15.1 C
Yerevan

Մոսկվան «Պահանջում Է Զսպել Կիեւին»

Ռուսաստա­նը չէր կարող թաքցնել, որ իր առնվազն չորս օդա­նա­վա­կա­յան ենթարկվել է դրո­նա­յին հարձակման, ինչի հետեւանքով ռազմա­վա­րա­կան ավիա­ցիա­յի մոտ չորս տասնյակ միա­վոր կամ ամբողջո­վին ոչնչացվել է, կամ հիմնո­վին վնասվել: Փաստերն, ինչպես ասում են՝ համառ են, առկա են արբանյա­կա­յին հստակ լուսանկարներ:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի Ռազմա-տիե­զե­րա­կան ուժե­րի մի քանի օդա­նա­վա­կա­յաննե­րի դեմ հունի­սի 1‑ին ուկրաի­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի իրա­կա­նացրած «Սարդոստայն» գործո­ղությունից ավե­լի քան տասը օր անց պաշտո­նա­կան Մոսկվան առա­ջին անգամ հաստա­տել է, որ կորուստներ է ունե­ցել:

Արտա­քին գործե­րի փոխնա­խա­րար Սերգեյ Ռյաբկո­վը, սակայն, հավաստիացրել է, որ երկրի «միջուկա­յին զսպան ներուժը չի տուժել»: «Միացյալ Նահանգնե­րին կամ ցանկա­ցած այլ հավա­նա­կան հակա­ռա­կորդի միջուկա­յին զսպման մեր ներուժն այդ հարձա­կումնե­րի հետեւանքով էական վնաս չի կրել, Կիեւն այդ հարձակման ծավա­լը եւ հետեւանքնե­րը գիտակցա­բար ուռճացնում է»,- ՏԱՍՍ‑ի փոխանցմամբ հայտա­րա­րել է ռուսաստանցի բարձրաստի­ճան դիվա­նա­գե­տը:

Նա նաեւ հավաստիացրել է, որ «վնասված տեխնի­կան վերա­կանգնման ենթա­կա է եւ անպայման կվե­րա­կանգնվի»: Ռյաբկո­վը միա­ժա­մա­նակ ասել է, որ վնասված ոչ բոլոր միջոցներն են մտնում միջուկա­յին զսպան համա­կարգի մեջ: Նման դեպքե­րի համար լրագրո­ղա­կան հայտնի բնո­րո­շում կա. «Այդ հերքումն ավե­լի շատ հաստա­տում է առկա տեղե­կությունը»:

Արդի աշխարհում, երբ հակա­ռա­կորդ կամ մրցա­կից երկրնե­րը միմյանց հետեւում են արբանյա­կա­յին հետա­խուզության գերկա­տա­րե­լա­գործված միջոցնե­րով, Ռուսաստա­նը չէր կարող թաքցնել, որ իր առնվազն չորս օդա­նա­վա­կա­յան ենթարկվել է դրո­նա­յին հարձակման, ինչի հետեւանքով ռազմա­վա­րա­կան ավիա­ցիա­յի մոտ չորս տասնյակ միա­վոր կամ ամբողջո­վին ոչնչացվել է, կամ հիմնո­վին վնասվել: Փաստերն, ինչպես ասում են՝ համառ են, առկա են արբանյա­կա­յին հստակ լուսանկարներ:

Ռուսաստանն ուկրաի­նա­կան հատուկ ծառա­յություննե­րի իրա­կա­նացրած հարձակման հովա­նա­վոր են հայտա­րա­րել Մեծ Բրի­տա­նիա­յին: ՌԻԱ-Նովոստի պետա­կան գործա­կա­լության մեկնա­բա­նը բաց տեքստով գրել է, որ Լոնդո­նը «պետք է պատրաստ լինի, որ պատասխան հարված կստա­նա»: Կատարվածն, իրոք, Ռուսաստա­նի համար գրե­թե էքզիստենցիալ նշա­նա­կություն ունի:

Ուկրաի­նա­կան դրո­նա­յին հարձակման հետեւանքով շարքից դուրս են եկել այնպի­սի ինքնա­թիռներ, որ նախա­տեսված են միջուկա­յին մարտագլխիկնե­րով հրթիռներ արձա­կե­լու համար: Ընդ որում, այդ ինքնա­թիռնե­րը կարող են հրթիռ արձա­կել՝ չմտնե­լով հակա­ռա­կորդի օդա­յին տարածք՝ գտնվե­լով ավե­լի քան երկու հազար կիլո­մետր հեռա­վո­րության վրա: Նման տեխնի­կա­յի տասնյակ միա­վորնե­րի կորուստ ունե­նալ՝ նշա­նա­կում է ռազմա­վա­րա­կան առումով թուլա­նալ, զրկվել ՆԱՏՕ‑ի տարածքում տակտի­կա­կան միջուկա­յին զենք կիրա­ռե­լու հնա­րա­վո­րության մի զգա­լի մասից:

Ռուսաստա­նի այդ անհանգստությունը լիո­վին հասկա­նա­լի է դառնում փոխարտգործնա­խար Ռյաբկո­վի այն հայտա­րա­րությունից, որ Մոսկվան հիասթափված Կիեւին զսպե­լու մասին պահանջին Վաշինգտո­նի եւ Լոնդո­նի արձա­գանքի բացա­կա­յությունից: Ասվա­ծից հասկացվում է, որ ուկրաի­նա­կան հարձա­կումից հետո Ռուսաստա­նը դիմել է Միացյալ Նահանգնե­րին եւ Մեծ Բրի­տա­նիա­յին, որպեսզի երաշխա­վո­րեն, որ Կիեւը նման հատուկ գործո­ղություն այլեւս չի իրա­կա­նացնի, բայց պատասխան չի ստա­ցել:

Թե ինչու՞ ԱՄՆ‑ը եւ Մեծ Բրի­տա­նիան շահագրգռված չպետք է լինեն, որ միջուկա­յին զսպման Ռուսաստա­նի ներուժը թուլա­նա՝ մնում է անհասկա­նա­լի: Եթե, իհարկե, ՌԴ փոխարտգործնա­խա­րա­րը «խնդրում է», որ Վաշինգտո­նը եւ Լոնդո­նը «զսպեն Կիեւին»: Իսկ գուցե Մոսկվան սպառնու՞մ է: Ռյաբկո­վը հիշեցրել է, որ Ռուսաստա­նը դադա­րեցրել է ռազմա­վա­րա­կան սպա­ռա­զի­նություննե­րի վերահսկման պայմա­նագրին մասնակցությունը: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Դարչիեւն անոնսա­վո­րել է, որ ամե­նա­մոտ ապա­գա­յում կողմե­րի պատվի­րա­կություննե­րը Մոսկվա­յում «կշա­րունա­կեն Ստամբուլում սկսված բանակցություննե­րը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am 

https://tiv1.am/253273.html?fbclid=IwY2xjawK2ZU1leHRuA2FlbQIxMQABHunjGDqgkn-oreVi2Vz2cejxXCVm32w9X1tncTAbGGGbANa-TLl3-f9n5xpL_aem_cir2rpKzvMUYeZX9h5iOdA

Առնչվող Հոդվածներ