16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Գրի­գորյա­նը կուսմարզկո­մի բացա­ռիկ աշխա­տա­կիցնե­րից մեկն էր, որ 1989 թվա­կա­նին Մոսկվա­յի համա­ձայնությամբ ընդգրկվել է Արկա­դի Վոլսկու գլխա­վո­րած՝ ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեի աշխա­տա­կազմում:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 11

Վալե­րի Գրի­գորյա­նը բարդ կենսագրություն ունի: Ծնվել է 1943 թվա­կա­նի մայի­սի 25-ին, ԼՂԻՄ Հադրութի շրջա­նի Խծա­բերդ գյուղում: (ԼՂՀ երրորդ նախա­գահ Բակո Սահակյա­նի հայրե­նի գյուղն է, այնտեղ է ծնվել նաեւ նրա հայրը): Միջնա­կարգ դպրոցն ավարտե­լուց հետո ընդունվել է Շուշիի մանկա­վարժա­կան ուսումնա­րան: Ավարտել է նաեւ Երեւա­նի Խաչա­տուր Աբովյա­նի անվան մանկա­վարժա­կան ինստի­տուտը: 1969 թվա­կա­նին Վալե­րի  Գրի­գորյանն ընտրվել է կոմե­րիտ միության Հադրութի շրջկո­մի առա­ջին քարտուղար:

Կարճ ժամա­նակ անց նա ծառա­յո­ղա­կան կտրուկ առաջխա­ղա­ցում է ունե­ցել՝ նշա­նակվե­լով կոմկուսի ԼՂ մարզկո­մի հրա­հանգիչ, ապա ստանձնել կազմա­կերպչա­կան աշխա­տանքնե­րի եւ կադրե­րի հարցե­րով բաժնի պետի պաշտո­նը: Դա բավա­կան ազդե­ցիկ պաշտոն էր, քանի որ զբաղվում էր ոչ միայն կուսակցա­կան կազմա­կերպություննե­րում, այլեւ տնտե­սության եւ սոցիա­լա­կան ոլորտնե­րում կադրա­յին նշա­նա­կումնե­րի հարցե­րով: Վալե­րի Գրի­գորյա­նը նաեւ Մոսկվա­յի կուսակցա­կան բարձրա­գույն դպրո­ցի շրջա­նա­վարտ էր: 

Դա նշա­նա­կում էր, որ նրան նախա­պատրաստում էին մարզկո­մի քարտուղա­րի, թերեւս՝ ինքնա­վար մարզի կոմունիստա­կան առաջնորդի դերա­կա­տա­րության: Գրի­գորյա­նը կուսմարզկո­մի բացա­ռիկ աշխա­տա­կիցնե­րից մեկն էր, որ 1989 թվա­կա­նին Մոսկվա­յի համա­ձայնությամբ ընդգրկվել է Արկա­դի Վոլսկու գլխա­վո­րած՝ ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեի աշխա­տա­կազմում:

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության շուրջ մոտ երկու տասնամյակ տեւած լռությունը 2017 թվա­կա­նին խախտել է ստե­փա­նա­կերտցի լրագրող Աշոտ Բեգլարյա­նը՝ հեղի­նա­կե­լով «Ցինիկ հանցա­գործությունն առայսօր բացա­հայտված չէ» հոդվա­ծը, որ գրվել է Խծա­բերդի դպրո­ցը Վալե­րի Գրի­գորյա­նի անունով կոչվե­լու առթիվ: 

Հեղի­նա­կը հղում է անում Զորի Բալա­յա­նին,  ում կարծի­քով՝ «Վալե­րի Գրի­գորյա­նը դարձել է Վիկտոր Պոլյա­նիչկո­յի հյուսած խարդա­վանքի զոհը»: Բալա­յանն այս տեսա­կե­տը հիմնա­վո­րում է նրա­նով, որ Պոլյա­նիչկոն մի շարք ելույթնե­րում չափից դուրս գովել է Վալե­րի Գրի­գորյա­նին՝ նրան ներկա­յացնե­լով որպես Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ հիմնա­կան բանակցող: Ադրբե­ջա­նի Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկոն հայ բնակչության, նրա ներկա­յա­ցուցիչնե­րի հետ երբեք հրա­պա­րա­կա­յին շփում չի ունե­ցել: Մնում է ենթադրել, որ նա Վալե­րի Գրի­գորյա­նին «չափից վեր գովել է» մասնա­վոր հանդի­պումնե­րի ժամա­նակ:

Աշոտ Բեգլարյա­նի հոդվա­ծում չափա­զանց հետաքրքիր վկա­յություն է արել իրա­վա­պաշտպան-լրագրող Ալբերտ Ոսկանյա­նը: Նա պատմել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վորման հարցի շուրջ Վալե­րի Գրիո­գորյա­նի հետ մի քանի անգամ զրույցներ է ունե­ցել եւ հասկա­ցել, որ նա հավա­տում է հակա­մարտության «առանց մեծ արյունա­հե­ղության, խաղաղ-բանակցա­յին հանգուցա­լուծմա­նը»:

Այդ տարի­նե­րին Ալբերտ Ոսկանյա­նը հանդի­սա­ցել է ՊԱԿ‑ի ԼՂ մարզա­յին վարչության աշխա­տա­կից, զբաղվել է պատանդառված հայ տղա­մարդկանց որոնման, գերությունից վերա­դարձնե­լու հարցե­րով եւ ծառա­յության բերումով կապեր է ունե­ցել Լեռնա­յին Ղարա­բա­ղում արդեն ձեւա­վորված ինքնա­պաշտպա­նա­կան համա­կարգի պատասխա­նա­տունե­րի հետ:

Կարե­լի է ենթադրել, որ Վալե­րի Գրի­գորյա­նի հետ նրա զրույցներն ունե­ցել են, այսպես ասած՝ «ճանա­չո­ղա­կան նշա­նա­կություն»: Ոսկանյա­նը հավաստիացնում է, որ «ընդունվող անձ լինե­լով Պոլյա­նիչկո­յի եւ գենե­րալ Սաֆո­նո­վի մոտ՝ Վալե­րի Գրի­գորյա­նը բազմա­թիվ մարդկանց է օգնել, իսկ եթե Հադրութի շրջա­նի տասնյակ գյուղեր նույնպես չեն բռնա­տե­ղա­հանվել, ապա միայն՝ շնորհիվ նրա»:

Վալե­րի Գրի­գորյա­նին մոտի­կից ճանա­չած Նելլի Կասպա­րո­վան նրա մասին հոդվա­ծի հեղի­նա­կին հետեւյալն է ասել. «Հանուն խաղա­ղության նա պատրաստ էր զոհա­բե­րել կյանքը, այդ առումով նա շատ նման էր իմ հորը»: Նելլի Կասպա­րո­վան Հադրութում եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղում շատ հայտնի, ԽՍՀՄ հերոս Աշոտ Կասպա­րո­վի դուստրն է: Ղարա­բաղյան Շարժման առա­ջին փուլում տեղե­կություններ էին տարածվել, որ Աշոտ Կասպա­րո­վը շրջա­նա­յին խորհրդի նիստում հանդես է եկել չափա­վոր-պահպա­նո­ղա­կան ելույթով: 

Նելլի Կասպա­րո­վան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նկա­տի է ունե­ցել, որ Վալե­րի Գրի­գորյա­նը նույնպես չափա­վոր-պահպա­նո­ղա­կան էր: «Այն ժամա­նակ մարդկանց մեկը մյուսի դեմ տրա­մադրե­լը հեշտ էր»,- հիշել է Ալբերտ Ոսկանյա­նը՝ ակնարկե­լով, որ Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունը «խորքա­յին քաղա­քա­կան չէր»: Ղարա­բաղյան Շարժման ակտի­վիստ Ժաննա Գալստյա­նը, մինչդեռ, այն կարծիքն է հայտնել, որ «նման պահվածքի համար կպատժվեր յուրա­քանչյուր ոք, եթե անգամ նա հարա­զատ մարդ լիներ»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ