15.1 C
Yerevan

ՌԴ Քաղա­քա­ցիությունը Երաշխիք Չէ

Ռուսաստա­նը ոչ միայն իր համա­պա­տասխան կառույցներն ի սպաս է դրել, որպեսզի նա առեւանգվի եւ տեղա­փոխվի Բաքու, այլեւ նրա դեմ քրեա­կան գործին իրա­վա­կան տեսք տալու հիմքեր է ապա­հո­վում:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի քաղա­քա­ցիությունը Բաքվի հետապնդումնե­րից ազատվե­լու երաշխիք չէ

Ադրբե­ջանցի կոնֆլիկտա­բան Արիֆ Յունուսո­վը ֆեյսբուքի անձնա­կան էջում սենսա­ցիոն բացա­հայտում է արել: Ըստ այդմ, Ռուսաստա­նի Դաշնության քաղա­քա­ցի, էթնիկ թալիշ Զահի­րա­դին Իբրա­հի­մո­վը 2025 թվա­կա­նի մարտի 26 –ին դուրս է եկել ՌԴ Եկա­տե­րինբուգ քաղա­քի իր բնա­կա­րա­նից, ինչից 15 րոպե անց նրա հեռա­խո­սա­կապն անջատվել է: Իբրա­հի­մո­վը Եկա­տե­րինբուրգում աշխա­տանքից ազատ ժամե­րին սոցցանցա­յին հրա­պա­րա­կումներ էր անում եւ պատմում թալիշ ժողովրդի պատմությունից, մշա­կույթից, ազգա­յին սովո­րույթնե­րից:

Նույն օրը Զահի­րա­դին Իբրա­հի­մո­վի ազգա­կաննե­րը, որ ապրում են Լենքո­րա­նի հիմնա­կա­նում թալի­շաբնակ շրջա­նում, Ադրբե­ջա­նի պետա­կան անվտանգության ծառա­յությունից էլեկտրո­նա­յին ծանուցում են ստա­ցել, որ նա ձերբա­կալված է, գտնվում է ՊԱԾ‑ի քննչա­կան մեկուսա­րա­նում: 

Ըստ Յունուսո­վի, երբ Ադրբե­ջա­նի ՊԱԾ աշխա­տա­կիցներն Իբրա­հի­մո­վին Բաքվի օդա­նա­վա­կա­յա­նի սահմա­նա­յին անցա­կետ են հասցրել, պարզվել է, որ նրա մուտքն Ադրբե­ջան արգելված է, բայց միջա­դեպն արագ հարթվել է: Քննչա­կան մեկուսա­րան տեղա­փո­խե­լուց հետո Իբրա­հի­մո­վի համար պետությունը հանրա­յին պաշտպան է նշա­նա­կել, որ հենց առա­ջին օրը հայտա­րա­րել է, թե իր պաշտպնյա­լը խոստո­վա­նել է, որ համա­գործակցել է Հայաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի հետ, ինչի դիմաց ֆինանսա­կան աջակցություն է ստա­ցել:

Իբրա­հի­մո­վի հարա­զատնե­րը ստիպված են եղել հրա­ժարվել «դատա­պաշտպա­նի ծառա­յությունից» եւ պայմա­նա­գիր կնքել հայտնի փաստա­բան Ջավա­դո­վի հետ: Վերջինս Իբրա­հի­մո­վի նկատմամբ խափանման միջոց ընտրե­լու հարցով առա­ջին դատա­կան նիստին բացա­հայտել է գործի ամբողջ անհե­թե­թությունը. Իբրա­հի­մո­վին ներկա­յացված է պետա­կան դավա­ճա­նության մեղադրանք, իսկ դա կիրա­ռե­լի է միայն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող անձի դեմ, Իբրա­հի­մո­վը, մինչդեռ, 2007 թվա­կա­նին օրենքով սահմանված կարգով Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցիությունից հրա­ժարվել եւ ձեռք է բերել ՌԴ քաղա­քա­ցիություն:

Այստեղ սկսվում է ամե­նա­հե­տաքրքի­րը. օրերս Ադրբե­ջա­նի ՊԱԾ քննչա­կան մեկուսա­րա­նում գտնվող Զահի­րա­դին Իբրա­հի­մովն Ռուսաստա­նի պատկան մարմիննե­րի կողմից նամակ է ստա­ցել, որ ինքը 2025 թվա­կա­նի մարտի 17 –ին զրկվել է ՌԴ քաղա­քա­ցիությունից եւ «վերստին հանդի­սա­նում է Ադրբե­ջա­նա­կան Հանրա­պե­տության քաղա­քա­ցի»: 

Ահա այդպես. մարդը քառորդ դար մշտա­պես ապրել է Ռուսաստա­նում, 18 տարի հանդի­սա­ցել նրա քաղա­քա­ցի, վճա­րել է հարկեր, բայց քանի որ ազգությամբ թալիշ է, իր սոցցանցա­յին գրա­ռումնե­րը, youtube-ում տարա­ծած տեսագրություննե­րը, թալիշնե­րի մասին պատմություննե­րը նյարդայնացրել են Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին, Ռուսաստա­նը ոչ միայն իր համա­պա­տասխան կառույցներն ի սպաս է դրել, որպեսզի նա առեւանգվի եւ տեղա­փոխվի Բաքու, այլեւ նրա դեմ քրեա­կան գործին իրա­վա­կան տեսք տալու հիմքեր է ապա­հո­վում:

Այս պատմությունը, հավա­նա­բար, ուսա­նե­լի պետք է լինի Արցա­խից բռնա­տե­ղա­հանված հատկա­պես տղա­մարդկանց համար, ովքեր Ռուսաստա­նում են կամ պատրաստվում են մշտա­կան բնա­կության տեղա­փոխվել այդ երկիր:Նրանք պետք է հաշվի առնեն, որ Ադրբե­ջա­նի հետապնդումնե­րից ազատ լինե­լու երաշխիք չէ անգամ ՌԴ քաղա­քա­ցիությունը:

Առնչվող Հոդվածներ