16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Այդ տեսա­կե­տը տրա­մա­բա­նությա­նը հակա­սում է, որովհե­տեւ եթե սպա­նությունն իրոք «հայ վրի­ժա­ռուներն են իրա­կա­նացրել», ապա Ադրբե­ջանն, ընդհա­կա­ռա­կը, պետք է գործի բացա­հայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստե­փա­նա­կերտում կարող էր սկսվել «ներքին վենդե­տա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակե­լու տարբե­րա­կին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 12 

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության իրա­կան դրդա­պատճա­ռը հետա­գա­յում, ավե­լի քան մեկ տասնամյակ անց բավա­կան հստակ ձեւա­կերպել է Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը: Նրա գնա­հատմամբ՝ եթե դա տեղի չունե­նար, ապա «Շարժումը կստա­նար բոլո­րո­վին այլ ընթացք»: Ըստ էության, դա խոստո­վա­նություն է, որ սպա­նությունը կազմա­կերպվել է ոչ թե անհա­տա­կան վրի­ժա­ռության դրդա­պա­ճա­ռով, այլ՝ Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունը, ԼՂ խաղաղ կարգա­վորման վերջին հնա­րա­վո­րությունը ձախո­ղե­լու քաղա­քա­կան ընդհա­նուր նպա­տա­կադրվա­ծությամբ: Վալե­րի Գրի­գորյա­նը պարզա­պես թիրախ է ընտրվել որպես «առճա­կա­տումից՝ երկխո­սություն» ուղեգծի, թերեւս, ամե­նա­ռո­մանտիկ-հավա­տա­վոր ներկա­յա­ցուցիչ: Նույն հարցազրույցում Լեւոն Մելիք- Շահնա­զարյա­նը հիշել է, որ այդ օրե­րին խիստ տագնա­պի մեջ է գտնվել նաեւ մարզգործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը: Նա նույնիսկ «ընդհա­տա­կի տղա­նե­րից» հետաքրքրվել է՝ «մահա­պատժի ենթա­կա» անձանց ցուցա­կում իր անունը կա՞: 

Այս վկա­յությունը ցույց է տալիս, որ 1991 թվա­կա­նի ամռա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում «չեզո­քացման ենթա­կա» անձանց ցուցակներ ունե­ցել է թե ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեն, թե՝ Շարժման «ընդհա­տա­կը», որի հետ ֆորմալ իշխա­նություննե­րը հնա­րա­վո­րության սահմաննե­րում կապ պահպա­նել են: Նույն մարդիկ, սակայն, որո­շա­կի առնչություններ ունե­ցել են նաեւ Կազմկո­մի­տեի, Արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տության եւ, գուցե, խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րի հետ: Այս դեպքում ուշագրավ է, որ ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեն այդպես էլ չի կարո­ղա­ցել մարզա­յին իրա­վա­պահ համա­կարգից եւ ՊԱԿ‑ի վարչությունից հեռացնել բոլոր հայ աշխա­տա­կիցնե­րին: 

Ըստ երեւույթին, այստեղ դեր է խաղա­ցել այն, որ խորհրդա­յին աստի­ճա­նա­հարգության համա­ձայն՝ ինքնա­վար մարզի դատա­խա­զին, ՆԳ եւ ՊԱԿ‑ի վարչության պետե­րին նշա­նա­կում էր ոչ թե Բաքուն, այլ՝ Մոսկվան: Ինքնա­վար մարզի իրա­վա­պահ համա­կարգը եւ հատուկ ծառա­յություններն, ըստ այդմ, միութե­նա­կան ենթա­կա­յության կառույցներ էին: Բարդ է ասել, մանա­վանդ վկա­յություններ չկան, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի ՊԱԿ‑ի մարզա­յին վարչության հայ սպա­նե­րը, օպե­րա­տիվ աշխա­տա­կիցնե­րը եւ գործա­կա­լա­կան ցանցն ինչպե՞ս են  հաղթա­հա­րել ծառա­յո­ղա­կան պարտա­կա­նություննե­րի եւ ազգա­յին իքնության հակադրությունը, որքանո՞վ են նրանք ենթարկվել հրա­մա­նին, որքա­նով՝ ոչ: 

Փաստ է, որ նրանցից ոմանք այս կամ այն պատճա­ռա­բա­նությամբ տեղա­փոխվել են Ռուսաստան, մեծա­մասնությունը, սակայն, մնա­ցել է Ստե­փա­նա­կերտում: Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության գործով, ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, քրեա­կան գործ հարուցվել է: Նրա մարմի­նը խոցած հինգ փամփուշտ, սակայն, դատա­փորձաքննությանն է ուղարկվել…Բաքու: Որոշ ուսումնա­սի­րողներ համա­րում են, որ դա «գործը փակե­լու ամե­նա­կարճ ճանա­պարհն էր»: Այդ տեսա­կե­տը տրա­մա­բա­նությա­նը հակա­սում է, որովհե­տեւ եթե սպա­նությունն իրոք «հայ վրի­ժա­ռուներն են իրա­կա­նացրել», ապա Ադրբե­ջանն, ընդհա­կա­ռա­կը, պետք է գործի բացա­հայտմամբ շահագրգռված լիներ: Չէ՞ որ այդ դեպքում Ստե­փա­նա­կերտում կարող էր սկսվել «ներքին վենդե­տա»: Բաքուն, մինչդեռ, իրոք հակվել է գործը փակե­լու տարբե­րա­կին: 

Ինչու՞: Մի՞թե Գրի­գորյա­նի սպա­նությունը ձեռնտու էր նաեւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին: Տրա­մա­բա­նո­րեն այդպես է ստացվում: Այդ սպա­նությունից հետո Մութա­լիո­բո­վը «հանգիստ խղճով» կարող էր պայմա­նա­վորվա­ծությունից հրա­ժարվել եւ Մոսկվա­յին ասել, որ «հայե­րը դեմ են խաղաղ կարգա­վորմա­նը»: Հոր սպա­նությունից ավե­լի քան մեկուս տասնամյակ անց Վալե­րի Գրի­գորյա­նի որդին՝ Արթուր Գրի­գորյա­նը մի ուշագրավ դիտարկում է արել, որ նա «իր թիկունքին զինված խմբա­վո­րում չուներ»: 

Այս միտքը բացա­հայտում է, որ 1991թվականի ամռա­նը Ստե­փա­նա­կերտում հրա­պա­րա­կա­յին քաղա­քա­կան գործունեություն իրա­կա­նացնող անձինք կամ նրանց մեծ մասն «արդեն թիկունքում զինված խմբա­վո­րում ուներ»: Խորհրդա­յին ՊԱԿ‑ն ու ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խումբն իր հիմնա­կան գործն արդեն արել էր՝ Շարժման վերնա­խա­վը բաժանվել էր մրցա­կից խմբա­վո­րումնե­րի: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ