16.2 C
Yerevan

Ռուսաստա­նի «Սեւ Կիրա­կին»

Պուտի­նը, ըստ որոշ տեղե­կություննե­րի, օրվա ընթացքում մի քանի խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաեւ գումա­րել Անվտանգության խորհրդի նիստ: Պետք է, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, սպա­սել ռեզո­նանսա­յին պաշտո­նանկություննե­րի, այդ թվում՝ ԳՇ Հետա­խուզության գլխա­վոր վարչությունում:

Վահրամ Աթա­նեսյան

Ստամբուլում նախա­տեսված բանակցություննե­րից քսանչորս ժամ առաջ Ուկրաի­նա­յի հատուկ ծառա­յություններն Ռուսաստա­նի տարածքում չորս ռազմա­կան օդա­նա­վա­կա­յան են խոցել, պայթեցրել երկու կամուրջ: Տեւա­կան լռությունից հետո Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը խոստո­վա­նել է, որ ուկրաի­նա­կան կողմի «ահա­բեկչություննե­րի հետեւանքով մի քանի օդա­նա­վեր վնասվել են, զինծա­ռա­յողնե­րի եւ քաղա­քա­ցիա­կան անձնա­կազմի շրջա­նում մարդկա­յին կորուստներ չկան»:

Ի՞նչ չափի եւ որա­կի վնաս է կրել Ռուսաստա­նի ռազմա­կան ավիա­ցիան՝ ոչ ոք ստույգ չի իմա­նա: Ուկրաի­նան հայտնում է 41 օդա­նա­վի, այդ թվում՝ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության հրթի­ռա­կիրնե­րի լրիվ ոչնչացման մասին: Այդ տեղե­կությունը հաստա­տում են արեւմտյան լրատվա­մի­ջոցնե­րը: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նրանք օգտվում են իրենց երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի տրա­մադրած տեղե­կություննե­րից:

Բայց տվյալ դեպքում ավե­լի մեծ է Ռուսաստա­նի վարկա­նի­շա­յին եւ, անշուշտ, քաղա­քա­կան կորուստը: Ըստ որոշ աղբյուրնե­րի, այդ հատուկ գործո­ղությունն Ուկրաի­նան նախա­պատրաստել է մեկուկես տարվա քրտնա­ջան աշխա­տանքով: Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտնել է, որ ուկրաի­նա­կան դրոննե­րը ռազմա­կան օդա­նա­վա­կա­յաննե­րը գրո­հել են մոտ տարածքից: Ուկրաի­նա­կան աղբյուրներն ասում են, որ դրոննե­րը եւ անհրա­ժեշտ զինամթերքը Ռուսաստա­նի տարածք է փոխադրվել նախօ­րոք: Դա վկա­յում է, որ Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություններն այնքան էլ «մշտարթունք աչք» չեն, ինչպես ընդունված է նրանց մասին ասել: Քաղա­քա­կան առումով Ռուսաստա­նի կորուստը պետք է, հավա­նա­բար, դիտարկել երկու կտրվածքով:

Ուկրաի­նա­յի հետ գտնվե­լով պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում, Ռուսաստա­նը, բնա­կա­նա­բար, այդ երկրի հետ ազատ հաղորդակցություն չունի: Դրոննե­րը եւ անհրա­ժեշտ զինամթերքն Ռուսաստա­նի տարածք հասցնե­լու համար Ուկրաի­նան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, օգտվել է երրորդ երկրի/երկրների լոգիստիկ հնա­րա­վո­րություննե­րից: Այս առումով Ռուսաստա­նի հետ ազատ տեղա­շարժ ունե­ցող բոլոր երկրնե­րը կասկա­ծի տակ են:

Քաղա­քա­կան «անհարմա­րության» երկրորդ կողմն արդեն Ռուսաստա­նի ներքին խնդիրն է. դրոններ, անհրա­ժեշտ զինամթերք հասցնել այլ երկրի տարածք, այնտեղ ստեղծել ԱԹՍ-երի արձակման հարթակներ, իրա­կա­նացնել հարձա­կում եւ այդ ընթացքում չբա­ցա­հայտվել՝ նշա­նա­կում է այդ երկրում ունե­նալ «հինգե­րորդ շարասյուն», գործա­կա­լա­կան ցանց, որի ընդգրկման աշխարհագրությունը Կրասնո­դա­րից հասնում է Մուրմանսկ, Բելգո­րո­դից՝ Իրկուտսկ:

Մտա­ծել, որ պատե­րազմի ավե­լի քան երեք տարի­նե­րին Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություններն Ուկրաի­նա­յում համանման գործո­ղություն իրա­կա­նացնե­լու փորձ չեն արել եւ առաջնորդվել են բացա­ռա­պես կոնվենցիո­նալ պատե­րազմի ասպե­տա­կան սկզբունքնե­րով, միամտություն է: Հունի­սի 1‑ի ուկրաի­նա­կան բացա­ռիկ ռազմա­գործո­ղությունը վկա­յում է, որ Ռուսաստա­նը ներքին լրջա­գույն խնդիրներ ունի:

Ուկրաի­նա­յի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը, հավա­նա­բար, հաշվարկել է, որ նման ծավա­լի հարձա­կումը Կրեմլում կարող է ներքին սուր հակա­սություններ սադրել: Դա միանգա­մայն օրի­նա­չափ է: Վլա­դի­միր Պուտի­նը, ըստ որոշ տեղե­կություննե­րի, օրվա ընթացքում մի քանի խորհրդակցություններ է անցկացրել, ինչպես նաեւ գումա­րել Անվտանգության խորհրդի նիստ: Պետք է, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, սպա­սել ռեզո­նանսա­յին պաշտո­նանկություննե­րի, այդ թվում՝ ԳՇ Հետա­խուզության գլխա­վոր վարչությունում:

Հունի­սի 1‑ին ուկրաի­նա­կան «նոու-հաուն», իհարկե, ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ելքը չի կանխո­րո­շում: Ռուսաստանյան մամուլն արդեն կանխա­տե­սում է, որ Ուկրաի­նան կենթարկվի զանգվա­ծա­յին հրթի­ռա­կո­ծություննե­րի, Պուտի­նը գործի կդնի «Օրեշնիկ» համա­կարգը: Ստամբուլի բանակցություննե­րից ակնկա­լիքներ գրե­թե չկան: Վլա­դի­միր Պուտի­նի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Յուրի Ուշա­կո­վի կանխա­տեսմամբ՝ ընթա­ցիկ տարում հազիվ թե Ռուսաստա­նի եւ ԱՄՆ նախա­գահնե­րի հանդի­պում կազմա­կերպվի: Axsios‑ի աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ Ուկրաի­նան ծրագրված հատուկ գործո­ղության մասին ԱՄՆ-ին նախա­պես տեղե­կացրել էր:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am https://tiv1.am/252492.html?fbclid=IwY2xjawKqiMtleHRuA2FlbQIxMQABHtwLNRZQatI22ckF093qSzoKgAz_LQ-YQN7EyrpJE7e7v_2xzd4TFJPSCTW1_aem_82YIRNRjq8WuK_icfcaQrA

Առնչվող Հոդվածներ