14.8 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

ՀՅԴ Արցա­խի կառույցը եւ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ ստեղծվել էր ընդա­մե­նը երկու տարի առաջ, կտրուկ դեմ են արտա­հայտվում երրորդ ժամկե­տով Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­վարմա­նը: 2006 թվա­կա­նի տարե­վերջին նա հարկադրված էր մամուլի ասուլիս հրա­վի­րել եւ պաշտո­նա­պես հայտա­րա­րել, որ երրորդ ժամկե­տով նախա­գա­հի թեկնա­ծու չի առա­ջադրվի:

Վահրամ Աթա­նեսյան

«Մեր Ուղին»-ը սկսում է Վահրամ Աթա­նեսյա­նի երկրորդ հոդվա­ծա­շա­րի հրա­պա­րա­կումը: Հեղի­նակն այս անգամ անդրա­դառնում է չափա­զանց բարդ թեմա­յի եւ փորձում բացա­հայտել Արցա­խում խորհրդա­յին ՊԱԿ‑ի եւ ուժա­յին այլ կառույցնե­րի գործունեության որոշ դրվագներ, որ նպաստել են Ստե­փա­նա­կերտում Մոսկվա­յի հանդեպ անվե­րա­պահ վստա­հության տարածմա­նը եւ արմա­տա­վորմա­նը: Խնդիր է դրվում հիմնա­վո­րել, որ Արցա­խի քաղա­քա­կան համա­կարգի եւ պետա­կան կառուցվա­ծի ձեւա­վորման վրա մեծ է եղել նախ խորհրդա­յին, ապա Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի ազդե­ցությունը, հանգա­մանք, որ երբեմն հանգեցրել է Հայաստա­նի հետ խուլ կամ բացա­հայտ դիմա­կա­յության:

Մեր Ուղին

Մաս Ա

Արցա­խի «կգբ-ացումը»

2007 թվա­կա­նին Մոսկվա­յի «Голос-пресс»(Մամուլի ձայն) հրա­տա­րակչությունը լույս է ընծա­յում Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի «Мятежный Карабах(Խռովարար Ղարա­բաղ)» գիրքը: Վիկտոր Կրի­վո­պուսկո­վը 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի 15-ից ԽՍՀՄ ներքին գործե­րի նախա­րա­րության կենտրո­նա­կան ապա­րա­տից գործուղվել է Ստե­փա­նա­կերտ, որտեղ գտնվել է շուրջ մեկ տարի՝ հանդի­սա­նա­լով հատուկ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետ:

Արցա­խի համար դա չափա­զանց բարդ, ծանր եւ ողբերգա­կան շրջան էր. Ստե­փա­նա­կերտում իշխա­նությունը գրա­վել էր Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեն, որի ղեկա­վար էր նշա­նակված ԽՍՀՄ ՊԱԿ‑ի գենե­րալ Վիկտոր Պոլյա­նիչկոն: Մինչ այդ նա որպես խորհրդա­կան աշխա­տել էր Աֆղանստա­նում, ապա տեղա­փոխվել Բաքու՝ որպես կոմունիստա­կան կուսակցության Կենտկո­մի երկրորդ քարտուղար: Ստե­փա­նա­կերտում նրա իշխա­նության հենա­րան էին Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տա­տունը՝ իր մի քանի հազար պատժիչ զինվո­րա­կա­նությամբ, ՊԱԿ‑ի մասնա­գի­տացված ջոկատնե­րը եւ ՆԳՆ ներքին զորքե­րը:

Այս իրա­վի­ճա­կում ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ օպե­րա­տիվ-քննչա­կան խումբը Ստե­փա­նա­կերտ է գործուղվել, որպեսզի օրի­նա­կա­նացնի այն բոլոր պատժիչ գործո­ղություննե­րը, որ Պոլյա­նիչկոն կիրա­ռում էր Արցա­խի հայ բնակչության դեմ:

Որքան էլ արտա­ռոց չթվա, Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի գիրքը Մոսկվա­յում լույս է տեսնում նույն տարում, երբ Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­նում իշխա­նա­փո­խություն: Այդ տարի սպառվում է Արկա­դի Ղուկասյա­նի նախա­գա­հության երկրորդ ժամկե­տը:

 ՀՅԴ Արցա­խի կառույցը եւ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ ստեղծվել էր ընդա­մե­նը երկու տարի առաջ, կտրուկ դեմ են արտա­հայտվում երրորդ ժամկե­տով Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­վարմա­նը: 2006 թվա­կա­նի տարե­վերջին նա հարկադրված էր մամուլի ասուլիս հրա­վի­րել եւ պաշտո­նա­պես հայտա­րա­րել, որ երրորդ ժամկե­տով նախա­գա­հի թեկնա­ծու չի առա­ջադրվի:

Այդ պահից սկսվում է իրա­վա­հա­ջորդի կամ նրան փոխա­րի­նո­ղի թեկնա­ծության քննարկումը: Ըստ հավաստի տեղե­կություննե­րի, Արկա­դի Ղուկասյա­նը քննարկում է երկու թեկնա­ծություն՝ Աշոտ Ղուլյան եւ Սեյրան Օհանյան: Վերջինս կարճ ժամա­նակ հետո ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից նշա­նակվում է Հայաստա­նի Զինված ուժե­րի Գլխա­վոր շտա­բի պետ, իսկ Աշոտ Ղուլյա­նը, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ էր, «կորցնում է վստա­հությունը»:

2007 թվա­կա­նի գարնա­նը Ստե­փա­նա­կերտում հայտնի է դառնում, որ նախա­գա­հի պաշտո­նում Արկա­դի Ղուկասյա­նին կփո­խա­րի­նի Բակո Սահակյա­նը: Բակո Սահակյա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի տարի­նե­րին ծառա­յել է Պաշտպա­նության բանա­կում, 1996–97 թվա­կաննե­րին զբա­ղեցրել նորա­կազմ լեռնա-հրաձգա­յին դիվի­զիա­յի հրա­մա­տա­րի թիկունքի գծով տեղա­կա­լի պաշտո­նը: Այնուհե­տեւ նա Ստե­փա­նա­կերտից տեղա­փոխվել է Երեւան, ապա՝ Մոսկվա, որտեղ ծառա­յել է որպես ՀՀ ՆԳՆ ներկա­յա­ցուցիչ:

Բակո Սահակյա­նը Ստե­փա­նա­կերտ է վերա­դարձել 1999 թվա­կա­նի ամռա­նը, մի իրա­վի­ճա­կում, երբ Արցա­խի ներքին գործե­րի նախա­րար Արթուր Աղա­բեկյանն ընդա­մե­նը երկու ամիս պաշտո­նա­վա­րե­լուց հետո հրա­ժա­րա­կան էր տվել: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, Արթուր Աղա­բեկյա­նը «չի դիմա­ցել ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի ճնշումնե­րին՝ նախկի­նում նրա ենթա­կա լինե­լու հանգա­մանքով»:

 Բակո Սահակյա­նը որպես ՆԳ նախա­րար այդ փորձությունը հաղթա­հա­րել է, իսկ մեկ տարի անց՝ նշա­նակվել Ազգա­յին անվտանգության ծառա­յության տնօ­րեն:

Այսպի­սով, կայուն տպա­վո­րություն ենք ունե­նում, որ Արկա­դի Ղուկասյա­նին Բակո Սահակյա­նով փոխա­րի­նե­լու քաղա­քա­կան որո­շումը, որ, անկասկած, քննարկվել է նաեւ Երեւա­նում եւ Մոսկվա­յում, պայմա­նա­վորված էր նրա կենսագրությամբ, գործունեության այն ոլորտնե­րի ազդակնե­րով, որտեղ նա հասել է հաջո­ղություննե­րի՝ արժա­նա­նա­լով ԱԱ ծառա­յության գենե­րալ-մայո­րի կոչման: Անկա­խությունից ի վեր դա Արցա­խում հատուկ ծառա­յության ներկա­յա­ցուցչի, զինվո­րա­կա­նի քաղա­քա­կան իշխա­նության բերե­լու առա­ջին քայլն էր: Եւ, թերեւս, պատա­հա­կան չէ, որ Ստե­փա­նա­կերտում այդ վերա­փո­խությունը եւ ղարա­բաղյան Շարժման «փակ էջե­րի» մասին Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի գրքի տպագրությունը ժամա­նա­կա­յին առումով համընկնում են:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ