14.8 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ստե­փա­նա­կերտում պարե­տա­յին ժամին շոգե­բաղնիք կարող էր աշխա­տել միայն մի դեպքում՝ եթե Կրի­վո­պուսկո­վի եւ Ժորւայլո­վի «սանմաքրման անհրա­ժեշտությունը» համա­ձայնեցված լիներ Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարետ գենե­րալ Սաֆո­նո­վի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 4

Վիկտոր Կրի­վո­պուսկո­վի գրքում ուշագրավ է Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հետ հանդի­պումը: Նա վկա­յում է, որ Ղարա­բաղյան Շարժման այդ երեք «ամե­նա­վառ ներկա­յա­ցուցիչնե­րին ծանո­թա­նա­լու, նրանց տեսա­կետնե­րը լսե­լու եւ ասածնե­րի ճշմարտա­ցիության մեջ համոզվե­լու» խորհուրդ իրեն խոհա­նո­ցա­յին թեյախմության ժամա­նակ տվել է Զորի Բալա­յա­նը:

Կարե­լի է ենթադրել, որ Կրի­վո­պուսկո­վը Զորի Բալա­յա­նի հետ նրա մոր մեկ սենյա­կա­նոց բնա­կա­րա­նում հանդի­պել է հենց Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հետ հանդի­պում կազմա­կերպե­լու խնդրանքով կամ նրան հանձնա­րարվել է Ստե­փա­նա­կերտի «հեղա­փո­խա­կան ընդհա­տա­կի» հետ կապ հաստա­տել ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր, հայտնի գրող եւ հրա­պա­րա­կա­խոս, միութե­նա­կան «Լիտե­րա­տուրնա­յա գազետա»-ի Հայաստա­նում սեփա­կան թղթա­կից Զորի Բալա­յա­նի միջնորդությամբ, որ Մոսկվա­յի ստեղծա­գործա­կան մտա­վո­րա­կա­նության եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի հետ վաղե­մի կապեր ուներ:

Ի տարբե­րություն Զորի Բալա­յա­նի հետ հանդիպման, Կրի­վո­պուսկովն ասում է, որ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հետ ծանո­թա­նա­լու է գնա­ցել օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի ղեկա­վա­րի քաղա­քա­կան գծով տեղա­կալ փոխգնդա­պետ Եվգե­նի Ժուրավլյո­վի հետ: «Այդ մասին, իհարկե, տեղյակ էր գնդա­պետ Գուդկո­վը»,- գրում է նա: Խոսքը ԼՂ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի ղեկա­վար Գուդկո­վի մասին է, որ աշխա­տում էր ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի եւ Արտա­կարգ դրության զինվո­րա­կան պարե­տի հետ սերտ համա­գործակցությամբ՝ ինչպես ուժա­յին բոլոր կառույցնե­րը, այդ թվում՝ ՆԳ եւ ՊԱԿ‑ի ղարա­բաղյան վարչություններն առհա­սա­րակ:

Ինչպես Զորի Բալա­յա­նի հետ հանդիպմա­նը, այս անգամ էլ Կրի­վո­պուսկո­վի «կապա­վո­րի» դերում հանդես է գալիս ՆԳ Ստե­փա­նա­կերտի քաղբաժնի պետի տեղա­կալ կապի­տան Մավրեն Գրի­գորյա­նը: Ըստ հեղի­նա­կի՝ հյուրա­նո­ցի իր համա­րում ուշ ժամի հեռա­խո­սա­զանգ է հնչում, եւ կապի­տան Գրի­գորյա­նը հարցնում է՝ չէ՞ր ցանկա­նա նա շոգե­բաղնիք վայե­լել:

Կրի­վո­պուսկովն, իհարկե, ընդունում է այդ «հրա­շա­լի գաղա­փա­րը», որովհե­տեւ Ստե­փա­նա­կերտում ջուր մատա­կա­րարվում էր օրը մի քանի ժամ, իսկ քաղա­քա­յին բաղնի­քում լողա­նա­լուն պետք է սպա­սեին յոթից-տասը օր: «Իջնե­լով Կիրո­վի պողո­տա­յով, կապի­տան Գրի­գորյա­նը մեքե­նան թեքում է աջ, եւ ես հիշում եմ, որ այդ՝ ադմի­րալ Իսրա­կո­վի փողո­ցի վրա է Զորի Բալա­յա­նի մոր բնա­կա­րա­նը»,- նկա­րագրում է Կրի­վո­պուսկո­վը:

Ըստ նրա՝ կանգ են առնում մի շենքի բակում, որտեղ «երկու-երեք հոգով տղա­մարդիկ էին հավաքված», ինչը հարուցում է փոխգնդա­պետ Ժուրավլյո­վի զարմանքը. «Ի՞նչ են անում այդ մարդիկ, չէ՞ որ պարե­տա­յին ժամ է»: Այստեղ հեղի­նա­կը, կարծես, շատ խորքա­յին «վրի­պում է թույլ տալիս». Ստե­փա­նա­կերտում պարե­տա­յին ժամին շոգե­բաղնիք կարող էր աշխա­տել միայն մի դեպքում՝ եթե Կրի­վո­պուսկո­վի եւ Ժորայլո­վի «սանմաքրման անհրա­ժեշտությունը» համա­ձայնեցված լիներ Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարետ գենե­րալ Սաֆո­նո­վի հետ:

Իսկ ո՞վ կարող էր Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեի նախա­գահ Պոլյա­նիչկո­յի ուղղա­կի ենթա­կա­յությամբ գործող պարե­տից նման թույլտվություն ստա­նալ: Ըստ երեւույթին՝ ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի ղեկա­վար գնդա­պետ Գուդկո­վը: Տրա­մա­բա­նո­րեն ստացվում է, որ քննչա­կան խմբի շտա­բի պետ Կրի­վո­պուսկո­վը Ստե­փա­նա­կերտի «հեղա­փո­խա­կան ընդհա­տա­կի» երեք ներկա­յա­ցուցիչնե­րի՝ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի, հետ ծանո­թա­նա­լու է գնա­ցել Գուդկո­վի հանձնա­րա­րությամբ, իսկ վերջինս, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նման առա­ջադրանք ստա­ցել էր Մոսկվա­յից:

Ե՞րբ է տեղի ունե­ցել այդ ծանո­թությունը: Կրի­վո­պուսկո­վը հստակ նշում է հանդիպման վայրը՝ «Ատլանտ» մարզասրա­հը, բայց ամիս-ամսա­թիվ չի նշում: Դատե­լով մարզասրա­հի եւ նախա­բաղնի­քի նկա­րագրությունից, որտեղ «ջեռուցման մարտկոցներն անգամ ցուրտ էին փչում», նշա­նա­կա­լի ծանո­թությունը կայա­ցել է կամ 1990 թվա­կա­նի ուշ աշնա­նը, կամ՝ 1991‑ի ձմռա­նը: Կրի­վո­պուսկո­վը ներկա­յացնում է, որ նախա­բաղնի­քում «իշոտնուկ սեղան կար, եւ երկու անշուք նստա­րան», իսկ սեղա­նին սովո­րույթի համա­ձայն տնա­յին ուտեստներ էին, ինչ-որ մեկը թթի օղու շիշ էր բերել՝ «հատուկ եղբոր համար քաշած»: Նկա­րագրությունը քնա­րա­կան է, խոսակցության մասին տեղե­կությունը՝ չափա­զանց ժլատ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ