16.2 C
Yerevan

Թրամփի Համբե­րությունը Սպառվում Է

Պուտինն ու Սերգեյ Լավրո­վը նոր պահանջներ են ներկա­յացրել, այդ թվում՝ Ղրի­մի ճանա­չումը որպես Ռուսաստա­նի մաս և Ուկրաի­նա­յի հրա­ժա­րումը այն տարածքնե­րից, որոնք անգամ չեն գտնվում ռուսա­կան վերահսկո­ղության տակ։ ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄաքՖո­լը սա բնութագրում է որպես «թունա­վոր հաբ»՝որի նպա­տա­կը մեղքը Կիևի վրա  բարդելն է՝ խաղա­ղության բանակցություննե­րի ձախողման դեպքում։

Հրայր Թամրազյան

Թրամփը Պուտի­նին վերջնա­ժամկետ է ներկա­յացնում․ երկու շաբաթ՝ խաղա­ղության կամ հետև­անքնե­րի համար

ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը հայտա­րա­րել է, որ առա­ջի­կա երկու շաբաթնե­րի ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը իսկա­պես ցանկա­նում է խաղա­ղություն, թե պարզա­պես ձգում է ժամա­նա­կը։

«Չեմ կարող հիմա ասել, բայց մոտ երկու շաբա­թից կիմա­նաք՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ այդպես է, մեր արձա­գանքը կլի­նի միանգա­մայն այլ», – ընդգծել է Թրամփը Սպի­տակ տանը լրագրողնե­րի հետ զրույցում։

Այս հայտա­րա­րությունը հնչեց այն պահին, երբ Ռուսաստա­նը կրկին զանգվա­ծա­յին հարձա­կումներ էր իրա­կա­նացնում Ուկրաի­նա­յի վրա։ Վերջին օրե­րի հրթի­ռա­յին և անօ­դա­չու հարձա­կումնե­րի հետև­անքով Կիև­ում զոհվել է առնվազն 13 մարդ, տասնյակնե­րը՝ վիրա­վորվել։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ‑ը դեռ չի կիրա­ռել նոր պատժա­մի­ջոցներ՝ չցանկա­նա­լով խափա­նել բանակցա­յին գործընթա­ցը, սակայն միա­ժա­մա­նակ զգուշացրել է՝ «եթե պարզվի, որ Մոսկվան անկեղծ չէ, մենք կգործենք այլ կերպ»։

Միևնույն ժամա­նակ Գերմա­նիա­յի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտա­րա­րել է, որ Բեռլի­նը ֆինանսա­վո­րե­լու է Ուկրաի­նա­յում հեռա­հար հրթիռնե­րի արտադրությունը։ Կրեմլը արձա­գանքել է՝ դա վտանգում է խաղաղ բանակցություննե­րի հեռանկա­րը։

Պուտինն ու Սերգեյ Լավրո­վը նոր պահանջներ ներկա­յացրել, այդ թվում՝ Ղրի­մի ճանա­չումը որպես Ռուսաստա­նի մաս և Ուկրաի­նա­յի հրա­ժա­րումը այն տարածքնե­րից, որոնք անգամ չեն գտնվում ռուսա­կան վերահսկո­ղության տակ։

ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄաքՖո­լը սա բնութագրում է որպես «թունա­վոր հաբ»՝որի նպա­տա­կը մեղքը Կիևի վրա  բարդելն է՝ խաղա­ղության բանակցություննե­րի ձախողման դեպքում։

Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկին հայտա­րա­րել է, որ Մոսկվան միտումնա­վոր ձգձգում է գործընթա­ցը՝ չներկա­յացնե­լով Ստամբուլի բանակցություննե­րից հետո խոստացված հուշա­գի­րը։ Դմիտրի Պեսկո­վը պնդում է, որ փաստա­թուղթը «վերջնա­կան մշակման փուլում» է։

Թրամփը շարունա­կում է ճնշում գործադրել՝ ընդգծե­լով, որ երկու շաբա­թից կորոշվի՝ կա՞ իրա­կան խաղա­ղության հնա­րա­վո­րություն, թե՞ ժամա­նակն է վերա­նա­յել ԱՄՆ‑ի  մոտե­ցումը։

Աղբյուրը՝ Հրայր Թամրազյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=9856671454380150&id=100001121816083&mibextid=wwXIfr&rdid=ciSmJTro6it58LMa#

Առնչվող Հոդվածներ