16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ընդ որում, արտա­ռոց է նաեւ, որ ԽՍՀՄ ՆԳՆ բաժնի պետի եւ ժողպատգա­մա­վոր Բալա­յա­նի հանդիպմա­նը ներկա է գտնվել նաեւ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետ նշա­նակված Կրի­վո­պուսկո­վը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 3

Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի «Խռո­վա­րար Ղարա­բաղ» գրքի մի առանձին բաժին նվիրված է գրող, հրա­պա­րա­կա­խոս, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Զորի Բալա­յա­նին: Հեղի­նա­կը նրան համա­րում է Ղարա­բաղյան Շարժման խորհրդա­նիշ, իհարկե՝ «չնսե­մացնե­լով մյուսնե­րին»: Այս առումով չափա­զանց կարեւոր է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննա­կան խմբի շտա­բի պետը խոստո­վա­նում է, որ տեղե­կա­ցած էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրին, գիտեր, որ Երեւա­նում Հայոց համազգա­յին շարժման գլխա­վո­րությամբ գործում է «Ղարա­բաղ» կոմի­տե, բայց եւ հասկա­նում էր, որ «Երեւա­նում եւ Ստե­փա­նա­կերտում ապրող հայե­րը, թեեւ նույն ազգության են պատկա­նում, բայց բոլո­րո­վին տարբեր մարդիկ են»:

Այս տեսա­կե­տը հիմնա­վո­րե­լու համար նա հիշեցնում է, որ երբ 1990 թվա­կա­նի օգոստո­սի 3‑ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերա­գույն խորհրդի նախա­գահ, ՀՀՇ շատ անդամներ «պետա­կան բարձր կարգա­վի­ճակ ստա­ցան, նշա­նակվե­ցին նախա­րարներ, իսկ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րը մեն-մենակ մնա­ցին արտա­կարգ դրության զրկանքնե­րի հետ»: Կրի­վո­պուսկո­վի այս միջարկումը չափա­զանց կարեւոր է: Այն վկա­յում է, որ դեռեւս Ղարա­բաղյան Շարժման սկզբնա­կան փուլում ՊԱԿ‑ի եւ ՆԳՆ տեղե­կատվա-քարոզչա­կան կենտրոննե­րում մշակվել է նարա­տիվ, որ Հայոց համազգա­յին շարժումը, Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րը եւ ազգա­յին մտա­վո­րա­կա­նությունը ոչ թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայե­րի, այլ սեփա­կան բարե­կե­ցության եւ քաղա­քա­կան նպա­տակնե­րի համար են մարդկանց դուրս բերել փողոցներ:

Ի սկզբա­նե, ըստ այդմ, ՊԱԿ‑ը մի նպա­տա­կի իրացման է ձգտել՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչությա­նը ներշնչել, որ ոչ թե Հայաստանն է իր պաշտպա­նը, այլ՝ Մոսկվան, որ հարկ է ոչ թե հայության երկու հատվածնե­րի հոգեւոր-քաղա­քակրթա­կան միա­վորման հասնել, այլ մշտա­պես ապա­վի­նել ռուս-հայկա­կան «դարա­վոր եղբայրության վստա­հե­լի ժառանգությա­նը»:

Թեեւ փորձա­ռու հետա­խույզ՝ Կրի­վո­պուսկովն, այնուա­մե­նայնիվ, թույլ է տվել սկզբունքա­յին վրի­պում:

 Նախա­պես նա ասում է, որ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Զորի Բալա­յա­նին առա­ջին անգամ հանդի­պել է ՆԳ նախա­րա­րությունում՝ Լեռնա­յին Ղարա­բաղ գործուղման մեկնե­լու նախօ­րեին: Ըստ այդմ, Բալա­յա­նը խորհրդա­յին ՆԳ նախա­րա­րության բաժնի պետե­րեից մեկի մոտ էր մտել, որպեսզի հետաքրքրվի, թե ինչ ընթացքի մեջ է ԼՂ-ում իրա­վի­ճա­կի մասին իր հաղորդման ուսումնա­սի­րությունը:

Նման դեպքե­րում ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վո­րին ընդունում էին առնվազն փոխնա­խա­րա­րի մակարդա­կով: Ընդ որում, արտա­ռոց է նաեւ, որ ԽՍՀՄ ՆԳՆ բաժնի պետի եւ ժողպատգա­մա­վոր Բալա­յա­նի հանդիպմա­նը ներկա է գտնվել նաեւ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետ նշա­նակված Կրի­վո­պուսկո­վը: Տպա­վո­րություն է, որ Մոսկվա­յում գտնվող Զորի Բալա­յա­նին ուղղա­կի հրա­վի­րել են, որպեսզի ծանո­թա­նա Ստե­փա­նա­կերտ գործուղման մեկնող Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի հետ: Այդ հանդի­պումը կայա­ցել է 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի 15-ին:

Մի քանի պարբե­րությամբ Զորի Բալա­յա­նին ներկա­յացնե­լով որպես «Լիտե­րա­տուրնա­յա գազետա»-ի հատուկ թղթակցի եւ հեղի­նա­կա­վոր գրո­ղի, Վիկտոր Կրի­վուպուկովն ասում է, որ արդեն գտնվե­լով Ստե­փա­նա­կերտում՝ ՆԳ քաղա­քա­յին վարչության պետի տեղա­կալ Մավրեն Գրի­գորյա­նին խնդրել է, որպեսզի առա­ջին իսկ հնա­րա­վո­րության դեպքում կազմա­կերպի իր եւ Զորի Բալա­յա­նի հանդի­պումը:

Հեղի­նա­կը չի նշում այդ հանդիպման ամսա­թիվ, ուղղա­կի պատմում է, որ Մավրեն Գրի­գորյանն իրեն ուղեկցել է Զորի Բալա­յա­նի մոր մեկսենյա­կա­նոց բնա­կա­րան, որի «վեց քառա­կուսի մետր տարածք ունե­ցող խոհա­նո­ցում» իրենց խոսակցությունը տեւել է մինչեւ լուսա­բաց:

Այս շարադրանքից, որ ակնհայտ միտումնա­վո­րությամբ քնա­րա­կա­նացված է, առանձնա­նում է մի դիտարկում. Զորի Բալա­յա­նը խորհրդա­յին ներքին գործե­րի նախա­րա­րության բարձրաստի­ճան սպա­յին «հասկացնում է», որ ադրբե­ջանցի­նե­րը «խարդա­խա­միտ են, Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության դեմ վայրա­գություններ են գործում բացա­ռա­պես ռուսնե­րի ձեռքե­րով», հանգա­մանք, որ, իբր, Կրի­վո­պուսկո­վի համար «անակնկալ նորություն էր»: 

Դատե­լով այս պատմության ենթա­տեքստից, Վիկտոր Կրի­վո­պուսկո­վը Զորի Բալա­յա­նին Ստե­փա­նա­կերտում հանդի­պել է Քաջա­վա­նի դեմ ԽՍՀՄ ՆԳՆ Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության զորա­ջո­կա­տի հարձա­կումից, բնա­կա­վայրն ավե­րե­լուց եւ ավե­լի քան երկու տասնյակ հայ տղա­մարդու պատանդ վերցնե­լուց հետո: Հատկանշա­կան է, որ պատանդառվածնե­րի մի զգա­լի մասն, իրոք, ինքնա­պաշտպա­նության գործի կազմա­կերպիչներ եւ առա­ջին նվիրյալներ էին: Բավա­կան է հիշել, որ նրանցից Նորայր Դանիելյա­նը հետա­գա­յում նշա­նակվել է Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար: Նորայր Դանիելյա­նը դավա­դիր գնդա­կով սպանվել է 1993 թվա­կա­նի աշնա­նը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ