26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մութա­լի­բո­վը հետա­գա­յում խոստո­վա­նել է, որ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբե­ջա­նը մասնակցել եւ գրե­թե միա­ձայն «կողմ» է քվեարկել մի պայմա­նով՝ Գորբա­չո­վը պետք է արտո­ներ Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Գետա­շե­նում եւ Շահումյա­նի շրջա­նում «հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի կազմա­լուծման» հատուկ գործո­ղություն անցկացնել, ինչը եւ տեղի է ունե­ցել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 13

«Խռո­վա­հույզ Ղարա­բաղ» գրքի հեղի­նա­կը Վիկտոր Կրի­վո­պուսկո­վը պատմում է Ստե­փա­նա­կերտ հերթա­կան գործուղումից հետո ԽՍՀՄ փոխնա­խա­գահ Յանաեւի հետ հանդիպման մասին: Նա, իհարկե, այնպես է ներկա­յացնում, որ դա երկու նախկին կոմե­րի­տա­կան պաշտոնյա­նե­րի «ընկե­րա­կան զրույց» էր, որի ընթացքում, սակայն, քննարկվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղում իրա­վի­ճա­կը:

 Խիստ ուշագրավ է, որ ԽՍՀՄ փոխնա­խա­գա­հը ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետից տեղե­կություն է «խնդրել» ղարա­բաղյան «հայ-ադրբե­ջա­նա­կան խառն ամուսնություննե­րի ընտա­նիքնե­րի թվա­քա­նա­կի, նրանց տրա­մադրվա­ծություննե­րի մասին»:

Ե՞րբ է տեղի ունե­ցել այդ եւ հետա­գա եւս երկու-երեք հանդի­պումնե­րի շարքը՝ հեղի­նա­կը կոնկրետ ժամա­նակ չի նշում: 

Դատե­լով «մտերմիկ զրույցնե­րի» թեմա­տի­կա­յից, Յանաեւը Լեռնա­յին Ղարա­բա­ղի իրա­վի­ճա­կի մասին «երկրորդ ձեռքից» տեղե­կատվության կարիք զգա­ցել է 1991 թվա­կա­նի հունիս-հուլիս-օգոստոս ՝ «Կոլցո» ռազմա­գործո­ղության անցկացման ամիսնե­րին: Աչքի է զարնում, որ այդ քննարկումնե­րում անդրա­դարձ չի կատարվել Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությա­նը, ինչպես նաեւ ինքնա­վար մարզում իշխա­նության սահմա­նադրա­կան մարմիննե­րի վերա­կանգնման հեռանկա­րի:

Ստե­փա­նա­կերտում «առճա­կա­տումից՝ երկխո­սություն» քաղա­քա­կան նոր ուղեգծի ամե­նաե­ռանդուն գործիչ Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունից  ուղիղ 8 օր հետո, 1991 թվա­կա­նի օգոստո­սի 18-ին Խորհրդա­յին Միության պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը հայտնել են, որ Մոսկվա­յում կազմա­վորվել է իշխա­նության նոր մարմին՝ Արտա­կարգ դրության պետա­կան կոմի­տե, որի նախա­գահ է նշա­նակվել ԽՍՀՄ փոխնա­խա­գահ Յանաեւը, անդամներ՝ կառա­վա­րության ղեկա­վար Պավլո­վը, պաշտպա­նության եւ ներքին գործե­րի նախա­րարներ Յազո­վը եւ Պուգոն, ինչպես նաեւ ՊԱԿ‑ի նախա­գահ Կրյուչկո­վը:  Իշխա­նության ոչ սահմա­նադրա­կան այդ մարմի­նը հռչա­կել է Խորհրդա­յին Միության փլուզումը կանխե­լու, միասնակ-միութեա­նա­կան պետությունը պահպա­նե­լու նպա­տակ:

Ավե­լի քան մեկ տասնամյակ անց, արդեն լինե­լով ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, Օլեգ Եսա­յա­նը հիշել է, որ, ստա­նա­լով Մոսկվա­յում փաստա­ցի պետա­կան հեղաշրջման մասին լուրը, Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզգործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը նիստ է գումա­րել, որի ընթացքում քննարկվել է կատարվա­ծի նկատմամբ քաղա­քա­կան վերա­բերմունք արտա­հայտե­լու հարցը: Բուռն քննարկումնե­րից հետո մարզգործկո­մը որո­շել է երեք օրյա պաուզա պահել, ոչ ողջունել, ոչ քննա­դա­տել կատարվա­ծը:

Օգոստո­սի 21-ին Մոսկվա­յում իրա­վի­ճա­կը հանգուցա­լուծվում է հօգուտ ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի, որոնց գլխա­վո­րում էր Ռուսաստա­նի Գերա­գույն խորհրդի նախա­գահ Բորիս Ելցի­նը: Արտա­կարգ դրության պետա­կան կոմի­տեի բոլոր անդամնե­րը ձերբա­կալվում են, բացի ՆԳ նախա­րար Պուգո­յի, որ ծառա­յո­ղա­կան առանձնա­սենյա­կում ինքնասպա­նություն է գործում: ԽՍՀՄ նախա­գահ Գորբա­չո­վը վերա­դառնում է Կրեմլ, որտեղ փաստա­ցի իշխա­նությունն արդեն անցել էր Ելցի­նին:

Այստեղ կարեւոր է անդրա­դառնալ պատմա­կան մի փաստի, որին, որքա­նով դիտարկվում է, ոչ ոք խորքա­յին ուշադրություն չի դարձրել. Մոսկվա­յում պետա­կան հեղաշրջման փորձի օրը՝  1991 թվա­կա­նի օգոստո­սի 18-ին, Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը, որ պատրաստվում էր նախա­գա­հի առա­ջին-համա­ժո­ղովրդա­կան ընտրություննե­րին, գտնվել է Թեհրա­նում, որտեղ արժա­նա­ցել է բարձր մակարդա­կի ընդունե­լության:

Մութա­լի­բո­վը հետա­գա­յում խոստո­վա­նել է, որ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբե­ջա­նը մասնակցել եւ գրե­թե միա­ձայն «կողմ» է քվեարկել մի պայմա­նով՝ Գորբա­չո­վը պետք է արտո­ներ Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Գետա­շե­նում եւ Շահումյա­նի շրջա­նում «հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի կազմա­լուծման» հատուկ գործո­ղություն անցկացնել, ինչը եւ տեղի է ունե­ցել: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Մութա­լի­բո­վը Թեհրան է գործուղվել պետա­կան հեղաշրջման կազմա­կերպիչնե­րի կողմից, որպեսզի հնա­րա­վոր ֆորս-մաժո­րի դեպքում Իրա­նը չմի­ջամտի Լեռնա­յին Ղարա­բա­ղում իրա­կա­նացվե­լիք արդեն լայնա­ծա­վալ բռնա­տե­ղա­հա­նությա­նը:

Նույն օրը՝ 1991թվականի օգոստո­սի 18-ին, Մութա­լի­բո­վը Բաքու թռիչքից առաջ Թեհրա­նի օդա­նա­վա­կա­յա­նում ճեպազրույց է կազմա­կերպել եւ խստո­րեն քննա­դա­տել Գորբա­չո­վին, ողջունել Արտա­կարգ դրության պետա­կան կոմի­տեի կազմա­վո­րումը եւ հույս հայտնել, որ կհա­ջո­ղի Խորհրդա­յին Միությունում կարգուկա­նոն հաստա­տել, կասեցնել անջա­տո­ղա­կան շարժումնե­րը, խստա­գույն պատասխա­նատվության ենթարկել կազմա­կերպիչնե­րին եւ աջա­կիցնե­րին:

 Մութա­լի­բովն, անկասկած, հույս ուներ, որ իշխա­նության արտա­կարգ մարմի­նը թույլ կտա ավարտին հասցնել ԼՂ հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը: Ըստ երեւույթին, Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունը կազմա­կերպվել էր Ստե­փա­նա­կերտում զինված բախումներ հրահրե­լու եւ այդ առի­թը նոր պատժիչ գործո­ղություննե­րի համար օգտա­գործե­լու նպա­տա­կով: Մոսկվա­յում ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հաղթա­նակն արմա­տա­պես փոխել է իրա­վի­ճա­կը եւ ԼՂ-ում ուժե­րի հարա­բե­րակցությունը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ