16.2 C
Yerevan

Պուտի­նի Կորեա­կան Հիտլե­րը

Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը վաղուց անցել է պրագմա­տիզմի սահմա­նը և վերածվել է աշխարհա­քա­ղա­քա­կան սխալ հաշվարկի։ Պուտի­նը ոչ միայն վտանգի տակ է դնում Ասիա­յի կայունությունը, այլ նաև՝ ամբողջ աշխարհը։ Երբ մի բռնա­պետ կերակրում է մյուսին զենքով, ի վերջո այդ զենքը կարող է ուղղվել բոլո­րի դեմ՝ ներառյալ հենց իրեն։

Արա­յիկ Մկրտումյան

2022 թվա­կա­նից ի վեր, երբ Ռուսաստա­նը լայնա­ծա­վալ պատե­րազմ սկսեց Ուկրաի­նա­յի դեմ, Կրեմլը, երբեմն ակնհայտո­րեն, երբեմն՝ կուլի­սա­յին կերպով, վերա­կազմա­վո­րում է իր դաշնակցա­յին համա­կարգը։ Սակայն վերջին զարգա­ցումնե­րը վկա­յում են այն մասին, որ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը՝ հանուն պատե­րազմի դաշտում մի քանի հարյուր մետր շահե­լու, սկսել է կերակրել մի ուժի, որը կարող է վերածվել գլո­բալ աղե­տի՝ Հյուսի­սա­յին Կորեա­յի՝ աշխարհի ամե­նաթշնա­մա­կան, միլի­տա­րի­զացված և անկանխա­տե­սե­լի ռեժի­մին։

Մինի-Հիտլեր, որի ձեռքում միջուկա­յին տեխնո­լո­գիա կա

Կիմ Չեն Ընը՝ մի մարդ, որը իր ժողովրդին պահում է սովի, մոլե­ռանդ ազգայնա­կա­նության և ստա­լինյան վերահսկո­ղության պայմաննե­րում, այժմ ռուսա­կան զենքե­րի, տեխնո­լո­գիա­նե­րի և ռազմա­վա­րա­կան նյութե­րի հիմնա­կան շահա­ռուն է։ Ինչպես փաստում են ինչպես Հարա­վա­յին Կորեա­յի, այնպես էլ արևմտյան աղբյուրնե­րը, Հյուսի­սա­յին Կորեան Ռուսաստա­նի հետ համա­տեղ արտադրում է անօ­դա­չու թռչող սարքեր, ստա­նում է ռադիոէ­լեկտրո­նա­յին պայքա­րի համա­կարգեր, հակաօ­դա­յին պաշտպա­նության նորույթներ և ամե­նա­կարև­ո­րը՝ հրթիռնե­րի և հրթի­ռա­յին շարժիչնե­րի տեխնո­լո­գիա։

Բայց սա դեռ ամե­նը չէ։ Մարտին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր ՀՕՊ համա­կարգի փորձարկումը, իսկ ապրի­լին՝ իր աղջկա հետ միա­սին՝ մասնակցել է «Չխվե Հյոն» կործա­նիչ նավի փորձարկմա­նը, որտե­ղից արձակվել են նաև հիպերձայնա­յին թևա­վոր հրթիռներ։ ԿԺԴՀ‑ն պնդում է, որ դրանցից մեկը­ռուսա­կան արտադրության հարվա­ծա­յին «Ցիրկոն»-ի նման հրթիռ է։ Եթե այդ պնդումը հավաստի է, ապա Մոսկվան արդեն իսկ խախտել է միջազգա­յին անվտանգության ամե­նա­կարև­որ արգելքնե­րը։

Պաշտո­նա­կան Մոսկվան, հավա­նա­բար, հավա­տա­ցած է, թե կարող է վերահսկել Փհենյա­նին։ Չինաստանն էլ՝ լինե­լով Հյուսի­սա­յին Կորեա­յի ավանդա­կան հովա­նա­վոր, երբեմն ազդում է ռեժի­մի պահվածքի վրա։ Սակայն պատմությունն ու աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րը ցույց են տալիս՝ Կիմ Չեն Ընը ոչ ոքից վախե­նա­լու ոչինչ չունի։ Նա դուրս է եկել նույնիսկ Պեկի­նի ազդե­ցությունից, փորձարկել է միջուկա­յին զենքե­րը չինա­կան սահմա­նից մի քանի կիլո­մետր հեռա­վո­րության վրա՝ անտե­սե­լով չինա­կան զգուշա­ցումնե­րը։

Իսկ հիմա՝ զինված նոր տեխնո­լո­գիա­նե­րով, տնտե­սա­կան աջակցությամբ ու ռազմա­կան վստա­հությամբ, Կիմը մտնում է իր «մեսիա­կան» փուլը։ Նա իրեն տեսնում է որպես կորեա­կան ազգի առաջնորդ, ով մի օր միա­վո­րե­լու է Հյուսիսն ու Հարա­վը։ Իր ռազմա­վա­րության կենտրո­նում այլևս ոչ թե պաշտպա­նությունն է, այլ՝ նախա­ձեռնո­ղա­կան ռազմա­կա­նություն։ Իսկ ի՞նչ կլի­նի, եթե նա որո­շի փորձել իրա­կա­նացնել այդ «միա­վո­րումը»՝ ուժով։Կիմը հիմա իրեն առա­վել, քան վստահ է զգում։ Իր գերդաստա­նի մեկուսացված բռնա­պե­տա­կան ռեժիմն այժմ «նոր ընկեր» ունի՝ հանձինս Ռուսաստա­նի ու Կիմը, առնվազն ինքն իրեն կարող է համո­զել, որ իր բռնած ճանա­պարհը ճիշտ է ու եթե առաջ հյուսիսկո­րեա­կան առաջնորդը զբաղված էր միայն իր պետության բնակչությա­նը ֆիզի­կա­պես ու հոգե­բա­նո­րեն վերահսկե­լով, ապա հիմա ավե­լի լայն հնա­րա­վո­րությունն է ստա­նում՝ ամեն առումով։ Սա ցույց է տալիս, որ բռնա­պե­տությունն «աշխա­տում է»։ Կիմի ախորժա­կը գնա­լով մեծա­նում է, հնա­րա­վո­րություննե­րը՝ ևս։ Դեմոկրա­տա­կան աշխարհի թուլության պայմաննե­րում առա­վել նկա­տե­լի են աշխուժա­նում ավտո­րի­տար ռեժիմնե­րը և Կիմը այդ ամե­նի խորհրդանշա­կան հայե­լին է։ Էրդո­ղա­նի ու Լուկա­շենկո­յի պարա­գա­յում եթե գործ ունենք վեհության ու փառքի համար ինքնա­սի­րա­հարված լիդերնե­րի, ապա Փհենյա­նում մի փոքրիկ Հիտլեր է աճում, որը կարող է մոտ ապա­գա­յում հերթա­կան արյունոտ դրա­մա­յի սանձա­զերծո­ղը դառնա, մանա­վանդ, որ Ռուսաստա­նը պատրաստ է մատնե­րի արանքով նայել կորեա­կան «չարաճճիություննե­րին», եթե Կիմը հանկարծ որո­շի գործի անցնել։ Որքա՞ն կդի­մա­նա Մոսկվա­յի վերահսկո­ղա­կան տրա­մադրությունը։

Միջազգա­յին մամուլում աճում են վերլուծություններ այն մասին, որ հնդկա-չինա­կան սահմա­նը մնում է աշխարհում ամե­նավտանգա­վոր գոտի­նե­րից մեկը։ Գալվա­նի հովտի արյունա­լի բախումնե­րից հետո Հնդկաստա­նը ուժե­ղացնում է իր զինված ուժե­րը, իսկ Չինաստա­նը՝ ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րը Հիմա­լա­յան լեռնաշղթա­յի երկայնքով։ Այս լարվա­ծության կողքին, մի երրորդ ճակատ՝ Կորեա­կան թերակղզուց, կարող է բացարձա­կա­պես խախտել ուժե­րի հաշվեկշի­ռը։

Եթե Կիմը հարձակվի Հարա­վա­յին Կորեա­յի վրա կամ հրթիռ արձա­կի Ճապո­նիա­յի ուղղությամբ, հնա­րա­վոր է երկու սցե­նար.

1. Չինաստա­նը ստիպված կլի­նի ընտրություն կատա­րել՝ պաշտպա­նել իր «փոքր եղբո­րը» թե՞ թույլ տալ ռազմա­կան գործո­ղություննե­րի ընդլայնում իր սահմաննե­րին մոտ։

2. ԱՄՆ‑ը, որը Հարա­վա­յին Կորեա­յում ունի 28,500 զինվոր, կներգրավվի ուղղա­կի պատե­րազմի մեջ։

Այս ամե­նը՝ ֆոնին ուկրաի­նա­կան պատե­րազմի, Մերձա­վոր Արև­ելքի փլուզվող հավա­սա­րակշռության, Աֆրի­կա­յում Ռուսաստա­նի միլի­տա­րիստա­կան ընդլայնման և եվրո­պա­կան ներքին պառակտման, կարող է բացել ճանա­պարհ դեպի համաշխարհա­յին նոր ճգնա­ժամ, կամ նույնիսկ՝ պատե­րազմ։

Պուտի­նը՝ առաջնորդվե­լով իր կարճա­ժամկետ շահե­րով Ուկրաի­նա­յում, վերա­կազմա­վո­րում է գլո­բալ ռազմա­քա­ղա­քա­կան դաշտը՝ առանց մտա­ծե­լու հետև­անքնե­րի մասին։ Իր հաղթա­նա­կի համար նա չեզո­քացնում է միջազգա­յին իրա­վունքը, կորեական«մի փոքր Հիտլե­րի» վերա­ծում աշխարհի վտանգա­վո­րա­գույն խաղա­ցողնե­րից մեկին։

Նույնիսկ եթե վաղը Ուկրաի­նան կորցնի մի քանի մարզ, հարցը մնում է բաց․ ի՞նչ է լինե­լու հետո, երբԿիմ Չեն Ընը դուրս գա վերահսկո­ղությունից։

Չհավատա՞նք, որ նման բան հնա­րա­վոր է։ Բայց արդյոք նույնը չէինք ասում Հիտլե­րի մասին 1933-ին։ Իսկ հիմա՝ 2025-ին, մի այլ բռնա­պետ, միջուկա­յին զենքով և հիպերձայնա­յին հրթիռնե­րով, կարող է լինել նոր աղե­տի նախերգանք։

Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը վաղուց անցել է պրագմա­տիզմի սահմա­նը և վերածվել է աշխարհա­քա­ղա­քա­կան սխալ հաշվարկի։ Պուտի­նը ոչ միայն վտանգի տակ է դնում Ասիա­յի կայունությունը, այլ նաև՝ ամբողջ աշխարհը։ Երբ մի բռնա­պետ կերակրում է մյուսին զենքով, ի վերջո այդ զենքը կարող է ուղղվել բոլո­րի դեմ՝ ներառյալ հենց իր։

Եվ երբ այդ օրը գա, թող ոչ ոք չասի՝ «Մենք չգի­տեինք»։

Առնչվող Հոդվածներ