հիմք ընդունել մեր «բացա­հայտած գաղտնիքնե­րը» եւ դրանց հիման վրա խորա­նալ արխիվնե­րում, բացա­հայտել փաստեր եւ հանգա­մանքներ, որ կամ կհաստա­տեն մեր հեղի­նա­կի տեսա­կետնե­րը, կամ՝ կհերքեն: Երկու դեպքում էլ դա օգտա­կար կլի­նի թե Արցա­խին, թե Հայաստա­նին, թե Սփյուռքին մանա­վանդ, որտեղ վերջին ավե­լի քան երեք տասնամյակնե­րի մեր պատմության հանդեպ վերա­բերմունքն առա­վե­լա­պես զգա­յա­կան է:

Մեր Ուղին

Մաս 75

Մայի­սի 21-ին Արցա­խի Ազգա­յին ժողո­վը գումա­րել է նիստ, որին, ինչպես մամուլի հրա­պա­րա­կումնե­րից ենք տեղե­կա­նում, մասնակցել են բոլոր խմբակցություննե­րը: Ներկա է գտնվել 28 պատգա­մա­վոր, օրա­կարգում եղել է մեկ՝ ԱԺ նախա­գա­հի ընտրության, հարցը: Այդ առթիվ ոչ Արցա­խի տեղե­կատվա­կան շտա­բը, ոչ խորհրդա­րա­նի մամուլի ծառա­յությունը պաշտո­նա­կան տեղե­կություն չեն տարա­ծել: Մամուլը փոխանցում է, որ քվեարկությունը եղել է միա­ձայն, Ազգա­յին ժողո­վի նախա­գահ է ընտրվել «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքի ներկա­յա­ցուցիչ Աշոտ Դանիելյա­նը:

Ուշագրավ է, որ այդ ընտրության կապակցությամբ Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը վերա­բերմունք չի արտա­հայտել, խորհրդա­րա­նի նորընտիր նախա­գա­հին չի շնորհա­վո­րել: Արձա­գանքներ չկան նաեւ Աբխա­զիա­յից, Հարա­վա­յին Օսե­թիա­յից եւ Մերձդնեստրից՝ հետխորհրդա­յին տարածքի չճա­նաչված պետություննե­րից, որոնց հետ Արցա­խը տասնամյակներ շարունակ պահպա­նել է ջերմ հարա­բե­րություններ:

Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի ընտրության մասին մամուլը հայտնել է հաջորդ օրը: Ինչո՞վ է պայմա­նա­վորված գաղտնա­պա­հությունը՝ կարե­լի է միայն ենթադրել. մայի­սի 21-ին Երեւա­նում է գտնվել Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վը:

 Եթե նույն օրը տեղե­կություն տարածվեր, որ Արցա­խի խորհրդա­րա­նա­կաննե­րը նոր ղեկա­վար են ընտրել, ապա տպա­վո­րություն կստեղծվեր, որ Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի երեւանյան այցը դրան նպաստել է: Մոսկվա­յի համար նման ընկա­լումն, անշուշտ, նպա­տա­կա­հարմար չէ, Բաքուն կարող է դժգո­հել, որ Ռուսաստա­նը «շարունա­կում է աջակցել Ղարա­բա­ղի սեպա­րա­տիստնե­րին»:

Երեւանյան մի շարք լրատվա­մի­ջոցներ, սակայն, հղում անե­լով «վստա­հե­լի աղբյուրնե­րի», պնդում են, որ Լավրո­վը Հայաստա­նի իշխա­նություննե­րին «պարտադրել է, որպեսզի Արցա­խի պետա­կան ինստի­տուտնե­րի հանդեպ հակա­քա­րոզչությա­նը վերջ տան»: Ի՞նչ աղբյուրնե­րից է քաղված այս տեղե­կությունը՝ հայտնի չէ: Պարզ է, սակայն, որ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վը եւ Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը գործում են համա­խո­հությամբ: Ըստ տեղե­կություննե­րի, մոտա­կա օրե­րին Ազգա­յին ժողովն Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում կվե­րընտրի Սամվել Շահրա­մանյա­նին:

Ի՞նչ նպա­տակ է հետապնդում քաղա­քա­կան այդ գործընթա­ցը: Դատե­լով տեղե­կատվությունից՝ Արցա­խի նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի լիա­զո­րություննե­րի երկա­րաձգումը պայմա­նա­վորված է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցի հնա­րա­վոր վերարծարծմամբ: Ստե­փա­նա­կերտը հրա­պա­րա­կա­յին քննա­դա­տության է ենթարկվել Նիկոլ Փաշինյա­նին, երբ նա ասել է, որ Հայաստա­նում նոր ղարա­բաղյան շարժում չի լինե­լու:

Այս իրա­վի­ճա­կում բավա­կան կարեւոր է, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի ընտրությա­նը մասնակցել է նաեւ «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը, որ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 9‑ին Սամվել Շահրա­մանյա­նը ընտրությունը բոյկո­տել է եւ անցած ավե­լի քան մեկուկես տարում Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րին չի միա­ցել:

«Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբա­յա­նը Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին մասնակցության հայտ է ներկա­յացրել: Նա նախկի­նում երկու անգամ այդ ճանա­պարհն անցել է, բայց հինգ տոկո­սի շեմը չի հաղթա­հա­րել: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակնե­րում համա­րում են, որ Բաբա­յա­նը «Նիկոլ Փաշինյա­նից հեռա­վո­րություն պահե­լու խնդիր ունի»:

Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի ընտրությունը, որին կհե­տեւի Սամվել Շահրա­մանյա­նին նոր լիա­զո­րություննե­րով օժտե­լու որո­շումը, քաղա­քա­կան որո­շա­կի կոնսո­լի­դա­ցիան տեղի են ունե­նում Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին նախա­պատրաստվե­լու տրա­մա­բա­նությամբ:

Գաղտնիք է մնում, թե Արցա­խի քաղա­քա­կան ուժե­րը ներկա­յումս ի՞նչ դիրքա­վո­րում ունեն: Նրանք միասնա­բար աջակցե­լու են երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ բաժանվե­լու են երկու կամ երեք թիմե­րի:

 Պարզ չէ, թե ո՞ր թեւում է լինե­լու ՀՅԴ Արցա­խի կառույցը: Եթե Դաշնակցությունը որո­շի, որ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի է գնում առանձին, ապա Արցա­խի դաշնակցա­կաննե­րը սատա­րե­լու՞ են Հայաստա­նի կուսա­կիցնե­րին, թե՞ աջակցե­լու են Ռոբերտ Քոչարյա­նին կամ Սերժ Սարգսյա­նին: Պետա­կա­նության կորստից հետո Արցախն այլեւս ինքնուրույն դերա­կա­տար չէ: Ի՞նչ դեր է նրան վերա­պահված Հայաստա­նում: Սա արդեն գաղտնիք չի մնա. Ընտրություննե­րը կբա­ցա­հայտեն արցախյան ողբերգության մոտի­վա­ցիան եւ հիմնա­կան դերա­կա­տարնե­րին: Ժամա­նա­կը հեռու չէ:

Վերջ

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ