16.2 C
Yerevan

Նոր Պատժա­մի­ջոցներ

Կալլա­սը նշել է, որ «հստակ է՝ Ռուսաստա­նը խաղա­ղություն չի ուզում» և պետք է պատասխա­նատվություն կրի իր «բացա­հայտ ապօ­րի­նի» ագրե­սիա­յի համար։ «Ռուսաստա­նը դաժան է, ագրե­սիվ և վտանգ է ներկա­յացնում բոլո­րիս համար», — հավե­լել է նա։

Politico

Politico. ԵՄ‑ն հայտա­րա­րում է Ռուսաստա­նի նկատմամբ խիստ պատժա­մի­ջոցնե­րի մասին՝ ուղղված էներգե­տի­կա­յի և բանկա­յին համա­կարգի դեմ։

«Մեր ուղերձը հստակ է. այս պատե­րազմը պետք է ավարտվի», — հայտա­րա­րել է ԵՄ հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լայե­նը։

Եվրո­պա­կան հանձնա­ժո­ղո­վը հայտա­րա­րեց Ռուսաստա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րի նոր փաթե­թի մասին։ Սահմա­նա­փա­կումնե­րը ուղղված են էներգե­տիկ արտա­հանմա­նը, կենսա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին և ֆինանսա­կան հատվա­ծին, այդ թվում՝ այն հիմնարկնե­րին, որոնք աջակցում են Կրեմլի ռազմա­կան գործո­ղություննե­րին։ Առա­ջարկնե­րի թվում է՝ ռուսա­կան նավթի առա­վե­լա­գույն գնի նվա­զե­ցումը՝ մեկ բարե­լի դիմաց 60-ից մինչև 45 դոլար, ինչպես նաև «Հյուսի­սա­յին հոսք» գազա­տարնե­րի օգտա­գործման արգելքը՝ Ռուսաստա­նից Գերմա­նիա գազ մատա­կա­րա­րե­լու նպա­տա­կով։ Բացի այդ, ևս 22 ռուսա­կան բանկ կբա­ցառվի SWIFT համա­կարգից։ ՌԴ ֆինանսա­կան հաստա­տություննե­րի հետ գործարքնե­րի մասնա­կի արգելքը նախա­տեսվում է ընդլայնել մինչև «լիարժեք գործարքնե­րի արգելք», հայտա­րա­րել է Ուրսուլա ֆոն դեր Լայե­նը։

Ֆոն դեր Լայե­նը, պատժա­մի­ջոցնե­րը անվա­նե­լով «խիստ» և «հաստա­տա­կամ», ընդգծել է, որ ռուսա­կան տնտե­սությունն արդեն ճնշման տակ է՝ նախորդ պատժա­մի­ջոցնե­րի պատճա­ռով, իսկ նոր փաթե­թը «նրան ավե­լի հզոր հարված կհասցնի»։

«Ռուսաստա­նը շարունա­կում է մահ և ավե­րա­ծություն սփռել Ուկրաի­նա­յում։ Մեր ուղերձը հստակ է՝ այս պատե­րազմը պետք է ավարտվի», — ասել է նա՝ ԵՄ արտա­քին քաղա­քա­կա­նության ղեկա­վար Կայա­Կալլա­սի հետ համա­տեղ մամուլի ասուլի­սի­ժա­մա­նակ։

Իր հերթին Կալլա­սը նշել է, որ «հստակ է՝ Ռուսաստա­նը խաղա­ղություն չի ուզում» և պետք է պատասխա­նատվություն կրի իր «բացա­հայտ ապօ­րի­նի» ագրե­սիա­յի համար։ «Ռուսաստա­նը դաժան է, ագրե­սիվ և վտանգ է ներկա­յացնում բոլո­րիս համար», — հավե­լել է նա։

Բրյուսե­լը հույս ունի Վաշինգտո­նի աջակցությա­նը՝ նոր պատժա­մի­ջո­ցա­յին փաթե­թը առաջ մղե­լու հարցում, որը պետք է համա­ձայնեցվի մինչև այս շաբաթ Կանա­դա­յի Ալբերտա քաղա­քում կայա­նա­լիք Մեծ յոթնյա­կի (G7) գագաթնա­ժո­ղո­վը։ Ուկրաի­նան հրա­վիրվել է մասնակցե­լու գագաթնա­ժո­ղո­վին։ Քննարկման հիմնա­կան թեմա­նե­րից մեկն է՝ նավթի գնի առա­վե­լա­գույն շեմի նվա­զե­ցումը։ Սակայն ԵՄ‑ն չի կարող այդպի­սի որո­շում ընդունել միա­կողմա­նիո­րեն՝ անհրա­ժեշտ է միջազգա­յին համա­կարգում։

Ակնկալվում է, որ ԵՄ անդամ պետություննե­րը կսա­տա­րեն հանձնա­ժո­ղո­վի առա­ջարկնե­րը, իսկ վերջնա­կան համա­ձայնությունն կձև­ա­վորվի մինչև ամսվա ավարտ։

«Այս երե­կո ԵՄ երկրնե­րի դեսպաննե­րի (Coreper) առա­ջին քննարկումն ու կարծիքնե­րի փոխա­նա­կումը տեղի կունե­նա», — հայտա­րա­րել է Լեհաստա­նի եվրո­պա­կան հարցե­րով պետքարտուղար և վեցամսյա նախա­գա­հող երկրի համա­կարգող Իգնա­ցի Նեմչիցկին։ «Ես լավա­տես եմ, որ հաջո­ղության կհասնենք», — հավե­լել է նա։

Ֆոն դեր Լայե­նի խոսքով՝ ռուսա­կան նավթի ներկրման արգելքը կթարմացվի՝ ընդգրկե­լով նաև այն նավթամթերքնե­րը, որոնք արտադրվել են երրորդ երկրնե­րում այդ նավթից։ Սա, ըստ նրա, թույլ կտա խուսա­փել շրջանցման սխե­մա­նե­րից։

Նաև քննարկվում է ևս 77 նավ ներա­ռել պատժա­մի­ջոցնե­րի ցանկում՝ Ռուսաստա­նի այսպես կոչված «ստվե­րա­յին նավա­տորմից», որոնց արգելվե­լու է մուտքը ԵՄ նավա­հանգիստներ։

Հանձնա­ժո­ղո­վը առա­ջարկում է պատժա­մի­ջոցներ կիրա­ռել նաև Ռուսաստա­նի ուղղա­կի ներդրումնե­րի. ֆոնդի դեմ՝ որը, ըստ ֆոն դեր Լայե­նի, օգտա­գործվում է տնտե­սության արդիա­կա­նացման և պատժա­մի­ջոցնե­րի շրջանցման նպա­տա­կով։

2,5 միլիարդ եվրո­յի ծավա­լով արտա­հանման արգելքը կնե­րա­ռի արդյունա­բե­րա­կան սարքա­վո­րումներ, մետաղներ, պլաստմասսա, քիմիա­կան նյութեր, ինչպես նաև երկա­կի նշա­նա­կության տեխնո­լո­գիա­ներ, որոնք օգտա­գործվում են դրոննե­րի, հրթիռնե­րի և այլպսպա­ռա­զի­նության արտադրության համար։ «Մենք պետք է երաշխա­վո­րենք, որ Ռուսաստա­նը չկա­րո­ղա­նա արդիա­կա­նացնել իր զինա­նո­ցը՝ օգտա­գործե­լով եվրո­պա­կան տեխնո­լո­գիա­ներ», — ընդգծել է նա։

Պատասխա­նե­լով պատժա­մի­ջոցնե­րի արդյունա­վե­տության մասին հարցին՝ ԵՄ նախա­գա­հը հիշեցրել է, որ 2022թ. փետրվա­րին՝ լայնա­մասշտաբ ներխուժումից առաջ, Ռուսաստա­նը վաստա­կում էր մոտ 12 միլիարդ եվրո՝ ԵՄ-ին էներգա­կիրնե­րի արտա­հա­նումից։ Այժմ այդ թիվը կրճատվել է մինչև 1.8 միլիարդ եվրո։ Ֆոն դեր Լայե­նը հավե­լել է, որ 18-րդ պատժա­մի­ջո­ցա­յին փաթե­թը կհա­մա­ձայնեցվի ԱՄՆ-ում քննարկվող լրա­ցուցիչ միջո­ցա­ռումնե­րի հետ։

Մասնա­վո­րա­պես, սենա­տոր Լինդսի Գրե­հե­մը վերջերս առա­ջարկել է սահմա­նել 500 տոկոս մաքսա­տուրք ռուսա­կան հանքա­յին վառե­լանյութե­րի ներկրման վրա։ Թեև Սպի­տակ տունը դեռ չի արտա­հայտել պաշտո­նա­կան աջակցություն այս նախա­ձեռնությա­նը, այն ակտի­վո­րեն քննարկվում է Եվրո­պա­յում։

Աղբյուրը՝

https://www.politico.eu/article/ursula-von-der-leyen-kaja-kallas-vladimir-putin-russia-eu-sanctions-targeting-energy-banks/

Առնչվող Հոդվածներ