16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ հանգա­մանքնե­րում է ծրագրվել Քաջա­վա­նի ոչնչացման օպե­րա­տիվ ծրա­գի­րը՝ հայտնի չէ: Մենք միայն գիտենք, որ այն իրա­կա­նացրել է ԽՍՀՄ ՆԳ ներքին զորքե­րի Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության զորա­ջո­կա­տը: Այդ ռազմա­գործո­ղությանն ադրբե­ջա­նա­կան կողմի մասնակցության մասին տեղե­կություններ չկան:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 7

Եւ այսպես, փաստ է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի եւ Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության ջոկա­տի Լեռնա­յին Ղարա­բաղ հասնե­լուց մեկ շաբաթ անց՝ 1990 թվա­կա­նի հոկտեմբե­րի լույս  24‑ի գիշե­րը կազմա­կերպվել եւ իրա­կա­նացվել է Մարտա­կերտի շրջա­նի Քաջա­վան բնա­կա­վայրի խաղաղ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը եւ տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի ավե­լի քան մեկ տասնյակ մարտիկնե­րի ձերբա­կա­լությունը: Այդ բնա­կա­վայրը ստեղծվել էր Մարտա­կերտի շրջա­նի գործա­դիր իշխա­նության որո­շումով՝ Ջանյա­թա­ղի պետա­կան տնտե­սության բանա­վա­նի հիմքի վրա, որտեղ մինչ այդ գործում էր նաեւ խաղո­ղի նախնա­կան վերամշակման եւ գինե­հումքի պահեստա­վորման ձեռնարկություն: 

Բնա­կա­վայրը երեք կողմից շրջա­պատված էր ադրբե­ջա­նա­կան Գյուլլի­ջա, Շոթլանլու եւ Բաշ-Քարվենդ գյուղե­րով, որտե­ղից խաղո­ղի այգի­նե­րը ենթարկվում էին ավա­րա­ռության: Քաջա­վա­նում մշտա­կան բնակչության հաստա­տումն, ըստ էության, ազդակ էր, որ Մարտա­կերտի շրջա­նի իշխա­նություննե­րը տեր են կանգնում հայրե­նի հողին: Նման նախա­ձեռնությամբ հանդես էին եկել մի խումբ երի­տա­սարդներ, որ Ստե­փա­նա­կերտի մանկա­վարժա­կան ինստի­տուտի ուսա­նողներ էին եւ Շարժման առա­ջին ցույցե­րի ու հանրա­հա­վաքնե­րի եռանդուն մասնա­կիցներ: Քաղա­քա­կան համոզմունքնե­րով նրանք հարում էին ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րի գաղա­փա­րա­խո­սությա­նը եւ, ըստ էության, ՀՅԴ համա­կիրներ էին: Մարտա­կերտի շրջգործկո­մի նախա­գահ, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Վահան Գաբրիելյա­նի եւ երի­տա­սարդա­կան այդ խմբի համա­գործակցությունը Լեռնա­յինՂա­րա­բա­ղում կարող էր քաղա­քա­կան իրա­վի­ճակ փոխել: 

Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ հանգա­մանքնե­րում է ծրագրվել Քաջա­վա­նի ոչնչացման օպե­րա­տիվ ծրա­գի­րը՝ հայտնի չէ: Մենք միայն գիտենք, որ այն իրա­կա­նացրել է ԽՍՀՄ ՆԳ ներքին զորքե­րի Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության զորա­ջո­կա­տը: Այդ ռազմա­գործո­ղությանն ադրբե­ջա­նա­կան կողմի մասնակցության մասին տեղե­կություններ չկան: Հայտնի է նաեւ, որ ձերբա­կալված բոլոր տղա­մարդիկ նույն գիշե­րը տեղա­փոխվել են Ստե­փա­նա­կերտի այսպես կոչված՝ «զտման կետ»: Նախնա­կան հարցաքննությունից հետո շուրջ երե­սուն տղա­մարդ ազատ է արձակվել, մնա­ցածնե­րին, այդ թվում՝ Նորայր Դանիելյա­նին, տեղա­փո­խել են Շուշիի, ապա՝ Բաքվի «Շուվելյան» բանտ: 

«Խռո­վա­հույզ Ղարա­բաղ» գրքի հեղի­նակն, իհարկե, այդ մասին ոչինչ չի ասում: Բնա­կա­նա­բար, նա չի խոսում նաեւ տարածված լուրե­րի մասին, որ ռազմա­գործո­ղությա­նը նախորդել է Քաջա­վա­նում «գործա­կա­լի ներդրումը», որի հայտնած ստույգ տեղե­կություննե­րի հետքե­րով էլ Ռիգա­յի հատուկ նշա­նա­կության ջոկա­տը հայտնա­բե­րել է պահվող զենք-զինամթերքը: Ուշագրավ է, որ Քաջա­վա­նի ռազմա­գործո­ղության մասին խոսե­լիս Կրի­վո­պուսկո­վը հերթա­կան կեղծիքն է թույլ տալիս եւ հորի­նում Մարտա­կերտում իրենց օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի «չորս անդա­մի պատանդ վերցնե­լու» մասին: 

Իրա­կա­նում Քաջա­վա­նի ռազմա­գործո­ղությունից Մարտա­կերտի շրջա­նի իշխա­նություննե­րի եւ ինքնա­պաշտպա­նության ուժե­րի ուշադրությունը շեղե­լու համար հոկտեմբե­րի 23-ին հայկա­կան Կիչա­նեւ ադրբե­ջա­նա­կան Սրխա­վենդ գյուղե­րի միջա­կայքում տեղա­կայված խորհրդա­յին ներքին զորքե­րի կարգա­խումբը կազմա­կերպում է Ստե­փա­նա­կերտի մանկա­վարժա­կան ինստի­տուտի երեք ուսա­նո­ղի առեւանգումը: Նրանց տեղա­փո­խում են Սրխա­վենդ: Օրվա վերջին Կիչա­նում իրա­վի­ճա­կը ծայրա­հեղ լարվում է, պատանդնե­րի հարա­զատնե­րը, մերձա­կա գյուղե­րի ինքնա­պաշտպա­նա­կան խմբե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը փորձում են շրջա­փա­կել խորհրդա­յին զորքե­րի հենա­կա­յա­նը: Դրությունը լիցքա­թա­փում է ՆԳ Մարտա­կերտի շրջբաժնի պետի տեղա­կալ Իսա Մամե­դո­վը: Վերջինս Բաքու էր տեղա­փոխվել Երեւա­նից եւ այդ պաշտո­նին նշա­նակվել հատուկ նպա­տակնե­րով: Ի պատիվ Մամե­դո­վի, պետք է ասել, որ նա կարո­ղա­նում է պատանդառված երկու աղջիկնե­րին ազատ արձա­կել եւ վերա­դարձնել ծնողնե­րին: Մամե­դո­վի ծառա­յո­ղա­կան «Ուա­զը» նույն գիշեր Աղդամ-Սրխա­վենդ ճանա­պարհին, ադրբե­ջա­նա­կան Ալիա­ղա­լու գյուղի մոտ, ենթարկվում է նշա­նա­ռու գնդա­կո­ծության, որի հետեւանքով նա ծանր վիրա­վո­րում է ստա­նում եւ տեղա­փոխվում Բաքու: Այդուհե­տեւ Մամե­դո­վը հեռա­նում է ՆԳ համա­կարգից եւ մշտա­կան բնա­կության տեղա­փոխվում Ռուսաստան: 

Լեռնա­յին Ղարա­բա­ղում 1990 թվա­կա­նի տարե­վերջին ստեղծվում է իրա­վի­ճակ, երբ քաղա­քա­կան տարբեր խմբա­վո­րումներ եւ նրանց աջակցող ինքնա­պաշտպա­նա­կան խմբեր սկսում են ազդե­ցության համար մրցակցությունը: Ակնհայտ է դառնում, որ ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկոն, օգտա­գործե­լով բոլոր հնա­րա­վոր միջոցնե­րը, ձգտում է ներքին երկպա­ռա­կություններ սերմա­նել: Քաջա­վա­նի ոչնչա­ցումից հետո բնա­կա­վայրը վերա­կանգնե­լու, այնտեղ խորհրդա­յին զինվո­րա­կան կարգա­խումբ տեղա­բաշխե­լու ուղղությամբ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Վահան Գաբրիելյա­նի ձեռնարկած բոլոր փորձե­րը մատնվում են անհա­ջո­ղության: Մեկ ամիս հետո նա ինքը Չլդրան-Կիչան ճանա­պարհա­հատվա­ծին ենթարկվում է բռնության. Խորհրդա­յին զինվորնե­րը նրա ծառա­յո­ղա­կան ավտո­մե­քե­նան առգրա­վում են, իրեն փորձում տեղա­փո­խել Աղդամ: Մի քանի ժամ տեւած բանակցություննե­րից հետո Վահան Գաբրիելյանն ազատ է արձակվում, բայց նրա հեղի­նա­կությա­նը ծանրա­գույն հարված է հասցվում: Ու՞մ էր ձեռնտու դա: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ