16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Կրի­վո­պուսկո­վը, սակայն, նենգա­փո­խել է իրա­կա­նությունը եւ ներկա­յացրել այնպես, որ Մարտա­կերտի շրջա­նի Ջանյա­թա­ղի տնտե­սության անասնաֆերմա­յի օժանդակ շինություննե­րում «հաստատվել էր հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րում, որ ԽՍՀՄ Գերա­գույն խորհրդի կողմից ընդունված հրա­մա­նագրի ուժով պետք է զինա­թափվեր» եւ, իբր, «անձնագրա­յին ռեժի­մի ստուգում իրա­կանցնող ՆԳՆ ծառա­յողնե­րի ուղղությամբ հայ զինյալնե­րը կրակ են բացել, փոխհրաձգության ժամա­նակ նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրա­վորվել»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 2

Արցա­խի 2007 թվա­կա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րին գրե­թե համա­ժա­մա­նակյա, նույն տարվա սեպտեմբե­րի 12-ին Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նում տեղի է ունե­ցել Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի «Խռո­վա­հույզ Ղարա­բաղ» գրքի շնորհանդե­սը: Այդ առթիվ Հայաստա­նի պետա­կան՝ «Արմենպրես» լրատվա­կան գործա­կա­լության հաղորդագրությունն ասում է, որ միջո­ցառմա­նը ներկա են գտնվել Հայաստա­նում Ռուսաստա­նի Դաշնության արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Նիկո­լայ Պավլո­վը, Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի Գրողնե­րի միության անդամներ, հատուկ ընդգծված է գրող-հրա­պա­րա­կա­խոս Զորի Բալա­յա­նի ներկա­յությունը: Ամիսներ անց Կրի­վո­պուսկո­վի գրքի հայե­րեն թարգմա­նության շնորհանդես է կազմա­կերպվել նաեւ Ստե­փա­նա­կերտում, դարձյալ՝ Զորի Բալա­յա­նի նախա­ձեռնությամբ, բայց, իհարկե, առանց ՀՀ-ում ՌԴ դեսպա­նի մասնակցության: «Բացը» լրացրել են մոսկովյան տարբեր տրա­մա­չա­փի եւ «թխվածքի» փորձա­գետներ, վերլուծա­բաններ: Միջո­ցառմա­նը մասնակցել ենԱրցա­խի ԱԳ, կրթության, գիտության, մշա­կույթի եւ երի­տա­սարդության հարցե­րի նախա­րա­րության պաշտոնյա­ներ, գրողներ, մտա­վո­րա­կաններ, հանրա­յին գործիչներ: Դա «ժանտախտի ժամա­նակ խնջույք էր», որի դեմ, ցավոք, ոչ ոք չըմբոստա­ցավ: Միայն տողե­րիս հեղի­նա­կը «Հայրե­նիք» կուսակցա­կան թերթում գրեց, որ Կրի­վո­պուսկո­վի գրքի շնորհանդես կազմա­կերպե­լով՝ Արցա­խի իշխա­նություննե­րը, կամա, թե ակա­մա, բայց ակնհայտո­րեն ապա­լե­գի­տի­մացնում են «Կոլցո» ռազմա­գործո­ղության՝ որպես խորհրդա-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ ռազմա­կան հանցա­գործության մասին քաղա­քա­կան խոսույթը: Հոդվա­ծը եզրա­փակվում էր ընդհանրացմամբ, որ պատվի է արժա­նացնել ԽՍՀՄ  ՆԳՆ  պատժիչ քննչա­կան խմբի շտա­բի պետ Կրի­վո­պուսկո­վին, նշա­նա­կում է արդա­րացնել Լեռնա­յին Ղարա­բա­ղի­հայ բնակչության դահիճներ Պոլյա­նիչկո­յին եւ գենե­րալ Սաֆո­նո­վին, իսկ Ազգա­յին ժողո­վի միակ ընդդի­մա­դիր պատգա­մա­վոր Գեղամ Բաղդա­սարյա­նը սարկազմով գրել էր, որ գրքի հեղի­նա­կի ազգա­նունը պետք է գրել Кровпусков/ արյուն բաց թողնող, արնա­խում: 

Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի «Խռո­վա­րար Ղարա­բաղ» գրքի մասին այս նկա­տա­ռումնե­րը չէին արվի, եթե այնտեղ մի հայտնի իրա­դարձություն ակնհայտո­րեն նենգա­փոխված չլի­ներ հենց ամե­նաա­ռա­ջին էջե­րում: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի Լեռնա­յին Ղարա­բաղ հասնե­լուց մեկ շաբաթ հետո՝ 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի լույս 24‑ի գիշե­րը խորհրդա­յին պատժիչ զորքե­րի կողմից հարձակման է ենթարկվել Մարտա­կերտի շրջա­նի Քաջա­վան բնա­կա­վայրը: Այն հիմնադրվել էր նախորդ տարվա ամռա­նը, ուներ ավե­լի քան հարյուր բնա­կիչ, գործում էր կապի հանգույց, բուժկետ, ութամյա դպրոց: Հարձակման հետեւանքով բոլոր բնա­կե­լի տնե­րը, հանրա­յին նշա­նա­կության շինություններն ավերվել են, գյուղի ողջ արա­կան բնակչությունը՝ պատանդառվել, իսկ կանայք եւ երե­խա­նե­րը տարհանվել են միայն ՆԳ Մարտա­կերտի շրջա­նա­յին բաժնի մի խումբ աշխա­տա­կիցնե­րի ջանքե­րով: 

Քաջա­վա­նի խաղաղ բնակչության սպանդը կանխվել է կուսակցության Մարտա­կերտի շրջկո­մի առա­ջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Վահան Հաբրելյա­նի ջանքե­րի շնորհիվ: Լեռնա­յինՂա­րա­բա­ղում Քաջա­վանն առա­ջին բնա­կա­վայրն էր, որ վերա­կանգնվել էր Ջանյա­թա­ղի պետա­կանտն տեսության բանա­վա­նում՝ Աղդա­մի շրջա­նի անմի­ջա­կան հարեւա­նությամբ: Բնա­կա­վայրի հիմնադրումն ուներ ոչ միայն քաղա­քա­կան, այլեւ տնտե­սա­կան, սոցիալ-հոգե­բա­նա­կան եւ, անշուշտ, ինքնա­պաշտպա­նա­կան կարեւո­րություն: Գրքում Կրի­վո­պուսկո­վը պատմում է, որ մերձմոսկովյան«Չկալովսկ» ռազմա­կան օդա­նա­վա­կա­յա­նից Ադրբե­ջան թռչող ինքնա­թի­ռը նախա­պես վայրէջք է կատա­րել Ռիգա­յում, որպեսզի «վերցնի հատուկ նշա­նա­կության ջոկա­տի մարտիկնե­րին»: 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի լույս  24‑ի գիշե­րը Քաջա­վա­նը գրո­հել եւ հողին է հավա­սա­րեցրել հենց հատուկ նշա­նա­կության այդ ջոկա­տը, որ հայտնի էր «Ռիգա­յիօ­մոն» անվա­նումով: 

Կրի­վո­պուսկո­վը, սակայն, նենգա­փո­խել է իրա­կա­նությունը եւ ներկա­յացրել այնպես, որ Մարտա­կերտի շրջա­նի Ջանյա­թա­ղի տնտե­սության անասնաֆերմա­յի օժանդակ շինություննե­րում «հաստատվել էր հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րում, որ ԽՍՀՄ Գերա­գույն խորհրդի կողմից ընդունված հրա­մա­նագրի ուժով պետք է զինա­թափվեր» եւ, իբր, «անձնագրա­յին ռեժի­մի ստուգում իրա­կանցնող ՆԳՆ ծառա­յողնե­րի ուղղությամբ հայ զինյալնե­րը կրակ են բացել, փոխհրաձգության ժամա­նակ նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրա­վորվել»: Այս կեղծի­քի բացա­հայտումը եւ քաղա­քա­կան իմաստը կներկա­յացնենք հաջորդիվ: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ