26.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

«Կոլցո» ռազմա­գործո­ղության ընթացքում բացա­հայտվեց, որ Ադրբե­ջա­նի եւ ԽՍՀՄ բոլոր պատժիչ մարմիննե­րը, այդ թվում՝ դատա­խա­զությունը, տիրա­պե­տում է Շարժման ստո­րագրա­հա­վա­քի կազմա­կերպիչնե­րի, գյուղա­կան, շրջա­նա­յին եւ մարզա­յին խորհրդի նստաշրջան նախա­ձեռնողնե­րի ցուցակնե­րին՝ բնա­կա­վայր առ բնա­կա­վայր, ամե­նա­վերջին մանրա­մասնություննե­րով: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 8 

Ղարա­բաղյան Շարժման սկզբնա­վորման շրջա­նում խորհրդա­յին ՊԱԿ‑ն ի՞նչ դերա­կա­տա­րություն է ունե­ցել: Ադրբե­ջանցի քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն «Երկրորդ հանրա­պե­տության վախճա­նը» գրքում վկա­յություններ է բերում, որ դեռեւս 1987 թվա­կա­նի աշնա­նը Ստե­փա­նա­կերտից Բաքու ծառա­յո­ղա­կան գործուղման մեկնած մի քանի անձինք, որոնց անուննե­րը, բնա­կա­նա­բար, նա չի հանրայնացնում, Ադրբե­ջա­նի իրենց վերա­դաս գերա­տեսչություննե­րի ղեկա­վարնե­րին «մասնա­վոր խոսակցության կարգով հայտնել են, որ ինքնա­վար մարզում Հայաստա­նի հետ միա­վորման պահանջով ստո­րագրա­հա­վաք է կազմա­կերպվում»:

Ալի­զա­դեն, հիմք ընդունե­լով Ադրբե­ջա­նի մի քանի նախկին պաշտոնյա­նե­րից ստա­ցած տեղե­կություննե­րը, գրում է, որ «այդ մարդիկ, լինե­լով ադրբե­ջանցի հայրե­նա­սերներ, Ստե­փա­նա­կերտից ստա­ցած տեղե­կություննե­րը փոխանցել են կառա­վա­րության անդամնե­րին», բայց ստա­ցել հրա­հանգ, որ «իրա­դարձություննե­րին միջամտե­լու անհրա­ժեշտություն չկա»: Ադրբե­ջանցի քաղա­քա­գե­տը տարա­կուսում է, թե հանրա­պե­տա­կան ՊԱԿ‑ն ինչու՞ է ուշադրությունից դուրս թողել Ստե­փա­նա­կերտում» ծայր առած խմո­րումնե­րը»:

Արդեն 1991 թվա­կա­նին, երբ Ստե­փա­նա­կերտում իշխա­նությունը տրված էր Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեին, որի հենա­րա­նը ԼՂԻՄ եւ հարա­կից շրջաննե­րի արտա­կարգ դրության պարե­տությունը եւ ԽՍՀՄ ՆԳ նախա­րա­րության ներքին զորքե­րը եւ ՊԱԿ‑ի հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումներն էին, պարզ դարձավ, թե խորհրդա­յին Ադրբե­ջա­նի եւ ԽՍՀՄ հատուկ ծառա­յություններն ինչու են «աչք փակել» ԼՂԻՄ‑ը Հայաստա­նին միա­վո­րե­լու պահանջով ստո­րագրա­հա­վա­քի կազմա­կերպման, մարզխորհրդի նստաշրջան գումա­րե­լու եւ համա­պա­տասխան որո­շում ընդունե­լու հանդեպ:

«Կոլցո» ռազմա­գործո­ղության ընթացքում բացա­հայտվեց, որ Ադրբե­ջա­նի եւ ԽՍՀՄ բոլոր պատժիչ մարմիննե­րը, այդ թվում՝ դատա­խա­զությունը, տիրա­պե­տում է Շարժման ստո­րագրա­հա­վա­քի կազմա­կերպիչնե­րի, գյուղա­կան, շրջա­նա­յին եւ մարզա­յին խորհրդի նստաշրջան նախա­ձեռնողնե­րի ցուցակնե­րին՝ բնա­կա­վայր առ բնա­կա­վայր, ամե­նա­վերջին մանրա­մասնություննե­րով: Այդ անձինք, որոնց թիվը մի քանի հարյուր էր, անխտիր մեղադրվում էին «ծայրա­հե­ղա­կա­նության եւ անջա­տո­ղա­կա­նության» մեջ եւ բացա­հայտվե­լու դեպքում ենթա­կա էին անհա­պաղ ձերբա­կալման:

Պարզ էր, որ Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը, հրա­հանգա­վորված լինե­լով ԽՍՀՄ ՊԱԿ-ից, ղարա­բաղյան Շարժումն «անուշադրության են մատնել», որպեսզի անուն առ անուն բացա­հայտեն նախա­ձեռնողնե­րին, կազմա­կերպիչնե­րին, ակտի­վիստնե­րին, ում արդեն 1991 թվա­կա­նի ամռա­նը կարե­լի էր ներկա­յացնել նաեւ «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րում ներգրավվե­լու եւ ադրբե­ջանցի խաղաղ բնա­կիչնե­րին ահա­բե­կե­լու» մեղադրանք:

Այդ շրջա­նում՝ 1991 թվա­կա­նի գարուն-ամռան չորս ամիսնե­րին, Ստե­փա­նա­կերտում եւ ինքնա­վար մարզի հայկա­կան խոշոր բնա­կա­վայրե­րում խորհրդա­յին պատժիչ զորքե­րը եւ Ադրբե­ջա­նի ՆԳ հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիններն իրենց գործո­ղություննե­րի համար հիմք էին ընդունում «անձնագրա­յին ռեժի­մի ստուգման անհրա­ժեշտությունը»: Պաշտո­նա­կան բացատրությունն այն էր, որ «Հայաստա­նից հազա­րա­վոր երի­տա­սարդներ տեղա­փոխվել են ԼՂ եւ Ադրբե­ջա­նի տարածքում բնակվում են ապօ­րի­նա­բար»:

Նման տեղե­կություն Ադրբե­ջա­նը եւ ԼՂ-ում տեղա­կայված խորհրդա­յին պատժիչ ուժե­րը կարող էին ունե­նալ միայն ՊԱԿ‑ի մարզա­յին եւ շրջա­նա­յին բաժիննե­րից: Բացա­հայտվեց, որ խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը Ստե­փա­նա­կերտ եւ ԼՂ շրջաններ գործուղված լրագրողնե­րի անվան տակ կարո­ղա­ցել են վստա­հություն ձեռք բերել եւ համա­պա­տասխան տեղե­կություններ փոխանցել Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տությա­նը, ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տից-քննչա­կան խմբին, Ադրբե­ջա­նի ՊԱԿ-ին: Ստացված բոլոր տեղե­կություննե­րը փոխանցվել են Ադրբե­ջա­նի դատա­խա­զությա­նը, որն էլ հարյուրա­վոր անձանց դեմ քրեա­կան գործեր է հարուցել եւ նրանց նկատմամբ հետա­խուզում հայտա­րա­րել:

Խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րը միա­ժա­մա­նակ տարբեր խողո­վակնե­րով Լեռնա­յին Ղարա­բա­ղում նարա­տիվ էին շրջա­նա­ռել, որ «տեղում հայ բնակչությունը ճանա­չում է Կազմկո­մի­տեի իշխա­նությունը, նրա հետ համա­գործակցում, բայց Երեւա­նից եկած էմի­սարնե­րը նրանց սպառնում են ֆիզի­կա­կան հաշվե­հարդա­րով»: Դա հետապնդում էր Արցա­խի հայ բնակչությունը պառակտե­լու, լայն խավե­րի շրջա­նում Շարժման որոշ հայտնի դեմքե­րի վարկա­բե­կե­լու, տարբեր խմբա­վո­րումնե­րը մեկը մյուսի դեմ լարե­լու, բախումներ հրահրե­լու նպա­տակ: Այդ իրո­ղությունը բացա­հայտվեց, երբ ադրբե­ջա­նա­կան մամուլում տեղե­կություն տարածվեց, որ Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկոն «պատվո­գիր է շնորհել ՆԳ մարզա­յին վարչության մի քանի աշխա­տա­կիցնե­րի»: Հաղորդագրության նենգամտությունն այն էր, որ հատուկ շեշտված էր՝ պարգեւատրված աշխա­տա­կիցներն «ազգությամբ հայ են»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ