16.2 C
Yerevan

Իլհամ Ալիեւի Ֆիասկոն

Այս համա­տեքստում ԱՄՆ սենա­տոր Դեյնսի Բաքու այցն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ածանցված է Թրամփ-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցից, որից հետո Միացյալ Նահանգնե­րը մեղմացրել է Սիրիա­յի դեմ պատժա­մի­ջոցնե­րը: Կարեւոր է, որ Իսրա­յե­լի միջո­ցով ԱՄՆ հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնման ալիեւյան նախա­գիծն այդպես էլ գործնա­կան դրսեւո­րումներ չստա­ցավ:

Վահրամ Աթա­նեսյան

Մայի­սի 29-ին Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ Սենա­տի արտա­քին գործե­րի կոմի­տեի անդամ, Մոնտա­նա նահանգից սենա­տոր Սթիվ Դեյնսին: Այդ մասին հայտա­նում է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը: Ավե­լի վաղ Բաքվում Միացյալ Նահանգնե­րի դեսպա­նա­տունը սոցիա­լա­կան X հարթա­կում անոնսա­վո­րել է, որ սենա­տոր Դեյնսը Բաքվում կհանդի­պի նախա­գահ Ալիեւին, արտգործնա­խա­րար Բայրա­մո­վին, էկո­նո­մի­կա­յի նախա­րար Ջաբա­րո­վին, որպեսզի քննարկի «ԱՄՆ-Ադրբե­ջան տնտե­սա­կան համա­գործակցության, ինչպես նաեւ տարա­ծաշրջա­նում խաղա­ղության եւ անվտանգության հարցե­րը»:

Ուշագրավ է, որ սենա­տոր Դեյնսը Բաքու է ժամա­նել Լաչի­նում Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի ու Պակիստա­նի վարչա­պե­տի հանդիպման հաջորդ օրը: Չնա­յած արտա­քին քարոզչա­կան փաթե­թա­վորմա­նը, Էրդո­ղան-Ալիեւ-Շարիֆ հանդի­պումն Ադրբե­ջա­նի նախա­գա­հի համար վարկա­նի­շա­յին չափա­զանց լուրջ կորուստ էր:

Ընդա­մե­նը երեք շաբաթ առաջ Աղդա­մում քառա­սունչորսօրյա պատե­րազմի «հաղթա­նա­կը» բացա­ռա­պես ադրբե­ջա­նա­կան ժողովրդին, այսինքն՝ իրեն, վերագրող Իլհամ Ալիեւը մայի­սի 28-ին Լաչի­նում ստիպված էր խոստո­վա­նել, որ ռազմա­կան հաջո­ղության համար պարտա­կան է Թուրքիա­յի եւ Պակիստա­նի համա­կողմա­նի աջակցությա­նը:

Ալիեւի համար հատկա­պես նվաստա­ցուցիչ պիտի լինի Թուրքիա­յի նախա­գա­հի բնո­րո­շումը. «Ադրբե­ջա­նը մեր երկրա­մասն է, մեր աչքի լույսը»: Ընդ որում, այդ սահմա­նումն արվել է Ադրբե­ջա­նի դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության հռչակման տարե­լի­ցի օրը: Էրդո­ղա­նը փաստա­ցի հիշեցնում է, որ ԱԴՀ‑ն չէր հռչակվի, եթե նախօ­րեին Օսմանյան կայսրության զինված ուժե­րի էքսպե­դի­ցիոն կորպուսը Նուրի փաշա­յի հրա­մա­նա­տա­րությամբ չգրա­վեր Գյանջան:

Թուրքիա­յի նախա­գա­հի այս գնա­հա­տա­կաննե­րը ոչ միայն ներքին՝ ներադրբե­ջա­նա­կան, կարեւո­րություն ունեն, այլեւ՝ արտա­քին քաղա­քա­կան: Փաստա­ցի մայի­սի 28-ին Թուրքիա­յի նախա­գա­հը միջազգայնո­րեն բացա­հայտեց, որ Հարա­վա­յին Կովկա­սում պատե­րազմի եւ խաղա­ղության, կայունության եւ ապա­կա­յունության, համա­գործակցության եւ դիմա­կա­յության հարցե­րը ոչ թե Իլհամ Ալիեւի, այլ իր իրա­վա­սության հարցեր են:

Մայի­սի 10-ին Իլհամ Ալիեւն Աղդա­մում հայտա­րա­րել է, որ առանց Ադրբե­ջա­նի հնա­րա­վոր չէ հասնել Հարա­վա­յին Կովկա­սի եւ ավե­լի լայն աշխարհագրա­կան տարա­ծաշրջա­նի կարգա­վորման: Թուրքիա­յի նախա­գա­հը Լաչի­նից միջազգա­յին դերա­կա­տարնե­րին հստակ ուղերձ հղեց, որ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի երկրա­մաս է, եւ նրա «տեղա­պա­հը» չի կարող միջազգա­յին քաղա­քա­կա­նության դերա­կա­տար լինել:

Այս համա­տեքստում ԱՄՆ սենա­տոր Դեյնսի Բաքու այցն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ածանցված է Թրամփ-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցից, որից հետո Միացյալ Նահանգնե­րը մեղմացրել է Սիրիա­յի դեմ պատժա­մի­ջոցնե­րը: Կարեւոր է, որ Իսրա­յե­լի միջո­ցով ԱՄՆ հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնման ալիեւյան նախա­գիծն այդպես էլ գործնա­կան դրսեւո­րումներ չստա­ցավ:

Չնա­յած Բաքվում թուրք-իսրա­յե­լա­կան տեխնի­կա­կան բանակցություննե­րի կազմա­կերպմա­նը, Թուրքիան Սիրիա­յի հարցում Իսրա­յե­լի հետ հակա­սություննե­րը փորձում է կարգա­վո­րել Վաշինգտո­նի հետ, Ալիեւի միջնորդությունն Էրդո­ղա­նի կողմից մնում է չպա­հանջված:

Իհարկե, Ադրբե­ջանն իր էներգե­տիկ ռեսուրսնե­րով եւ կոմունի­կա­ցիոն հնա­րա­վո­րություննե­րով շարունա­կում է մնալ ուժա­յին կենտրոննե­րի ուշադրության կենտրո­նում: Բայց տարա­ծաշրջա­նա­յին առաջնորդ եւ պայմաններ թելադրող դառնա­լու՝ Իլհամ Ալիեւի հավակնություննե­րը, որքա­նով հասկացվում է, աջակցության չեն արժա­նա­նում: Դրա­նից չի հետեւում, թե Հարա­վա­յին Կովկա­սի, հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը միանշա­նա­կո­րեն մտնում է դրա­կան հուն, բայց իրա­վի­ճա­կի կառա­վա­րե­լիությունը, կարծես, որո­շա­կիո­րեն ամրապնդվում է:

Ըստ երեւույթին, Հարա­վա­յին Կովկա­սի ռուս-թուրքա­կան վերա­բա­ժանման մասին դիտարկումներն այնքան էլ հիմնա­վոր չեն: Էրդո­ղա­նին հաջողվել է ԱՄՆ‑ի եւ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րում ամրապնդել դիրքե­րը: Ալիեւի տարա­ծաշրջա­նա­յին առաջնորդության ֆիասկոն Թուրքիա­յի նոր դերա­կա­տա­րության հետեւանք է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբուրը՝tiv1.am https://tiv1.am/252180.html?fbclid=IwY2xjawKmj1tleHRuA2FlbQIxMQABHtfbWTK6yyjS3GR9cjmP9FgyFNwXnNTMGBmhI5xmbfDbkTkW1gDJh1WMnjVn_aem_SP3JijWlm49oA01URlLDgg

Առնչվող Հոդվածներ