28.7 C
Yerevan

Եկե­ղե­ցի-Պետություն Հակադրությունը Կործա­նա­րար Է

Պետությունը թուլա­նում է, երբ իր ներքին ինստի­տուտնե­րը կազմա­լուծվում են, միմյանց նկատմամբ նրանց վերա­բերմունքին ակա­նա­տես քաղա­քա­ցին դադա­րում է հավա­տալ թե աշխարհիկ, թե հոգև­որ իշխա­նություննե­րին…

Անա­հիտ Ադամյան

Թե աշխարհիկ, թե հոգև­որ իշխա­նություննե­րը երբեք որևէ երկրում ու որևէ ժամա­նա­կում անթե­րի չեն եղել: Պատմությունը բազում օրի­նակներ ունի երկրի ներսում եկե­ղե­ցի-իշխա­նություն պատե­րազմի՝ տարբեր պատճա­ռե­րով: Պարտվո­ղը միշտ եղել է պետությունը:

Մեզ այսօր պետք է ոչ թե հոգև­ո­րա­կաննե­րի հոռի բարքե­րի մեկնա­բա­նություն, այլ՝ պատճառնե­րի վերա­ցում: Երբ եկե­ղե­ցին ու եկե­ղե­ցա­կաննե­րը մտնում են քաղա­քա­կա­նություն՝ ինքնին հարվա­ծի տակ են դնում իրենց: Դա վերա­բե­րում է ոչ միայն հայտնի սառեցվա­ծին, որ վաղուց պետք է ինքնա­կամ հրա­ժարվեր հոգև­որ ծառա­յությունից, իսկ եթե ոչ՝ կարգա­լույծ արվեր, բայց շարունա­կում է վարկա­բե­կել սքեմն ու խաչը՝ իր անհե­թեթ գործո­ղություննե­րով:

Պետության կառա­վարման համա­կարգում եկե­ղե­ցին իր տարածքն ու կոնկրետ գործն ունի, որ զուգա­հեռ է քաղա­քա­կա­նությա­նը: ԶՈՒԳԱՀԵՌ, բայց ոչ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ: Երբ հոգև­որ ու աշխարհիկ իշխա­նություննե­րը՝ իրենց կարև­ո­րա­գույն գործառնություննե­րը ու պարտա­կա­նություննե­րը թողած, պատե­րազմում են միմյանց դեմ, հարվա­ծի տակ է հայտնվում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ՔԱՂԱՔԱՑԻՆ: Պետությունը թուլա­նում է, երբ իր ներքին ինստի­տուտնե­րը կազմա­լուծվում են, միմյանց նկատմամբ նրանց վերա­բերմունքին ակա­նա­տես քաղա­քա­ցին դադա­րում է հավա­տալ թե աշխարհիկ, թե հոգև­որ իշխա­նություննե­րին…

Հ.Գ.

Սողո­մոն իմաստուն պետք չէ լինել՝ հասկա­նա­լու, որ եկե­ղե­ցի-պետություն հակադրությունը հիբրի­դա­յին պատե­րազմի մաս է, որից շահո­ղը լինե­լու է ընդհանրա­կան ու շատ կոնկրետ թշնա­մին: Ընդհանրա­կա­նի նպա­տա­կը Հայաստա­նի ինքնիշխա­նության վերա­ցումն է, կոնկրե­տի­նը՝ հայկա­կա­կա­նության վերա­ցումը: Նրանք համա­տեղ պայքա­րում են մեր ԻՆՔՆՈՒԹՅԱՆ դեմ, իսկ մեզնից ոմանք /գիտակցելով, թե չգիտակցելով/ աջակցում են Հայաստա­նի պետա­կա­նության և տարա­ծաշրջա­նում հայկա­կա­նության հիմքե­րի աղա­վաղմա­նը, իմա՝ հետա­գա­յում բնաջնջմա­նը: Ե՞րբ ենք դադա­րե­լու մենք մեզ ոչնչացնե­լը, քի՞չ թշնա­մի­ներ ունենք, որ մենք մեր թշնա­մին ենք դարձել… Պետության և եկե­ղե­ցու միասնա­կա­նությունն է մեր ուժի բանաձևը…

Աղբյուրը՝ Անա­հիտ Ադամյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/p/19oLXyguSp/

Առնչվող Հոդվածներ