26.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ադրբե­ջա­նի հանրա­պե­տա­կան Կազմկո­մի­տեն, ՊԱԿ‑ը, ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խումբն ամեն ինչ արել են, որպեսզի Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությունը ձախողվի: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 10

Հեյդար Ալիեւի դուստրը, որ Ադրբե­ջա­նում հոր իշխա­նության վերա­դարձից հետո մշտա­կան բնա­կություն է հաստա­տել Լոնդո­նում, հարցազրույցնե­րից մեկում վկա­յել է, որ 1997 թվա­կա­նի աշնա­նը պաշտո­նանկությունից հետո Բաքվի հետ կապե­րը երբեք չի խզել, թեեւ «գտնվում էր ՊԱԿ‑ի մշտա­կան հսկո­ղության տակ»: Սեւիլ Ալիեւան վկա­յում է, որ ԼՂԻՄ մարզա­յին խորհրդի 1988 թվա­կա­նի փետրվա­րի 20‑ի նստաշրջա­նից հետո հայրն առնվազն երեք անգամ մերձմոսկովյան ամա­ռա­նո­ցում ընդունել է Ադրբե­ջա­նի կոմկուսի ԿԿ առա­ջին քարտուղար Քյամրան Բաղի­րո­վին: Նա կարծում է, որ այդ հանդի­պումնե­րը կայա­ցել են վերջի­նիս խնդրանքով. Բաղի­րո­վը փորձա­ռու Ալիեւի խորհուրդնե­րի կարիքն զգա­ցել է:

Մենք Հեյդար Ալիեւին հիմնա­կա­նում գիտենք որպես Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան առաջնորդի, ապա եւ՝ այդ անկախ պետության նախա­գա­հի: Նրա կենսագրության շատ փակ էջեր, մինչդեռ, կապված են խորհրդա­յին ՊԱԿ‑ի հետ: Ղարա­բաղյան բողո­քի առա­ջին փուլը, որ սկսվել է 1960-ականնե­րի երկրորդ կեսին, համընկնում է Ադրբե­ջա­նի հանրա­պե­տա­կան ՊԱԿ-ում Հեյդար Ալիեւի պաշտո­նեա­կան կտրուկ առաջխա­ղացմա­նը: Նախ նա նշա­նակվում է Պետանվտանգության կոմի­տեի նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ, ապա 1967-ին՝ նախա­գահ: Ավե­լի քան քսանմյա ընդմի­ջումից հետո դա Ադրբջա­նում ազգությամբ ադրբե­ջանցու այդ պաշտո­նում նշա­նա­կե­լու երկրորդ դեպքն է:

Բաքվի պաշտո­նա­կան քարոզչությունը շարունա­կա­բար պնդում է, որ եթե 1987 թվա­կա­նի աշնա­նը Հեյդար Ալիեւը Մոսկվա­յում չպաշտո­նազրկվեր, ապա «ղարա­բաղյան ոչ մի Շարժում չէր սկսվի»: Հեյդար Ալիեւն ի՞նչ ազդե­ցություն է ունե­ցել Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան իշխա­նության եւ ՊԱԿ‑ի ղեկա­վա­րության նկատմամբ: Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի ՊԱԿ‑ի վերջին նախա­գահ Վագիֆ Հուսեյնո­վը հուշե­րի «Ավե­լին, քան մեկ կյանք» գրքում վկա­յում է, որ  կուսակցա­կան աշխա­տանքից իրեն այդ պաշտո­նին են նշա­նա­կել, որպեսզի հակակշռի Հեյդար Ալիեւի ազդե­ցությունը:

Այս համա­տեքստում չափա­զանց կարեւոր է, որ 1991 թվա­կա­նի ամռա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում ստեղծված ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կին զուգա­հեռ չափա­զանց սուր պայքար է ծավալվել Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի եւ Նախի­ջեւա­նում ապաստա­նած Հեյդար Ալիեւի միջեւ: 

1991 թվա­կա­նի հուլի­սի 20-ին Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի պատվի­րա­կության հանդի­պումը գործնա­կան որեւէ արդյունք չի ունե­ցել: Վստա­հե­լի տեղե­կություններ չկա՝ Բաքվից վերա­դառնա­լուց հետո ԼՂ մարզգործկո­մի նախա­գահ Լեո­նարդ Պետրոսյա­նը որեւէ քայլ արե՞լ է, որպեսզի ինքնա­վար մարզում անցկացվեն Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի, մարզա­յին եւ տեղա­կան խորհուրդնե­րի ընտրություններ:

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ադրբե­ջա­նի հանրա­պե­տա­կան Կազմկո­մի­տեն, ՊԱԿ‑ը, ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խումբն ամեն ինչ արել են, որպեսզի Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությունը ձախողվի: Այդ ուղղությամբ հատկա­պես մեծ աշխա­տանքներ է ծավա­լել «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» շարժումը: Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն «Երկրորդ հանրա­պե­տության վախճա­նը» գրքում փաստում է, որ Հայաստա­նի, Վրաստա­նի, Մոլդո­վա­յի եւ Մերձբալթի­կա­յի հանրա­պե­տություննե­րի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հետ համա­գործակցության, միասնա­բար խորհրդա­յին ամբողջա­տի­րության դեմ պայքա­րի հայե­ցա­կարգով ստեղծված ԱԺՃ‑ն մի քանի ամիս անց «լիո­վին անցնում է Վիկտոր Պոլյա­նիչկո­յի հսկո­ղության տակ եւ վերածվում ծայրա­հե­ղա­կան-ազգայնա­կան խմբա­վորման»: 1991 թվա­կա­նի ամռանն «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատն» արդեն Լեռնա­յին Ղարա­բա­ղի ադրբե­ջա­նաբնակ համայնքնե­րում կազմա­վո­րել էր «ինքնա­պաշտպա­նության գումարտակներ»:

1991 թվա­կա­նի օգոստո­սի 10-ին,- դա Սեւրի պայմա­նագրի եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի ու անկախ Հայաստա­նի միջեւ զինա­դա­դա­րի համա­ձայնագրի ստո­րագրման օրն է,- ԼՂ պատվի­րա­կության կազմում Բաքու մեկնե­լուց  20 օր հետո Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան՝ Կիրո­վի փողո­ցում սպանվում է կոմկուսի ԼՂ մարզկո­մի կազմա­կերպչա­կան բաժնի վարիչ Վալե­րի Գրի­գորյա­նը: Նրա այրին՝ Արե­գա Գրի­գորյա­նը, հետա­գա­յում հիշել է, որ առա­վոտյան Վալե­րի Գրի­գորյա­նին զանգել է մարզգործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը եւ ասել, որ սպա­սում է Մոսկվա­յից մարզկո­մի նախկին առա­ջին քարտուղար Հենրիխ Պողոսյա­նի հետ հեռա­խո­սազրույցի, խնդրել է, որ Վալե­րի Գրի­գորյա­նը նույնպես մասնակցի «հեռա­վար բանակցություննե­րին»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ