16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Գրքի «գեղարվեստա­կան պատումը» չի ծածկում իրա­կա­նությունը. Կրի­վո­պուսկո­վը Մոսկվա­յից Ստե­փա­նա­կերտ է գործուղվել որպես Պոլյա­նիչկո­յի մտե­րիմ եւ փաստա­ցի հանդի­սա­ցել է նրա հանձնա­կա­տար, ինչը քննչա­կան խմբի ղեկա­վար Գուդկո­վի կողմից ընդունվել է սառնությամբ: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 6 

«Խռո­վա­հույզ Ղարա­բաղ» գրքի մի հատուկ գլուխ հեղի­նա­կը նվի­րել է ԼՂԻՄ-ում Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկո­յին: Այստեղ աչքի է զարնում նրա խոստո­վա­նությունը, որ Պոլյա­նիչկո­յին գիտեր վաղուց՝ կողմե­րի միությունում համա­տեղ աշխա­տանքի «երի­տա­սարդա­կան տարի­նե­րից»: Խորհրդա­յին Միությունում կոմե­րիտմիությունը ոչ միայն կոմունիստա­կան կուսակցության, այլեւ ՊԱԿ‑ի հուսա­լի դպրոցն էր: Բավա­կան է հիշել, որ ԽՍՀՄ ՊԱԿ‑ի երկու նախա­գահներ՝ Ալեքսադր Շելե­պի­նը եւ Վլա­դի­միր Սեմի­չաստնին այդ պաշտո­նին են նշա­նակվել ՀամԼԿԵՄ Կենտկո­մի առա­ջին քարտուղա­րի փորձաքննությունն անցնե­լուց հետո: 

Ե՞րբ է Ստե­փա­նա­կերտում տեղի ունե­ցել Պոլյա­նիչկո-Կրի­վո­պուսկով առա­ջին հանդի­պումը՝ հեղի­նա­կը չի նշում, միայն ասում է, որ դա «աշխա­տանքա­յին խոսակցություն էր», ընդ որում՝  ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի ղեկա­վար Գուդկո­վի մասնակցությամբ: Հեղի­նա­կը խոստա­վա­նում է, որ ԼՂ հարցում Պոլյա­նիչկո­յի դիրքո­րո­շումն «անզի­ջում եւ կոշտ էր»: Նա գտնում էր, որ Շարժման առաջնորդնե­րը պետք է ձերբա­կալվեն, ենթարկվեն հրա­պա­րա­կա­յին դատի, որպեսզի «ժողո­վուրդն իմա­նա նրանց իրա­կան նպա­տակնե­րը»: Ավե­լի համեստ դեմքե­րի դեպքում Պոլյա­նիչկո­յի մոտե­ցումն այն էր, որ «նրանք պետք է Լեռնա­յին Ղարա­բա­ղից գրո­ղի ծոցն աքսորվեն»:

Խոսքն, իհարկե, վերա­բե­րում է բացա­ռա­պես հայ գործիչնե­րին եւ «ազգայնա­կան-պաշտո­նա­մոլնե­րին»: Այդ շարքում, ինչպես Կրի­վո­պուսկովն է վկա­յում, Պոլյա­նիչկոն հատուկ առանձնացնում է Զորի Բալա­յա­նին՝ նրան համա­րե­լով «դիմա­կա­յության գլխա­վոր կազմա­կերպիչ եւ իրա­վի­ճա­կի կայունացման խոչընդոտ»: Այդ հանդիպման ավարտին Պոլյա­նիչկոն գենե­րալ Սաֆո­նո­վին հանձնա­րա­րում է «համա­կողմա­նի աջակցություն ցուցա­բե­րել օպե­րա­տիվ-քննչա­կան խմբին», ինչպես նաեւ «խնդրում», որ իրեն ամե­նօրյա զեկուցեն «կատարված աշխա­տանքնե­րի եւ ծրագրվող գործո­ղություննե­րի մասին»: 

Ըստ Կրի­վո­պուսկո­վի,  հանդի­պումից հետո երբ ինքը քննչա­կան խմբի ղեկա­վար Գուդկո­վին հարցնում է, թե ի՞նչ կարող է խնդրել Պոլյա­նիչկո­յից, ստա­նում է «թունոտ պատասխան», որ իրենք ներկա­յացնում են ԽՍՀՄ ՆԳՆ, ադրբե­ջա­նա­կան իշխա­նություննե­րին հաշվե­տու չեն, ուստի եւ նրանց աջակցության կարի­քը չունեն: Գրքի «գեղարվեստա­կան պատումը» չի ծածկում իրա­կա­նությունը. Կրի­վո­պուսկո­վը Մոսկվա­յից Ստե­փա­նա­կերտ է գործուղվել որպես Պոլյա­նիչկո­յի մտե­րիմ եւ փաստա­ցի հանդի­սա­ցել է նրա հանձնա­կա­տար, ինչը քննչա­կան խմբի ղեկա­վար Գուդկո­վի կողմից ընդունվել է սառնությամբ: 

Այդ իրա­դարձություննե­րը ծավալվել են Մոսկվա­յում ՆԳ նախա­րա­րի փոփո­խության համա­տեքստում. Բակա­տի­նի փոխա­րեն ներքին գործե­րի նախա­րար է նշա­նակվել Բորիս Պուգոն: Վերջինս նույնպես նախկին կոմիե­րի­տա­կան պաշտոնյա էր, Վիկտոր Պոլյա­նիչկո­յի մտե­րի­մը: Կրի­վո­պուսկովն, իհարկե, միտումնա­վոր խախտել է ստե­փա­նա­կերտյան հանդի­պումնե­րի ժամա­նա­կագրությունը՝ տպա­վո­րություն ստեղծե­լու, թե Զորի Բալա­յա­նի, իսկ այնուհե­տեւ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հետ «նախա­բաղնի­քա­յին խոսակցություն» է ունե­ցել Վիկտոր Պոլյա­նիչկո­յի հետ հանդի­պումից առաջ, բայց տրա­մա­բա­նությունը հուշում է, որ նա ԼՂԻՄ-ում Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեի նախա­գա­հին ներկա­յա­ցել է Մոսկվա­յից ունե­ցած հանձնա­րա­րությամբ՝ Ստե­փա­նա­կերտ հասնե­լուց մի քանի օր հետո: Նա խոստո­վա­նում է, որ մասնակցել է Կազմկո­մի­տեի նիստե­րին, ինչպես նաեւ Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տի հրա­վի­րած խորհրդակցություննե­րին: 

Միամտություն կլի­նի ենթադրել, թե նա այդ կարեւոր քննարկումնե­րին ներկա է գտնվել սեփա­կան նախա­ձեռնությամբ: Վերա­շա­րադրե­լով ԼՂ «կարգա­վորման» Պոլյա­նիչկո­յի ներկա­յացրած մոտե­ցումնե­րը, հեղի­նա­կը փաստա­ցի վկա­յում է, որ դեռեւս 1990 թվա­կա­նի աշնա­նը խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րը, ներքին գործե­րի նախա­րա­րությունը եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը քննարկել են Արցա­խում ընդգրկուն պատժիչ գործո­ղություն իրա­կա­նացնե­լու, Շարժման «ազգայնա­կան-պաշտո­նա­մոլ» առաջնորդնե­րին ձերբա­կա­լե­լու, քրեա­կան պատասխա­նատվության ենթարկե­լու, մյուսնե­րին «գրո­ղի ծոցն ուղարկե­լու» ծրա­գիր: Առա­ջին քայլը կատարվել է Մարտա­կերտի շրջա­նի Քաջա­վան բնա­կա­վայրում՝ 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի լույս  24‑ի գիշե­րը: Ընդ որում, ռազմա­գործո­ղությա­նը ներգրավվել է Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության զորա­խումբը: Դա ակնհայտո­րեն հետապնդում էր հայ հանրությունը Մերձբալթյան հանրա­պե­տություննե­րի դեմ կանխատրա­մադրե­լու նպա­տակ: 

Ի՞նչ աշխա­տանք է կատա­րել Վիկտոր Կրի­վո­պուսկո­վը, որպեսզի ԼՂ հանրա­յին գործիչնե­րի շրջա­նում ամրապնդվի «միայն Ռուսաստա­նից կա փրկություն» գաղա­փա­րա-քաղա­քա­կան հայե­ցա­կարգը՝ մնում է միայն ենթադրել: Կարե­լի է ենթադրել, որ խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րը նպա­տա­կադրված էին հեղի­նա­կազրկե­լու նաեւ Հայաստա­նի նոր իշխա­նություննե­րին եւ անի­րա­կա­նա­նա­լի ներկա­յացնե­լու Երեւան-Ստե­փա­նա­կերտ ընդհանրությունը: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ